ditch, hollow;
well, cistern;
abyss;
subterraneous place;
cell of honeycomb.
(լծ. քաղդ. կուպ, կօպ). λάκκος, φρέαρ , βόθυνος puteus, cisterna, fovea, fossa Փոս խոր, կամ հոր՝ ջրալից, որ է ջրհոր. հոր. գույու. եւ Խորխորատ. վիհ. փոս. չուգուր. որպէս եւ սանս. Գու՛փա, է գուբ, եւ փոս.
Ընկեսցուք ի մի ի գբոց աստի. եւ գուբն ունայն էր, եւ ջուր ոչ գոյր ի նմա։ Հանին զյովսէփ ի գբոյ անտի։ Ոչ եգիտ ի գբի անդ։ Ի գուբ հորոյն։ Ի գբոյ տառապանաց։ Ի գբի ներքնում։ Ի գուբն առիւծուց։ Ի մէջ գբին։ Լցցին գուբքս։ Արարէ՛ք զհեղեղատդ զայդ գուբս գուբս. եւ այլն։
Գուբ կրոյ. (Ճ. ՟Ա.։)
Տուաւ նմա բանալի գբոյն անդնդոց, եւ ելանէր ծուխ ի գբոյն. (Յայտ. ՟Բ. 1։)
Ընկենուն ի կորստեան անգտանելի գուբ (կամ գուփ). (Սարկ. քհ.։)
Գուփս խորինս. (Մաշկ.։)
Վեցօր. ը. ստէպ դնի Գուբք իբր Բջիջք, կամ խորշք խորսխի մեղուաց. յն. Քրէ՛ար, եւ սի՛րինգ, որ եւ Սրինգ։
Ի միասին ժողովելով դրօք զջուրսն ամենեցուն առատացուցանեն. (Պղատ. օրին. ՟Զ.) իմա՛ փողերակ. քիւնկ. յն. μεταλλεία ductus subterraneus
• , ռ հլ. (կայնաև սեռ. ի, յետնաբար յգ. գրծ. գբոք) «հոր, փոս» ՍԳր. Բուզ. դ. ժղ. Ճաոլնտ., «մեղուի բջիջ» Վեցօր., «ագու-գայ, փողրակ» Պղատ. օրին. զ, որից՝ գբա-ցի կամ գբեցի (տպ. գբնեցի) «գուբի մէջ բնակող» (մակդիր Յովհաննէս ճգնաւորի) Վրք. հց. ժմ., կրագուբ «կրի գուբ» Ճառընտ., զազրագուբ ԱԲ (չունի ՆՀԲ)։
• = Ասոր. ❇ gubb, [syriac word] gubbā «գուբ, փոս, ջրհոր, բանտ», արամ. [hebrew word] gōb, ն. ասոր. gubá «փոս, խրամ, խորութիւն», եբր. [hebrew word] gēὶ︎ «փոս, գուբ, ջրամբար», ա-րաբ. [arabic word] ǰubb «ջրհոր», ասուր. gubbu «ջրամբար»։ Այս բոլորը միասին հաստա-տում են, որ բառը ընդհանուր սեմական է, բայց նոյնը գտնում ենք նաև հնդևրոպա-կան լեզուների մէջ. ինչպէս՝ սանս. kupa «քարայր, խոռոչ, փոս», յն. ϰνπη «խոռոչ, նաւաև, գաւաթ», լտ. cupa, cuppa «կոնք, տաշտ, տակառ», լեհ. kubek «բաժակ», պրս. [arabic word] kūp «կուժ» ևն։ Ոմանք կարծում են որ այս հնդևրոպական բառերը փոխառեալ են սեմականից. բայց ըստ նորագոյն քննու-թեանց՝ նմանութիւնը պատահական է։ Հընդ-ևրոպական ձևերը կազմում են անջատ և անկախ մի խումբ, որ պատկանում է հնխ. qeup-, qeub-արմատին (տե՛ս Walde, 213 -4, Boisacq, 536)։ Պարսկերէնից են փո-խառեալ քրդ. [arabic word] kup «հողէ մեծ աման», արևել. թրք. [arabic word] kóp «հողէ աման», թրք. [arabic word] kup «թակոյկ. կարաս», որի միջոցով էլ սերբ. cup, cupa, բուլգար. kjup. նյն. ϰουμπὲς, ալբան. kupe ևն։ Բառիս վրալ ա-ւելի երկար համեմատութիւններ տե՛ս Mar-šel Cohen, BL, M 81, էջ 91-93։ -Հիւ-բըշ. 302։
• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ La Croze։-ՆՀԲ լծ. քաղդ. կուպ, կօպ, սանս. kupa։-Peterm. 17 ասոր. gub. եբր. gub, յն. ϰύπη, սանս. kūpa։ Die-fenbach, Berl. Jahrb. f. Wiss. 1843, 448 պրս. և ասոր. ձևերի հետ։ Müller, SWAW, 41, 11 չի պատկանում, ա-սում է, սանս. kupa ձևին, որ պիտի տար հյ. կուպ, այլ արամերէնից փո-խառութիւն է։ Bugge, Lyk. Stud. 1. 80 հայերէնի հետ միասին ասորական փոխառութիւն է դնում լիւկ. xupa «գե-րեզման», որից էլ ավար. xob «գերեզ-ման»։ Karst. Յուշարձ. 400 ասուր. gubbu, 430 ափ և հովիտ բառերի հետ՝ թաթար. kab, kob, kov, kev «ուռիլ, կլոր, դատարկ»։
• ԳՒՌ.-Տփ. գուբ «ջրի գուբ», Մշ. գ'ուպ, Ալշ. գ'ուփ «փոս տեղ», Ախց. Կր. Ջղ. գ'ուփ «մի փակ և մութ տեղ», Պլ. գուփ նոյն նշ. Ննխ. քուփ «բաղանիքի աւազան», Խտջ. գ'օբ «ախոռի մէջ փոս՝ ուր անասունների մէզն է հաւաքւում»։-Նոր բառեր են՝ գբել, գբիլ» գրջակ։
• ՓՈԽ.-Հայերէնի միջոցով են կապադովկ. γοῦπα, ϰοῦπα «ջրհոր, զուբ, փոս» (Kаρολιδης, Γλωσσ. συγ. էջ 89 և 153), վրաց. ვუბი գու-բի «փոս», ვუბე գուբե «ճահիճ», დაგუბება դագուբեբա «թումբ շինել», დაგუბებული դագուբեբուլի «ջուրը թումբով արգիլել», գուբ «կղզի», լազ. գուբի «աղբիւրի ծո-րակ, ջուրը վազելու խողովակը». վերջին իմաստին է համապատասխանում հյ. գուբ «փողրակ» Պղատ. օրին. զ. (տե՛ս Աճա-Արրտ. 1911, 417)։