cartilage, gristle;
soap;
cf. Օճառ.
ԱՃԱՌ որպէս ՕՃԱՌ, որ գրի ԱՒՃԱՌ. σμῆγμα, πόα, smegma, pigmentum, herba. Սապոն. օշնան. բոյս, եւ զանգուած իւղախառն՝ փրփրեցուցիչ ջրոյ ի պէտս լուանալոյ. սապուն, չօղան.
Տալ նոցա իւղ եւ աճառ (կամ աւճառ)։ Բերէ՛ք ինձ իւղ եւ աճառ։ Եթէ լուասցիս բարակաւ, եւ յաճախեսցես քեզ աճառս։ Իբրեւ զաճառ լուանալեաց. (Եսթ. Բ. 3։ Դան. ԺԳ. 17։ Երեմ. Բ. 27։ Մաղ. Գ. 2։)
Լուասցուք բարիոք աճառովն զոգւոցն աղտն եւ զշաղախմունս. (Ածաբ. աղք.։)
Ոչ վերջնականօք աճառովք հերքի. (Նար. ՂԳ։)
Լուացողական աճառօք (կամ աճառովս). (Լմբ. պտրգ.։)
Ոչ լուացման կարօտի, եւ ոչ ազգի ազգի աճառաց. (Սարգ. ա. պետ. Դ։)
Մի՛ զմարմնոյ եւ զաճառաց կարծիցես զլուացումն. (Մխ. երեմ.։)
Աճառ. լուալի, կամ ճրագու, կամ սապոն. (Հին բռ.։)
νεῦρον ։ ἷς, ἱνός, nervus, fibra Նեարդ. ջիղ. ձգանք. կռճիկ, կռճուկ. սինիր. սինըր. ինճէ տամար.
Ձգմամբք եւ խզմամբք աճառոց դաժանս երկունս առնէ ծնողացն։ Ատամանցն կափկափումն, աճառացն պրկմամբ. (Բրս. սղ. ՃԺԴ. եւ Բրս. ի խ. մկ։)
Միանգամայն կազմին զոսկերօքն չորացելովք միսքն եւ ջիղքն եւ աճառքն. (Ագաթ.։)
վերարկեալ զարդ ձիոց;
cf. ՕՃԱՌ, cf. ՕՃԱՆ.
Ձի վարիցէ ոսկւովք զինուք, եւ ականակապ աճառօք երիվարօք. (Ոսկ. եբր. Զ։)
որպէս ռմկ. ոճորք, առիք. Մարդակ կամ մանր գերանք յարկաց առաստաղաց.
Առաստաղ կապել գործով ողորմութեան, եւ ի վերայ աճառս արկանել՝ որ է համբերութիւնն. (Հց. աթ. կիւրղ.։)
Աճառ. առաստաղ, առիք, ոճորք. (Լծ. նար.։)
• . ի-ա և ո հլ. «սապոն կամ այս նը-պատակին ծառայող օշնան խըտո. օճառա խօտ, saponaria officinalis L» ՍԳր. Կոչ. 305 (սեռ. աճառոյ). Լմբ. մատ. 93, 376 (գրծ. ա-ճառաւ, աճառօք, այլ ձ. օնառօք), 136, 167 (գրծ. աճառօվ), Նար. Մխ. Երեմ. որ և օնառ «սապոն» Եսթ. բ. 3. Մաղաք. գ. 2. Դան. ժգ, 17. Եղիշ. հյր. մեր 199. Լծ. ար. կամ ոճառ (գրծ. ոճառաւս) Լմբ. մատ. 500. յաջորդից զանազանելու համար արդի գրականում ըն-դունուած է միայն օճառ ձևը, որից օճառա-խոտ, օճառացում (saponification) նոր բա-ռերը։
• Հիւնք. օծել բառից։ Պատահական նմա նութիւն ունի ասոր. [arabic word] 'ādaryā«ոճա-ռախոտ». (Brockelm. Lex. syr. 245)։
• «նեարդ, կռճիկ, ջիղ» Ագաթ. Բրս. սղ. որ և օճառ Նիւս. Բն. Լծ. Նար. որից աճա-ռապատ «նեարդապատ, ջղապատ» Եզեկ. Լ. 22. Երզն. քեր. Նիւս. կազմ. աճառապինդ «ջղապինդ» Պիտ. (գրուած ունառապինդ Պիտառ.), աճառամաշկ «կռճիկների թառան-թը» ՓԲ. աճառային «կռճիկի վերաբերեալ» ՓԲ.-Նախորդից զանազանելու համար ար-դի գրականում ընդունած ձևն է միայն աճառ։
• Հիւնք. աճառ «սապոն» բառից։ Patru-bány ՀԱ 1907, 304 աճիլ բայի հետ։ Թիրեաքեան, Արիահայ բառ. 21 պրս. ❇ acār, [arabic word] acārīdan, որ Ֆէրհէնգի բառարանից է հանում, բայց նշանակութիւնը չի տալիս. իսկ Արիահայ բառ. էջ 92 պհլ. avzar և պրս. [arabic word] afzar, որ ըստ ԳԴ և Բուրհան՝ նշանակում է «կօշիկ, ոտք, նաւի առագաստ. համե-մունք» (իսկ āčār չունի Բուրհան. մի-այն ԳԴ նշանակում է «զառիվայր և զա-ռիվեր»)։
• ԳՒՌ -Ունենք աճառ Եւդ. Սեբ. «բոլորովին նոր, չհնացած, չմաշուած (տուն, շէնք, ըզ-գեստ)». յատկապէս ասում են նոր-աճառ Եւդ. 2. Ասլ. Սեբ. Սվ. «ուժը՝ թարմութիւնը տեղը, աշխոյժ, կայտառ, եռանդուն (մարդ, թև, թիկունք)». որից աճառուտ Զն. «աշխոյժ, կորովի, vigoureux». Զէյթունի բարբառով աաւում է աջօր «նոր (գինի, տիկ ևն)»։ Յայտ-նի չէ թե այս բառերը վերի աճառ ձևի՞ց են, թէ փոխառեալ թուրքերէնից. որովհետև միև-նոյն ժամանակ ունինք պրս. [arabic word] aǰar «թարմ ու դալար», քիրգիզ. [arabic word] aǰar, [arabic word] ažar «դէմքի առողջ և դեղեցիկ գոյն, կտաւի փայլ», [arabic word] aǰarlə «առողջ ու փայլուն ռոյնով»։ Աճառ «աշխոյժ» ձևը վերի բառից եթէ յառաջացած է, այդ պարագային պէտք է դնել հայերէնից իբր փոխառութիւն։
• ՓՈԽ.-Էնռիւրիի թրք. գւռ. aǰar «ամուր, զօրեղ», որ գործածական է նաև տեղացի հա-յոց ու յունաց մէջ (Մխիթարեան, Բիւրակն 1898, 789)։
• «սարք, կազմած», յատկապէս «ձիու կազմած» Ոսկ. Եբր. զ. «օ-ժիտ, հանդերձանք, զարդ, առիթ, պատճառ, նիւթ» Պիտ. Փիլ. Յհ. կաթ. Նար. որից նոճեա-յօճառ «նոճիի փայտից կազմուած» Նար. խչ։
• = Պհյ. afčār «գործիք, կարասիք, սարք, կազմած» բառից, որից zēn. afč̌ār «թամբի սարք». նոյնից է պրս. [arabic word] afzar կամ [arabic word] avzar «համեմունք, կերակրի սարք. 2. գոր-ծիք արուեստաւորաց». ծագում է հին իրան-*api-čara -ձևից, որ կազմուած է api-մասնիկով čārā-«միջոց, ճար» բառից։ Այս-պէսով սրանց է կապւում նաև վրաց. აბჯარა աբջարի «զէնք, զրահ, սպառազինութիւն»։
• ՆՀԲ օճան բառից է հանում։ Կերևայ թէ պէտք է կցել վրաց. აბჯარი աբջարի «զէնք, զրահ, սպառազինութիւն» բառի հետ. բայց նրանց յարաբերութեան կա-պը յայտնի չէ։ Ուղիղ մեկնեց Nyberg, Hilfsbuch 2, 3. բայց միասին է դնում նաև օճառ «սապոն», աճառ «կռճիկ» իբր *a-čarana-, ինչպէս նաև օճան, Այս բառերի միութիւնը ա՛յն ժամանակ ընդունելի կլինի, երբ իրանեանում ա-պացուցուի նոյն նշանակութեանց գո--յութիւնը։ ----︎.
• ԳՒՌ.-Ըստ այսմ նոյն է Զթ. ավջօր «ընդ-հանուր անուն լոբիի, բակլայի, սիսեռի և ոսաի». յատկապէս «լոբի», որոնք առնուած են իբր կերակրի համեմուն»։
• «առաստաղ, առիք, ոճոռք» ըստ Լծ. նար. կամ «առաստաղի մանր գերաննե-րը» ըստ ՆՀԲ. բայց աւելի է ճիշտ դնել «տա-նիք», ինչպէս ցոյց է տալիս բառիս միակ վը-կայութիւնը՝ Հց. աթ. էջ 421-2. «... ածես ի վերայ գերանս... զառաստաղս կապեսցես. և ի վերայ աճառս արկանել... և ապա աւար-տել»։ Այս օրինակից յայտնի է որ աճառք առաստաո չէ, այլ նրանից վերև եղած մի ռան, որ է «տանիք». հմմտ. նաև հետևեալ տաղի մէջ «Տաճարն այն ո՞ւմ նման է. ա-հառքն այն ո՞ւմ նման է. մարդակքն այն ո՞ւմ նման է. գերանքն այն ո՞ւմ նման է» (տե՛։ Չօպանեան, Հայ էջեր, էջ 60)։
• = Արաբ. [arabic word] iǰǰār «տանիք» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա 745)։-Աճ.
• ԳՒՌ.-Իբրև միջին հյ. բառ ունինք ո-ճոռք «առիք (Նորայր, Բառ. ֆր. 584 ա), որ կայ նաև արդի գաւառականներում. ինչպէս՝ ոհոռք Ախք. Լ. Թեհ. Ղզ. Ղրբ. Մկ. Տփ. ուռ-ճունք Ագլ. որճունք Հջղ. ուռճօնք Աստ. (Բառ. երեմ. էջ 189 յիշում է ոճոռք, որճունք ձևերոմ այժմ Երևանի բարբառով օ՛ջօրք). բայց այս բոլորը նո՞յն է վերի աճառ ձևի հետ։
• Աճառել տե՛ս Աճռել։