worship among the ancient Persians;
good and faithful minister.
Բառ անյայտ. որպէս Պաշտօն եւ պատիւ երկասիրութեամբ կամ ընտրողութեամբ. եւ Պաշտօնեայ երկասէր՝ հաւատարիմ, երախտավոր։ Ըստ ՟ա. ասի.
Զկրակ սպանէք, եւ զջուրս պղծէք. զերկիր ապականէք, եւ քրտիկար յարքունիս. (Եղիշ. ՟Բ։)
Եւ ըստ ՟Բ,
Ետ սպանանել զհօրեղբայր իւ զաւակ, եւ յինքն տարաւ զտէրութիւնն իբրեւ զքրտիկար յարքունիս. (Եղիշ ՟Զ։)
(Կայ եւ պրս. քերտքեր. որպս շողամար, սուտակասպաս։
Իսկ ի Հին բռ. կայ Քրտոն, որպէս պաշտօնեայ։ Քումարիմ մեհեան։
Եւ նախկին բանն եղիշէի մեկնի անդ ըստ կամի այսպէս.
Քրտիկար ... Լուացումն ի փոր չառնելով՝ մուտ տայք դիւաց եւ հոտոյ գարշութեան։)
• «բարի գործք, արդիւնականք, արժանի վարձուց, պատուիրեալք ի Սազ-ռեզն դենէ». գործածուած է միայն երկու անգամ Եղիշ.բ և է. Զկրակ սպանանէք և զջուրս պղծէք և զմեռեալս ի հող թաղելով՝ զերկիր ապականէք և քրտիկար չառնելով՝ ոյժ տայք խարամանւոյն (էջ 35). Ետ սպա-նանել զհօրեղբայր իւր զՎաղինակ և յինքն տարաւ զտէրութիւնն իբրև քրտիկար յարքու-նիս (էջ 106).-Բոլոր տպագիրները ունին քրտիկար, միայն Անձևացեաց օրինակը, տպ. Թէոդոսիա, ունի քրտար։
• = Պհլ. *kirpikār «բարի և առաքինի գործ» ձևից, որի դէմ ունինք աւանդուած պհլ. գ9 kirpak «բարի գործ, առաքինութիւն» (հա-կառակը vinās, որ է վնաս, յանցանք), օր. vinās hač kirpak vičitan «յանցանքը առա-քինութիւնից զանազանել», hač kirpak sut u hač vinās ziyān «առաքինութիւնից օ-գուտ և յանցանքից վնաս», kirpak karian «բարի գործել», kār u kirpak «կրօնական պարտականութիւն և առաքինութիւն» (Ny-berg, Hilfsbuch d. Pehlevi 2, էջ 120 և 129), պհլ. [arabic word] krpkar=մանիք. պհլ. [hebrew word] ︎ kirbkr=պրս. [arabic word] karfagar «բարի և արդար գործեր կատարող (մարդ)» (Salemann, ЗAH 8 (1908), էջ 89), պա-զենդ. kerba, kereba, թուրֆանի պհլ. kir-baγ, նաև յգ. kerbikān (տե՛ս Մայնոխրատ, հրտր. West, էջ 121), որ նշանակում է Մազ-դեզական կրօնի պատուիրած բարի գործե-որ. սրանք 33 տեսակ են և մի առ մի նշա-նակուած են Մայնոխրատի Լէ գլխում. գըլ-խաւորները առանձին դրուած են Դ գըլ-ևում, ինչ. առատաձեռնութիւն, ճշմարտա-ևօսութիւն ևն։ Իրանեան այս բառերը մահ-մետականութեան ժամանակ ջնջուելով՝ փո-ևանակուեցան արաբ. [arabic word] savāb «բա-րի գործ, վարձք» բառով։ Ըստ այսմ մեր բառը նախապէս պիտի ունենար քրպիկար ձևը, որ պ և տ տառերի շփոթութեամբ դարձաւ քրտիկար։ (Փարպ. հրտ. Վենետ. 1873, էջ 294 որպէս բարեգործ ձևը, որ ուղ-ղուած է Վասակին, կարծետ հայերէն հա-մապատասխանն է իբրև զքրպիկար-ի և հաստատում է բառի ծագումը)։
• Հին բռ. մեկնում է «Քրտիկար... լուացումն ի փոր չառնելով՝ մուտ տայք դիւաց և հոտոյ գարշութեան»։ ՆՀԲ առաջին վկայութեան մէջ մեկնում է «պաշտօն և պատիւ երկասիրութեամբ կամ ընտրողութեամբ», իսկ երկրորդի մէջ՝ «պաշտօնեայ երկասէր՝ հաւատա-րիմ, երախտաւոր... կայ և պրս. [other alphabet] ա-քեար. որպէս շողոմարար, [other alphabet] -կասպաս, իսկ ի Հին բռ. կայ քրտոն, որպէս պաշտօնեայ, քումարիմ՝ մեհե-ան»։ Տէրվ. Altarm. 89-90 առաջին հատուածի մէջ թարգմանում է «լտ. гolendo. լարգելով, պատուելով, պաշ-տօն մատուցանելով», իսկ երկրորդի
• մէջ «գերմ. Hofbeamter, Դռան պաշտօ-նեայ», իբր պրս. [arabic word] kardgār «աշ-խատաւոր, գործաւոր» կամ զնդ. xуaδ-drakara «բարեկամական»։ Հիւբշ. 259 իբր փոխառեալ բառ, անյայտ իմաս-տոմ. կցում է պրս. kirdigār «ամենա-կարող. 2. դիտմամբ, կամովին, յատուկ նպատակաւ»? Ընդարձակ մի յօդուածի մէջ վերի մեկնութիւնն է տալիս Բազմ. 1895, էջ 5-6, անյարմար համարելով պրս. kirdigār «արարչառործ Աստուած 2. կամովին գիտութեամբ» և kirdār «գործ, աշխատութիւն, արուեստ, վի-ճակ, զբաղմունք, գործ բարի կամ չար»։ Նոյնը նաև Փորթուգալ փաշա, Ուսում, Եղիշէի, էջ 252-3 և Անդրիկեան, Բազմ. 1906, 441։ Թիրեաքեան, Ատրպատ. էջ 25 ուղղում է քրտար<պրս. kirdār «գործ». իր մեկնութիւնը կրկնում և հաստատում է մի առանձին յօդուածով՝ Բազմ. 1907, 22-24։