s.

myrrh.

s.

σμύρρα myrrha (նոյն բառ է եւ յայլ լեզուս. սմի՛ռռա, մի՛րրա, միւռ, միւրր, մօր) Խունկ կամ խիժ անուշահոտ յազգէ միւռոնից, կամ իւղոց անուշից, այլ դառնահամ։ Տե՛ս (Սղ. ՟Խ՟Դ. 10։ Երգ. ՟Գ. 6։ ՟Դ. 14։ ՟Ե. 1. 6. 13։ Մտթ. ՟Բ. 11։ Յհ. ՟ժ՟Թ. 39։)

(՟Ա. Մակ. ՟զ. 34.)

Յարիւն խաղողոյ, ի զըմուռս, եւ ի գինիս. այլք ընթեռնուն մօ՛ռօն. այսինքն մորենի կամ թութ։

Զմռսաւն ... յայտ արարին, զի բժշկելոց էր նա զբեկումն Ադամայ. (Շ. մտթ.։)

Կնդրկի եւ զմռսի։ Պարգեւ զմռսոյ։ Զմուռսն մեռելութեան նշանակ է. (Նար. կուս. եւ Նար. երգ.։)

Զմռօք խնկեցար. (Գանձ.։)

(Ճ. ՟Թ.)

Ծաղիկ զմռաց. իբր զմռնենեաց։ Այլ ի բառս Գաղիան. Զմուռ դնի որպէս յն. Կասիա. զոր ոմանք մեկնեն եւ կինամոն, եւ ծաղիկ մեղուաց։

• , ի-ա, ո հլ. «մի տեսակ անուշա-հոտ խունկ կամ իւղ» Սգր. «կնդրուկի ծառ» Կոչ. 404 (Չի բոյն շինէ իւր ի լիբան փայտէ և ի զմուռս փայտէ). ածանցման մէջ մըտ-նում է երեք ձևով. 1. ვր, ինչ. զմոսաբեր Նիւս. երգ., զմռսալիր Նար., զմռսալից Երգ. ը, զմռսել Մրկ. ժե. 23.-2. «մռն-, ինչ. զմոնաբեր Խոր. աշխ., զմռնախունև Գա-ղիան., զմռնենի Ել. լ. 23. Երգ. դ. 6.-3. «մռ-, ինչ. զմռել Եղիշ. թաղմ. Վրք. հց. Անկ. գիրք առաք. 56, 187(գրուած զմըռեաց), զմռալից Գնձ., զմռանալ Եփր. համաբ. 30, զմռաբեր Խոր. աշխ. 598. ըստ այսմ արմա-տը ունի երեք ձև՝ զմուռս, զմուռն, զմուռ. վերջինը գործածական է արդի գրականում՝ «կնքամոմ» նշանակութեամբ։ Սրանցից դուրս կայ նաև մուռ ձևը՝ Բժշ. Վստ. 100, 106, 206։

• = Յն. σμύρνα, σμὸῥῥα, μύիὸ, «զմուռս». նոյն են նաև լտ. myrrha, անգլ. myrrh, ֆրանս. գերմ. myrrhe, ռուս. мирра, cмир-нa, ռում. smirnā, գոթ. smyrn, վրաց. მური մուրի, որոնց բոլորի նախնական աղբիւրը ևեմականն է. հմմտ. եբր. [hebrew word] կամ [hebrew word] mōr, ասուր. murru, ասոր. [arabic word] mūra, արամ. mōra, արաբ. ❇ murr. բոլորն էլ նը-շանակում են «զմուռս, balsamodendrən myrrha» և գալիս են սեմական mar «դառն» արմատից։ Հայ ձևի մայրն է յունարէնը, ինչ-պէս ցոյց է տալիս նախաձայն σ, որ սեմա-կանների մէջ պակասում է և աւելացուած է յունաց մէջ՝ ժողովրդական ստուռառանաւ-թեամբ միացնելով բառը՝ σμύρον «սպեղանի ոծանելիք» բառի հետ (Boisacq, 652)։ Յատ-կապէս զմուռն ծագում է σμύρνα ձևիզ, զը-մուռ <σμόῤῥα ձևից (ս >ու ձայնափոխու-թեան համար հմմտ. մատուռն), իսկ զմուռս ձևը դժուարութիւն է հանում։-Հիւբշ. 393։

• Վերի զանազան ձևերի հետ համեմա-տեց նախ ՆՀԲ։-Lag. Arm. Stud. § 785 յն. ζμύρνα, Մ. Գ. Թիրեաքեան, Մասիս. ջում է կարդալ ըզմուռս և ո՛չ թէ զըմու-ռըս։-Հիւբշ. շատ գործածական «մուոս ձևը չկարողանալով մեկնել՝ բառը դնում է անծանօթ ծագումից։

• ԳՒՌ.-Մշ. զմուռ, զմուռս, Խրբ. զըմուռ. Երև. զմուռ, զմբուրթ (ըստ Ամատունի, Հա-յոց բառ ու բան, էջ 189), Տփ. զմբուր «կար-միր կնքամոմ», Ննխ. ձումուռ «մի տեսակ խունկ»։

• ՓՈԽ.-Վրաց. ზუმბური զումբուրի «կնքա-մոմ» (կայ նաև ზმური զմուրի, მური մու-բի ըստ Մառ, Ипnoл. էջ 59), ზუმირი զու-միրի «անուշահոտ ձիւթ կամ ռետին», քրղ. [arabic word] zumur «կնքամոմ». Աւետարանի թարգ-մանութեան մէջ տառադարձուած է զմուռ Յովհ. ժթ. 39 «Սատ լըդըրան զմուռ» (Չմուռս իբրև լտերս հարիւր)։