adj.

blood-colour.

s.

βοσόρ bosor Բառ եբր. պօս, պաձիր. (լծ. ընդ թ. պօզ) իբրու յատուկ անուն զանազան տեղեաց, եւ ստուգաբանեալ Կութք այգեաց, եւ հնձանահարութիւն. եւ որպէս կից ընդ եդոմ կամ ատօմ, առեալ որպէս կարմրագոյն, շառագոյն. գոյն արեան խաղողոյ. կարմիր մթին. ռմկ. պօզարագ, գըզըլ, գըրմըզը, շիրա ռէնկի.

Իսկ այս ո՞վ է որ դիմեալ գայ յեդովմայ, կարմրութիւն ձորձոց իւրոց ի բոսորայ. (եւ այլն. Ես. ՟Կ՟Գ. 1։)

Բոսորդ ի յեբրայեցւոց բարբառէն թարգմանեալ կոչի ի մեր լեզու՝ մութն. որդան կարմիր. քանզի բոսորն այնպիսի ինչ ունի առ եբրայեցիս մեկնութիւն. (Կոչ. ՟Ժ՟Գ։)

Նոքա են կոչեցեալք ի սպանդն զոհին բոսորայ դիականցն։ Ի թորմանէ բոսորայ՝ կայլակք կաթուածոց. (Նար. ՟Կ՟Ը. եւ Նար. մծբ.։)

Ո՞վ է սա թագաւոր փառաւոր դիմեալ յերկրէ, այսինքն յեդոմայ, շքեղ կարմրազարդ՝ յազդէ բոսորայ. (Լմբ. համբ.։)

Է՞ գունեղ թաթաւեալ ի բոսոր, սաղարթուն կարմրորակ իբր խնձոր, հարսն ազնիւ դու արեամբ քօղաւոր. (Շ. տաղ.։)

• , ա հլ. գործածուած է Ս. Գըրում իբրև յատուկ անուն. բայց յետոյ իբր «արե-նագոյն կարմիր» Կոչ. 253. Նար. կը. և մծբ. Լմբ. հմբ. Շնորհ. տաղ. որից բոսորաբուղիւ «արիւնաբուղխ» Նար. կուս. 418. բոսորած «կարմրած» Ճառընտ. բոսորակայլակ «կար-միր կաթիլներով» Նար. խչ. 392. մծբ. 449. բոսորային «կարմրագոյն» Նար. Շար. բոսո-րատիպ «արիւնագոյն» Լմբ. հմբ. բոսորե-րանգեան «կարմրագոյն» Նար. տաղ. Նոր գրականում (յատկապէս բանաստեղծական լեզուի մէջ) բոսորագոյն, բոսորագեղ ևն։

• = Եբր. [other alphabet] bāsərā բառն է, որ նշա-նակում է բուն «ամրապատ և անմատչելի տեղ» և յետոյ դարձել է եդոմայեցոց գլխա-ւոր քաղաքի անունը. «Իսկ այս ո՞վ է որ դի-մեալ գայ յեդովմայ. կարմրութիւն ձորձոց ուրոց ի Բոսորայ» (Ես. կգ. 1). մեր բառը տառադարձուած է յն. βοσό, ձևից։

• Ուղիղ մեկնութիւնը գիտէ հներից Կոչ. 258. «Բոսորդ ի հեբրայեցւոց բարբա-ռոյ անտի թարգմանեալ կոչի ի մեր լե-զուս՝ մութ»։ Տաթև. ձմ. ճծա. մեկնում է «Եդոմն կարմիր երկիր թարգմանի և բոսորն նեղութիւն»։ ՆՀԲ եբր. պօս, պա-ձիր. լծ. ընդ թրք. պօզ, պաս, պօցում.-Karst, Յուշարձան 418 օսմ. boz, boza-rak «գորշ, գորշագոյն»։ Petersson KZ 47, 285 կցում է հյ. բոց բառին, իբր կազմուած -որ մասնիկով և համեմա-տում է լտ. focus «կրակ, վառարան» բառի հետ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Բոսորած

Բոսորային

Բոսորատիպ

Voir tout