s.

chair, seat;
stool;
throne;
bench;
նստուցանել յաթոռ, to make one sit on a throne or chair;
to throne;
նստել յաթոռ, to sit on a chair or throne;
աթոռս արկանել, to give seats or chairs;
ելանել յաթոռոյ, to rise up, to get up.

s.

δίφρος, καθέδρα, θρόνος sedes sella solium thronus Նստարան, յոր լինի հանգչել՝ դնելով զոտս ի պատուանդան նորին կամ ի գետին. իսկէմրի, իսքէմլէ, քիւրսի.

Հեղի քահանայ նստէր աթոռով առ սեամս տաճարին։ Դիցուք ի նմա մահիճս, եւ սեղան, եւ աթոռ։ Նի՛ստ ի գետնի, զի չիք աթոռ։ Արկանէր ի հրապարակս աթոռ իմ։ Արկցես զաթոռ քո ի միջի նորա։ Աթոռս արկին, խորհուրդ խորհեցան։ Զաթոռս աղաւնեվաճառացն եւ այլն։

Հիւսնութեան ենթակայ է փայտ. իսկ կատարումն ունի աթոռ առնել։ Հիւսնութիւն է աթոռոյ արարչական. (Սահմ. ՟Դ։ -Նոյն բառ է՝ որ դնի ի Դատ. ՟Գ. 24.) որպէս նստարան ի պէտս կարեաց բնութեան։

Գահ արքունի, եւ իշխանական, դատաւորական, եւ վարդապետական. թախթ.

Արար արքայ աթոռ փղոսկրեայ. վեց աստիճան աթոռոյն։ Բայց միայն աթոռովս ի վերոյ եղէց ես քան զքեզ։ Երկինք աթոռ իմ են։ Առաջին աթոռոյն Աստուծոյ։ Աթոռ փառաց։ Աթոռ յորմայեցն։ Քակեաց զհզօրս յաթոռոց։ Յաթոռն Մովսեսի նստան դպիրք. եւ այլն։

Աթոռն դատողութեան է նշանակ. (Լմբ. սղ.։ Անպէտ է հոլովս.)

Ի վերայ աթոռին՝ ուր նստէր. (Վրք. հց. ՟Բ։)

Ուստի եւ իբր Իշխանութիւն. աշտիճան պատուոյ. պետութիւն. փայէ. մանսըպ.

Յաթոռն Դաւթի նստցի։ Եթէ ցանկայք աթոռոց, պատուեցէ՛ք զիմաստութիւն։ Ընտրեցի զնա քան զիշխանութիւնս եւ զաթոռս։ Ուր աթոռն է սատանայի. եւ այլն.

Չասէ զիշխանէն, այլ՝ զիշխանութենէ, այս ինքն զաթոռոյն. (Լաստ.։)

Ի յաթոռս ծերոց բազմեալ. Նստաւ ճոխութեամբ ի յաթոռն իւրական. (Նար.։)

Որ առ զաթոռն Դաւթի. (Սեբ. ՟Զ։)

Որ յանարուեստ աթոռռ նստիս. (Շար.։)

ԱՐԿԱՆԵԼ ԶԱԹՈՌ, է Դնել առ ի նստել։ ՟Ունել կամ առնուլ զաթոռ՝ է Վարել զիշխանութիւն, կամ յաջորդել։ ՟Փոխել զաթոռ՝ է Տեղափոխել զկայան տէրութենէ։ Տե՛ս ի վեր եւ յայլ գիրս։

ԱԹՈՌ ՔՐՈՎԲԷԱԿԱՆ՝ է Դաբիրն ի սրբութեան սրբոց, ուր հանգչէր Աստուած, եւ խօսէր ի միջոյ քրովբէից. խորհրդաբար սուրբ Կոյսն, եւ խաչն, եւ այլն.

Նստեալդ յաթոռ քերովբէից՝ նի՛ստ գթութեամբ ի մեր հոգիս։ Որ յաթոռս քերովբէականս։ Որ ի քառակերպեան աթոռ. (Շար.։)

Բազմելոյն յաթոռ քրովբէից. (Նար. կուս.։)

Քերովբէական աթոռ ցուցար Աստուածածին։ Աթոռ քրովբէական երեւեալ այսօր Սիմէոն։ Սա է աթոռ տէրունեան. (Շար.։)

Երկրաւոր մարմնով երկնայնոյն աթոռ կազմեցար. (Նար. կուս.։)

ԱԹՈՌՔ. Անուն միոյ ի նախկին դասակարգէ երկնային քահանայապետութեանց, ըստ Դիոնեսիոսի՝ ՟Ա, սերովբէք, ՟Բ, քերովբէք, ՟Գ, աթոռք. իսկ ըստ Շնոր. եւ Շար. ՟Ա, աթոռք. ՟Բ, սերովբէք. ՟Գ, քերովբէք. առեալ յառաքելոյն.

Եթէ աթոռք, եթէ տէրութիւն եւ այլն. (Կող. ՟Ա. 16. Երբեմն եւս յետ եւ յառաջ դնին։)

Անմահ արքային անարուեստ աթոռք. (Շար.։)

Աթոռքն հանգիստ Աստուծոյ լեալք եւ անուանեալք։ Աթոռոցն անուն յայտնէ յամենեւիմբ համբառնալն. եւ այլն. (Շ. հրեշտ. ըստ Դիոնես.։)

• , ո հլ. «նստարան» ՍԳը. «բնական պէտքի աման» Դատ. Գ. 24. «գահ» ՍԳր. ո-րից աթոռակից Եսթ. ա. 14. Բուզ. Սեբեր. աթոռակալ Խոր. Նար. նախաթոռ ՍԳր. հա-կառակաթոռ Խոր. Արծր. աթոռագործ Քերդ. քեր. 159. զուգաթոռ Կաղկանտ. զարմանա-թոռ Ոսկիփ. թիկնաթոռ Յայսմ. աթոռանար «գահակալել» Կիւրղ. զկ. ճարտարապետա-կան բառեր են՝ սալաթոռ, խաչաթոռ Զքր. սարկ. Գ. 13, 14. նոր գրականի մէջ՝ աթոռա-կալել, աթոռանիստ, աթոռահաս, հակաթոռ, բազկաթոռ, ճօճաթոռ ևն։

• Windisch. 12յն. ϑρόνος «աթոռ»։ Mül-ler [hebrew word] WAW 41, 11 ասոր. [arabic word] aϑar, tl aϑra «տեղ, պարագայ, ժամա-նակ», արամ. ❇! «տեղ», արաբ. [arabic word] aϑar, [arabic word] iϑr «հետք», ասուր. ašru «տեղ», եբր. ašer, եթովպաց. πшW âšr «տեղ» ի մաստի զարգացման համար հմմտ. պրս. ❇ς gāh «տեղ» և հլ. գահ, հպրս. gathu «տեղ, աթոռ, գահ»։ Lag.

• Arm. St. § 23 և Հիւբշ. 300 չեն ըն-դունած այս մեկնութիւնը։ Müller պրն-դում է նոյնը WZKM 8, 280 (թրգմ. ՀԱ 1894, 293)։ Հիւնք. թրք. ❇ oturmaq «նստիլ» ձևից. (սակայն սրա հնագոյն ձևն է [arabic word] ︎ oltur-maq, ուր 1 խանգարում է)։ Ենսէն ՀԱ 1904, 184 հաթ. atr։ Patrubány ՀԱ 1908, 344 հնխ. sed «նստիլ» արմատից։ Karst, Յառաոձան 408 սումեր. tur «բազմոց, գահաւորակ»։ Մառ, Teксты и Paз. no kaвк. фил. հտ. 1, էջ 78 (Лeнингp, 1925) կցում է յն. ϑρόνος հոմանիշին և երկուսը միասին դնում է յաբեթա-կան արմատից։

• ԳՒՌ.-Հմշ. աթոռ, Հճ. աթոր, Խրբ. Մկ. Ռ. Ս։. Տիգ. աթօռ, Տփ. ա՛թուր, Ակն. Ասլ. ա-թէօռ, Զթ. mթէօ՜՛ռ, Մշ. ատոռք, Ալշ. ատոռ, Սլմ. աթոռք, Ախց. Կր. Ննխ. աթօռք, Ագլ. ա՛թուռք, Ջղ. աթոռք, առթոք։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Աթոռագործ, աց

Աթոռաժառանգ

Աթոռակ, աց

Աթոռակալ, աց

Աթոռակալութիւն, ութեան

Աթոռակից, կցի, կցաց

Աթոռակցութիւն, ութեան

Զուգաթոռ

Թիկնաթոռ, ոց

Հակառակաթոռ

Համաթոռ

Մեծաթոռ

Նախաթոռ

Voir tout