dew;
չիթ —ոյ, dew-drop;
— քաղցրածաւալ, the gently-falling dew;
— քաղցրութեան, the benign dew.
δρόσος ros (լծ. ռմկ. շաղ. եբր. թալ ). Զովացուցիչ շիթ եւ խոնաւութիւն իջեալ ընդ այգանալ աւուրն ի բարեխառն օդոց. որ յաւուրս ցրտոյ պաղեալ՝ եղեամն լինի.
Ի ցօղոյ երկնից։ Ընդ առաւօտն ընդ արկանել ցօղոյն շուրջ զբանակաւն։ Իջցէ իբրեւ զցօղ պատգամք իմ։ Երկինք նմա համբարակ ցօղոյ։ Լցաւ գլուխ իմ ցօղով։ Էջ ցօղ ի գզաթէ անտի լի կոնքիւ ջրոյ։ Ո՞վ է՝ որ ծնաւ զշաղս ցօղոյ.եւ այլն։
Ցօղ է գիջութիւն ի պարզոյ բերեալ ըստ անօսր բաղկացութեան ... եւ եղեամն է ցօղ թերասառոյց. (Արիստ. աշխ.։)
Խոնաւութիւն յերկիր առաքեալ, երեալ ջրագոյն. զոր ցօղ անուանել սովորութիւն է. (Փիլ. նխ. ՟բ.։)
Երկինք ամպովք եւ ցօղովք եւ լուսաւորօք խնամէ. (Յճխ. ՟Է։)
Օդ առանց ցօղոյ խոնաւութեան եւ ջերմութեան՝ վնասակար եւ ապականիչ է. (Եզնիկ.։)
Ցողոյն հանդարտի ամպ անձրեւաձիր. (Նար. կուս.։)
Դու ընկա՛լ, ասէ, զցօղ պատգամաց իմոց, եւ ես ածից քեզ զցօղ անձրեւոյ. (Սեբեր. ՟Գ։)
Ի բազմաց ծաղկայ բանջարոցն յանապատին իբրեւ հանգանակ՝ նմա զմեղրն ընծայէին. (Բաբիղ. յհ. մկ.։)
Զաչերն արտասուօք լնոյր՝ առաւօտուն ցօղոյն նըման. (Տաղ խչ. ի քրիստոսատրոյ.։)
Լայնաբար՝ Զովացուցիչ հանգոյն ցօղոյ. ցօղագին իմն. եւ այլն.
Զհուրս զայս՝ զոր տեսանես, ցօղ առնէ ինձ. (Ճ. ՟Ա.։)
Զհուրն ի ցօղ փոխեցին։ Կենարար ցօղով քո փրկեցեր զերիս մանկունսն։ Շիջացեր զհուրն հողմաբեր ցօղով. (Շար.։)
Որպէս եւ այլով նմանութեամբ.
Ցող արեան քոյ տէր ցօղեա՛ ի հոգիս։ Ցօղն որ ի քոյդ կողէ ցօղեալ։ Ցօղով արեան ձերոյ։ Ցօղով արեամբ ձերով. (Ժմ.։ Տաղ.։)
• ո հլ. «շաղ» ՍԳր. Եզն. Սեբեր. որից ցօղել ՍԳր. Ագաթ. ցօղագին Ես. ժը. 4. Դան. գ. 5. Ագաթ. ցօղալից Ագաթ. ցօղահար Ա-գաթ. Ոսկ. մ. գ. 30. ցօղածին Արծր. Գնձ. ցօղաւոր Շար. Գնձ. մանրացօղ Ոսկ. ես. Վեցօր. վերացօղել Տօնակ. ցօղաթուրմ, ցօ-կաթաթախ, ցօղաշատ (նոր բառեր)։
• Klaproth, As. pol. 105 պրս. êeh, cih «ցօղ»։ ՆՀԲ լծ. ռմկ. շաղ, եբր. թալ։ Մորթման ZDMG 24, 80 կցում է թրք. [arabic word] čiy հոմանիշի հետ։ Տէրվ. Altarm. 43 սանս. stu «կաթկթիլ», stīka «կա-թիլ, կայլակ». կրկնաւորն է հյ. ցնցուղ։ Հիւնք. լտ. sol «արեգակ» բառից։ Մառ ЗВО 19. 171 վրաց, ցվարի, մինգր. ցունջի, ցունդի հոմանիշների հետ յա-բեթական արմատից։ Թիրեաքեան, Ա-րիահայ բռ. 297 հյ. շաղ և պրս. zāla հոմանիշների հետ։
• ԳՒՌ.-Խրբ. Կր. Մշ. Տփ. ցօղ, որից և ցօղալ Խրբ. «անձրևը շաղել», Ակն. «կայլա-կել, կաթկթիլ», ցօղուել Պլ. «թեթև անձրևել. 2. մի քիչ ջրով լուալ, rincer» (որ և Սվ. ցղուել), ցօղվուցք Բլ. «ձձումը դատարկե-լուց յետոյ լուացած ջուրը»։