pen-knife.
ԶՄԵԼԻՆ կամ ԶՄԻՂԻՆ ղնի, ղնաւ. յն. սմի՛լի, սմիլի՛օն. σμίλη, σμιλίον scalprum, scalpellum Կտրոց փոքրիկ եւ հատու յոյժ. ածելի վարսավիրայի.
Կտրեաց զայն զմելինաւ դպրապետին ա՛յլ ձ. զմիլնաւ. (Երեմ. ՟Լ՟Զ. 23։)
Կտրեաց զայն զմիղնաւ ... կտրոցաւ դպրապետին. (Մխ. երեմ.։)
• , ի-ա հլ. «գրիչ տաշելու փոքր դանակ» Երեմ. լզ. 23. գործածուած է գրծ. զմելինաւ ձևով, որի դէմ այլ ձեռ. ունի զմիլ-նաւ (այն է ուղ. *զմիլին ձևից)։ Նոյն բառի տեղ Մխ. երեմ. գրում է զմիղնաւ, որ ենթա-գրում է ուղ. *զմիղին։ Ուրիշ օրինակ չկայ։ Կենդանի է բառս արևմտեան գրականի մէջ (արևելեանը չունի. փոխարէնը գործածում է գրչահատ) զմելի ձևով (սովորական հնչու-մըն է զըմելի). բայց ոմանք գործածում ևն զմելին ձևը։ (Բառ. երեմ. ա. տպ. 212, բ. տպ. 304 և յաւել. 553 դնում է մելին, միլն, գրծ. միլնաւ ձևերը, որոնք բոլոր սխալ են)։
• -Յն, σιλίον (σμιλίν) բառից, որ նուա-զականն է σμίλη «կտրոց, արձանագործի մկրատ, վիրաբոյժի նշտրակ, կօշկակարի դանակ, այդեպանի յատոց, զմելի» բառի (ծագում է հնխ. smi «տաշել» արմատից Boisacq, 885). ըստ այսմ ուղղագոյն տա-ռադարձութիւնն է զմիղին։ Յոյնից է փոխա-ռեալ նաև ասորի [syriac word] zəmelyā «զմելի, գրչահատ» (Brock. 96 ա)։-Հիւբշ. 349։
• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ՆՀԲ, նոյնը յետոյ Տէրվ. Altarm. 49 ևն։ Մ. Գ. Թիրեաքեան, Մասիս, 1880 հոկտ731 պահանջում է կարդալ ըզմելի և ո՛չ թէ զըմելի։