furnace, forge, ooppel;
mine;
chimney, stove;
grief, affliction;
heat, ardour.
ԲՈՎ ԲՈՎՔ. κάμινος caminus, fornax Հնոց՝ ուր հալեն զհրահալելիս. փուռն, հալոց, քուրայ. օճագ, ֆուռուն.
Որպէս փորձի ի բովս արծաթ եւ ոսկի, նոյնպէս ընտրէ զսիրտ Աստուած. (Առակ. ՟Ժ՟Է. 3։)
Զոր օրինակ ձուլեսցի արծաթ ի մէջ բովոց (կամ բովուց), այնպէս ձուլեսջիք ի միջին դորա։ Յորժամ ելանէ նա ի բովէ անտի հրոյն. (Եփր. համաբ.։)
Այն ինչ ելեալ իցէ ի բովոյ, եւ փայլիցէ. (Ոսկ. ես.։)
Յետ առաջին բովացն ... Իբրեւ բովովք ոմամբք զոգին պայծառացուցանել. (Նիւս. երգ.։)
Կամ χωνευτήριον conflatorium, fornax fusoris Վառարան եւ անօթ հալելոյ եւ ձուլելոյ. որ եւ տիրապէս Հալոց, Բութակ, Քուրայ.
Իբրեւ զոսկի ի բովս քննեաց զնոսա. (Իմ. ՟Գ. 6։)
Եւ կշռեցին զվարձս իմ երեսուն արծաթի. եւ ասէ ցիս տէր. ա՛րկ դու զայդ ի բովս, եւ քննեա՛թէ փո՞րձ իցէ ... եւ արկի ի տուն տեառն ի բովս. (Զաք. ՟Ժ՟Ա. 13։)
Եւ χωνεία conflatra, fusio Հալումն, ձուլումն ի բովս.
Չափաւոր բովք սրբեն զարծաթ. իսկ առաւելն կորուսանէ զնիւթն. (Նեղոս.։)
ԲՈՎ, ԲՈՎՔ. նմանութեամբ.
Բով է նա մեզ ի քննութիւն՞ Եփր. (համաբ.։)
Բով փորձական։ Ի մաքուր բովն քո դրոշմի. (ՃՃ.։)
Բով էր նմա եւ փորձանքն։ Մի բով չարչարանաց տեառն բաւական եղեւ ի սրբել. (Վրդն. ծն. եւ Վրդն. երգ.։)
Արկցուք զնոսա ի բովն Քրիստոսի, եւ նովաւ փորձեսցուք զընտրութիւնն. (Լմբ. ատ.։)
Ի բովսն փորձութեան կացուցանէր։ Նախ զանձինս փորձեցին, եւ ապա եղեն բովք բոլոր աշխարհի։ Արկանել ի բովս խրատու, կամ վարդապետութեան. (Ագաթ.։ Կորիւն.։)
Մաքրել յարեգակնայինն բովս. (Մագ. ՟Հ՟Բ։)
ԲՈՎ, ԲՈՎՔ. որպէս Անօթ հրոյ. կրակարան. բուրվառ. եւ Կրակ.
Բառնայր զբով կրակին, որով զխունկն բուրացուցանէին. (Ասող. ՟Գ. 29։)
Ո՞րքան գեհեն, եւ բովք հրաբորբոք տեղալ ունին զանձամբ իմով. (Բենիկ.։)
ԲՈՎՔ. μέταλλον metallum, ut metalli fodina Մետաղք, տեղի մետաղաց. հանք. իբր վառարան՝ ուր ընդ երկրաւ գոյանան հրահալելիք զօրութեամբ արեգական. մատէն.
Թափեցին ի նոցանէ զբովսն, ուստի ոսկին եւ արծաթն հատանի. (՟Ա. Մակ. ՟Ը. 3։ եւ Խոր. ՟Բ. 2։)
Այն՝ որ արծաթոյն բովքն են եւ ոսկւոյ, երկրի (այսինքն հողոյ) է վատթարագոյն մասն. (Փիլ. նխ. ՟բ.։)
• , ո, ո՞ւ հլ. (յետնաբար կայ ի բովէ, բովաց) «մետաղ հալեցնելու փուռ» Առակ ժէ. 3. Ոսկ. ես. Եփր. ել. էջ 180. համաբ. էջ 255. «քուրայ, բութակ, փօթա» Իմ. գ. 6. Զաք. ժա. 13. «բուրվառ» Ասող. գ. իթ «կրակ» Բենիկ. «մետաղ հալեցնելու գործո-ղութիւնը Նեղոս. «մետաղի հանք» Ա. մակ. ր. 3. Խոր. Փիլ. նմանութեամբ «քննութիւն, փորձ» Ագաթ. Կորիւն. որից բովել (ունի մի-այն ՀՀԲ) «զհրահալս մաքրել. 2. ցորեն ևն խարկել, բոհրել» (իբր գաւառական բառ), որ և բովհրել «խարկել, աղանձել» Մխ. բժշ. 148։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. bhē̄-«խորովել առանձել, տաքացնել» արմատի bhō-ձևից (և կամ ս աճականով). հմմտ. հբգ. bāen, նբգ. bähen «հացը խորովել», հիսլ. baδ «շոգիով բաղանիք», հսաքս. bath, անգսք. beeϑ, հբգ. և նբգ. bad «բաղանիք», նորվ. bara «տաք ջրով մաքրել» (Pokorny 2, 187)։ Այս պարզ արմատը բացի հայկակա-նից ու գերմանականից ուրիշ տեղ պատա-հած չէ. աճած ձևով տե՛ս վերը բոկեղ։-Աճ
• Pictet 2, 257 եփել և խոհ ձևերի հետ՝ կապում է սանս. pač «եփել» բառին, համարելով «թերևս պարսկական ծա-գումից»։-Հիւնք. փուք բառից։ Schef-telowltz BВ 29, 37 լտ. focus «վառա-րան, կրակ», foveō «տաքացնել», fo-
• tus «ջեռուցում» բառերի հետ։ (Այս համեմատութիւնը սխալ է, որովհետև լտ. foveo ևն պատկանում են հնխ. dhog2h-արմատին. տե՛ս Walde 311)։ Petersson KZ, 47, էջ 279 լտ. fove4 «փոս, քարայր», յն. գολεός «որջ», գոթ. bauan «բնակիլ», հբգ. būan, ռեռմ bauen «կառուցանել», հհիւս. būϑ «բնա-կարան, վրան» բառերի հետ՝ հնխ. bhou-«փոս, խոռոչ» արմատից. հյ. ռով բառի նախնական իմաստը համա-րում է «փոս, որի մէջ դնում էին կրա-կը վառելու համար»։
• ԳՒՌ.-Ալշ. Ջղ. բ'օվել, Տփ. բօվիլ, Երև. բ'օվէլ, Ղրբ. պօ՛վէլ, Շմ. պօվիլ, Սլմ. Վն. պէօվել, Մրղ. պէօվէլ, Մկ. պէօվիլ, Ննխ. բօհրէլ, բըհօրէլ, Պլ. Ռ. փօհրէլ, Ախց. բ'օֆ-րէլ, Հմշ. պօֆրուշ, Կր. բ'օրֆէլ։-Հմմտ. նաև բով Նբ. Խն., բովիկ Վն. «տաշտաձև մեծ ա-ման՝ որի մէջ աղանձ են բոհրում», բով Նբ. «երկաթէ բարակ թիթեղ՝ որի վրայ աղանձ են բովում. սաջ», բով անել, բովիկ անել Վն. «զորեն բոհրել, աղանձ շինել». նոր բառեր են բովուկ, բոհրուն, բոհրահոտ, բովուիլ, բովտուն, բովքար։
• ՓՈԽ-Գն, bov «փուռ (հացագործի, կրի ևն)»։ Paspati համեմատում է այս բառը հինդուստ. [arabic word] bap'h «շոգի» և սանս. pyuš «գոլ, տաքութիւն» բառերի հետ. բայց ակ-ներև է, որ ո՛չ ձևով և ո՛չ նշանակութեամբ կապ չունի նրանց հետ։