cement;
mortar.
cf. ՇԱՂԱԽ.
Զխիճն կամ զտաղախ. (Նեեմ. ՟Դ. 17։)
Ծեփէին տաղախով, զի դիւրաւ փլցի։ Որպէս տաղախ զխախուտ որմով արեալ. (Նչ. եզեկ.։)
• «ցեխ, շաղախ» Նէեմ. դ. 17. Նչ. եզեկ. ուրիշ վկայութիւն չկայ։
• = Փոխառեալ է հարաւային կովկասեան լեզուներից. հմմտ. վրաց. ტალახი տալախի «ցեխ, տիղմ», ტალახიანი տալախիանի «ցեխոտ», ტალახიანება տալախիանեբտ «ցեխոտիլ», ինգիլ. თალახ տալախ «ցեխ», սվան. ტალახ տալախ «ցեխ», լազ. dalaxi, talaxi, tolop'i «ցեխ, տիղմ, ճահիճ, աղտե-ղութիւն», dalax «կեղտոտել, ցեխոտել»։ (Արդեօք այս բառերի պարզ արմատն է tal.» հմմտ. վրաց. ტალა տալա «ատամի վրայի կեղտը»)։-Աճ.
• ՆՀԲ թւում է կցել շաղախ բառին՝ իբրև տարբեր գրչութիւն։ Սագըզեան ՀԱ 1909, 334 հյ. շաղ, շաղախ, շողիք, տողիք, թրք. saγanaq «տեղատարափ», սումեր. sagar «ցեխ», suk «ճահիճ» ևն բառերի հետ։ Վերի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1908, 122։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] talx «հեղեղի բերած ցեխաջուրը, որ կարելի չէ խմել» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 550)։
• ԳՒՌ.-Ռշտ. տախախ կամ տաղախ «ցեխի ցամաք շաղախ՝ կտուրը ծածկելու համար» (Ամատունի, Հյ. բառ ու բան 614)։