hard, harsh, austere, vexatious, difficult.
δύστροπος intractabilis, pravus, contumax Դժնեայ. դժնդակ. ժանտ. անհամբոյր բարուք. ընդ որում դժուարին է վարիլ.
Որ բնութեամբ դժոխն է, եւ դժուարաբարոյ. (Փիլ. բագն.։) Տե՛ս զկնի եւ Դժոխք. որպէս եւ բարդութիւնքն կրկին մտօք վարին։
• , ո հլ. (անեզական գործածու-թեամբ) «գեհեն, տարտարոս» ՍԳր, «գերեզ-ման» Ծն. լե. 34. Խբ. 36. Եզն., որից՝ դժոխա-կուլ «դժոխքից կուլ գնացած» Եւագր., դժոխա-կան Եզն. էջ 247 (չունի ՆՀԲ), դժոխաբնակ Թէոդ. խչ., դժոխապետ Ճառընտ., դժոխապե-տութիւն (նորագիւտ բառ) Պտրգ. 261, դժո-խանման (նոր գրականում).-փոխաբերա-բար դժոխ (միայն եզակի և իբր ածական) «դաժան բարքով, անհամբոյր» Փիլ. բագն-բարդութեամբ՝ դժոխաբանել Յհ. իմ. երև., դժոխալուր Լաստ., դժոխերես Ոսկ. յհ. ա. 26, դժոխանալ «խոժոռիլ» Երզն. մտթ.-երկրորդ նշանակութիւնն է «դժուար, դժուարին», բայց այս նշանակութեամբ գտնւում է միայն բար-դութեանց մէջ. ինչ. դժոխահասանելի «դը-ժուարահասկանալի, խրթին» Շիր. հրտր. Պատկ. էջ 64, դժոխագնաց «դժուար երթալու» Ուխտ. Բ. 113 (նորագիւտ բառ), դժոխելանե-լի Խոր., դժոխերասան Բրս. հայեաց., դժո-խագիւտ Մագ., դժոխին «դժուարին» ԱԲ.-գրուած է նաև ճուճաղ (Բառ. երեմ. էջ 199, կամ ճուճաղխք (Ալիշան, Հին հաւ. էջ 423).
• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. զնդ. daožahva. dužañhav «դժոխք», պհլ. dō-šax*, արձանագրութեանց մէջ dōšaxvī (կարդա՛ dsžax՝, dožax), պազենդ. dožax, պրս. [arabic word] dōzax, աֆղան. dōγax, քրդ։ օკ» dúžē, արևել. քրդ. duzax, բելուճ. dōzak, dozē «դժոխք» (Horn, § 581)։ Բուն նշանակում է «վատ կայան» և ծագում է զնդ. duž «դժ-, վատ»+añhav «լինել, էու-թիւն, գոյութիւն, կեանք» բառերից (Bar-tholomae, 675, 756)։ Հայերէն ձևը ծագում է իրանեան *dužax'a ձևից, ուր a դարձել է o՝ յաջորդ * ձայնի ազդեցութեամբ, որով բառը եղել է *dužox*a>*dužox>դժոխ։ Սրա հետ հմմտ. թուրֆանեան պհլ. dwšwx, որ պետք է կարդալ *dušox կամ *dōšox. առաջին ձևի հետ նոյնանում է հայերէնը, իսկ երկրորդի հետ վրաց. ჯოჯოხეთი ջոջոխեթի «դժոխք», որ նոյնպէս իրանեան փոխառու-թիւն է (հմմտ. հյ. ճուճաղ, ճուճաղխք գըր-չութիւնները)։ Վրաց. ջոջոխեթի գայիս է հնագոյն *դոջոխեթի ձևից, որի արմատն է *դոջոխի (-եթի տեղական մասնիկ է)։ Նա-խաւոր ատամնականի քմականի վերածուե-լու համար հմմտ. վրաց. չեչխլի «կրաև»< *թեչ խլի, ինչպէս ցոյց են տալիս մինգ. dačxiri և լազ. թաշխիրի «կրակ»։ (Նոյն երևոյթը գտնում եմ նաև Ղզլարի հայոց մօտ՝ Ջարջումանեան ազգանուան մէջ, փո-խանակ Թարջումանեան, որ է «թարգմա-նեան»)։ Վրացի ձևից յառաջացած են թուշ. ջօջխեթա, չեչէն. ջուեմիխաթ «դժոխք»։-Հիւբշ. 142-3։
• Առաջին անգամ ուղիղ մեկնեց ԳԴ, յետոյ ՆՀԲ։-Windisch. 10 դժոխ ստու-գաբանում է դժ մասնիկով ոխ բառից։ Böttich. Arica, 80, 323 պրս. duzax։-Müller, SWAW, 38, 575 զնդ. dužaka ևն։ Ճայնական բացատրութեան համար Հիւբշ. ենթաղրում է, որ իրան. döžax՝ ձայնաւորների տեղափոխութեամբ հա-յերէնի մէջ դարձած լինի dažox և յետոյ՝ բազմաթիւ դժ-մասնիկով սկրս-ւող բառերի նմանութեամբ՝ դժոխ։ Վե-րի ձևով մեկնեց Meillet, MSL, 17, 249.
• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Հճ. դ'ժոխք, Ջղ. դ'ժոխկ. Սլմ. տժոխք, Ագլ. դժօխկ, Սչ. դ'ժօխք, Ախց. Երև. Կր. դ'ժօխկ, Խրբ. դ'ժոխգ, Շմ. տժօխք, Վն. տժոխք՝, Ղրբ. Մրղ. տժօխկ, Դ. թժօխք, Պլ. թժօխգ, Ննխ. թուժօխք, թը-ժօխք, Մկ. տժէօխԲ, Ասլ. դ'ժէօ՝խք, դ'ժէօ՝խ' Սեբ. դ'ժէօխգ, Տփ. դժուխկ, Ոզմ. դ'ժուխք, Զթ. դ'էօժէօխք։