s.

ռմկ. գութան կամ քութան. Արօր մեծ՝ ահագին մեքենայիւ, բազում լծովք եղանց. որպէս տասն եւ հնգետասան զոյգ արջառովք ի խորագոյնս հերկել զկորդ երկիր.

Գութա մի բոլոր ետ յիշատակ (ի վանս արծուաբեր աստուածածնի). եւ միաբանք ուխտին պաշտմամբ եւ պատարագօք աղաչելին զսուրբ աստուածածինն. (Ոսկիփոր.։)

• «մեծ արօր» Ոսկիփ. որ և գո-թան ԱԲ. ներկայ բարբառների գործածած ձևն է գութան կամ քութան, արդի գրականը ընդունել է գութան։

• = Հարաւային կովկասեան լեզուներից փոխառեալ բառ է. հմմտ. վրաց. ვუთანი գութանի, մինգ. gutani, ինգուշ. gotanger, չեչէն. got'a, թուշ. gut'a, gutan, ուտ. nեօ-թան, կիւր. kkxut'en, ավար. k'ot'an, ku-tan, օսս. gut'on, ափխազ. kotan, բոլորն էլ «արօր կամ գութան» նշանակութեամբ. փոխառեալ լինելը հաստատում է խունսագ. kutan «ցանել», որ ցոյց է տալիս թէ բառը բնիկ է հիւսիսային կովկասեան լեզուներին։ Բնիկ հայերէն ձևն է արօր։-Աճ.

• Erckert, Die Sprachen der kauk. stammen, էջ 113 կովկասեան բառերը հայերէնից փոխառութիւն է դնում։ Սը-րան հակառակ՝ Հիւբշ. 398 կարծելով թէ հայերէն բառը մեր մատենագրութեան մէջ բնաւ գործածուած չէ (այս սխալը յառաջացած է անուշաղրութեամռ. ս-րովհետև բառը ՆՀԲ-ի յաւելուածումն է միայն յիշւում, հտ. Բ, էջ 1049 գ), նոր

• ժամանակի փոխառութիւն է դնում վրացերէնից։ Սակայն IF Anz. 10, 43 սխալը ճանաչելով՝ տրամադիր է բառը բնիկ հայերէն ընդունելու։-Մառ, Kрит. и мeлкiя cr. էջ 3 վրացերէնի նախաձևը դնում է *vedan, որով կա-պում է սեմական լեզուներին. հմմտ. ասոր. [arabic word] fadānā «լուծ, արօր», ա-րաբ. [arabic word] faddān «լուծ եզանց»։-Պատահաևան նմանութիւն ունի սանս. kūta «արօրի խոփ»։ Pictet, բ. տպ. հտ. Բ. էջ 120 քրդ. kotan, օսս, guton բա-ռերի հետ միասին կցում է սանս. kuta, kūtaka «արօր, խոփ» բառին։

• ԳՒՌ.-Տփ. գութան, Ախց. Երև. Կր. գ'ու-թան, Ալշ. Մշ. գ'ուտան, Վն. գիւթան, Ղրբ. Մկ. կիւթան, Ոզմ. գօթան, Շմ. քιօթան, Սլմ. կիւտան։ Նոր բառեր են՝ գութանակապ, գու-թանավար, գութնհերկ, գութանատէր, գու-թանացել, գութանաւոր, գութանել կամ գութնել, գութանատեղ, գութնոց, գութնաբե-րիլ։

• ՓՈԽ.-Քրդ. [arabic word] kotan, Աարպ. թրք. [arabic word] ︎ kotan, գւռ. թրք. Եւդ. kótan. Ատն. (նաև տեղացի հայոց և յունաց մէջ) köten, Ուրմիոյ ասոր. [arabic word] k'ut'än, բոլորն էլ «զութան»։ Կան նաև Ատրպ. թրք. [arabic word] ︎ kotanlamaq «հերկել», [arabic word] ︎ kotanlan-maq «հերկուիլ». [arabic word] kotanč̌ə «երկռա-գործ» (Будaговъ, Cpaв. cлов. 2, 141)։-Պատահական նմանութիւն ունի արևել. թրք. [arabic word] ︎ և կամ [arabic word] kutan «ոչխասի փա-րախ, լուսնի բակ» և նախորդների հետ կապ չունի։