poplar
ԿԱՂԱՄԱԽ ԿԱՂԱՄԱԽԻ. λεύκη populus alba. եբր. լիպնէք եւ αἵγειρος populus nigra, alnus. Ծառ բարձր ի ջրարբի վայրս, որոյ տերեւք դիւրաշարժ են ի հողմոյ, ի մի երես մթին կանաչ, եւ ի միւսն սպիտակ. որպէս եւ բունն՝ է՛ որ սպիտակ, եւ է որ մթնագոյն. փայտ միոյն թեթեւ, եւ միւսոյն ծանր.
Զսարոյն եւ զկաղամախն։ Ի ներքոյ կաղնեաց եւ կաղամախեաց. (Ես. ՟Խ՟Ա. 19։ Ովս. ՟Դ. 13։ որպէս եւ Գաղիան.։ Ագաթ.։ Մագ. ոտ.։ Սարփ. յուդ. ՟Բ։ Պիտ.։ Վեցօր. ՟Է։)
«անտառային մի բարձր ծառ. populus tremula (ըստ Կէտիկեանի), pօ-pulus alba (ըստ Արթինեան, Ածաշունչի տունկերը, էջ 34. իսկ Տիրացուեան, Cont-ributo § 71-73 իբրև ընդհանուր անուն դնում է populus-կաղամախ) Ես. խա. 1α-նորագիւտ Բ. մնաց. բ. 8 (սեռ. կաղամախի Մագ. մեծ են, էջ 67). աւելի սովորական ձևն է կաղամախի (սեռ. ւոյ, եաց) Ովս. դ. 13. Ագաթ. Վեցօր. 92 (տպ. կաղամաղի). Չ3. ևայ նաև կաղամահ ձևը՝ Գաղիան. (ըստ ՀԲուս. § 1269). յետնաբար կաղմխի Վստկ. 9з,
= Փոխառեալ է խալդերէնից։ Հայ. բառի հետ նոյն են մի կողմից Սալմաստի թուրք բարբառով k'älämbar կամ k'älämbur «կա-ղամախ», Թաւրիզի թուրք բարբառով [arabic word] qálámā «բարտի» և միւս կողմից լակ, կալախի, ռուտուլ. կալախ «կաղամախ»։ Թէ ո՛րն է այս ծառի նախնական հայ-րենիքը՝ յայտնի չէ։ Գիտենք միայն որ մեր երկրի շրջաններից նա տարածուել է դէպի աւելի արևելք։ Այսպէս՝ Թեհրանի պրս. բարբառով նա կոչւում է täbrizi, որ նշանակում է բուն «թաւրիզեցի». ինչ որ ցոյց է տալիս թէ Թեհրանը նոյն ծառը ստա-ցել է Ատրպատականից։ Կարող է որ բառը բնապէս լինի մարերէն, այդ լեզուից անցած խալդերէնի, հայերէնի և միևնոյն ժամա-նսկ կովկասեան լեզուներին։ Բայց կարող է նաև ընդհակառակը՝ բառը լինի բնիկ խալդերէն, որից անցած մի կողմից Ատըր-պատական և միւս կողմից Կովկաս։-Աճ.
Բառիս նշանակութեան վրայ մի ըն-դարձակ վէճ Հ. Կետիկեանի և Բնապա-տումի (=Մէնէվիշեան) միջև՝ տե՛ս ՀԱ 1аՈ5 51-53, 221-2, 285-6, 319-320 և 350-2։ Բնապատումը համարում էր բառս «populus pyramidalis», մինչ բարտին դնում էր «populus tremula», հակառակ Հ. Կէտիկեանի։ Բուսագէտ Արթինեան (Ածաշունչի տունկերը, էջ 37) սխալ է գտնում այս մեկնութիւնը։ -Հիւնք. կաղամախ հանում է կաղա-մար «թանաքաման» և յն. ϰαλαμίτης բառից, «ասի զբուսոց որք սիրեն զեղ-տիւրս և զծմակս, որպէս սօսի, կաղա-մախ, եղեգն ևն»։
ԳՒՌ.-Մշ. կաղմխի, Խտջ. գախմխի։