calends, first day of month or year;
new-year's day;
շնորհաւոր -! a happy new-year to you, & many of them.
Բառ յն. գալանտէ, (ի գալէ՛օ, կոչել). լտ. գալէնտէ. καλάνδαι calendae. Ժամանակ կոչելոյ զժողովուրդն ի տօն եւ ի հանդէս ինչ. մանաւանդ Ամսագլուխ. ամսամուտ. յորմէ ի մեզ եւ Տարեմուտ։ Իբրեւ Տարեգլուխ, տե՛ս ի Տօմար. ս. եւ Յայսմաւ. ի վարս սրբոյն բարսղի ։ Այլ իբրեւ Ամսագլուխ, տե՛ս Պրպմ. ՟Ի՟Թ։ ՃՃ. եւ այլն։ Յորս որպէս կաղանդք ասի ՟ա օր ամսոյն, նոյնպէս ՟բ, ՟գ, ՟դ եւ այլն, կաղանդաց ասին՝ նախընթաց աւուրք ամսագլխոյն, իմա՛ յետախաղաց հաշուով. զոր օրինակ երկրորդն կաղանդաց յունվարի է դեկտ. ՟լա. երրորդն՝ դեկտ. ՟լ. ութերորդն՝ դեկտ. ՟ի՟ե, եւ այլն։
• «կոտրած անդա-մի կապ». մէկ անգամ ունի Լաբուբ. 4Ո «Դնել կաղանդս բեկելոցն և պահել անա-րատ զողջսն». որից կալանդել կամ կաղան-
• ՆՀԲ մեկնում է թերևս որպէս թրք. քէլէշ, այսինքն «քաջ» և «բախած»։ ՋԲ չունի։ ԱԲ «բախուկ, խենթ», իբր արաբ. բառ։ Կայ արաբ. [arabic word] qallaš (Պլ. ռմկ. խալլէշ) «նենգաւոր, խաբեբայ»։
• ի, ի-ա հլ. (յատկապէս գոր-ծածւում է յոգնակի ձևով) «ամսամուտ, ամսագլուխ, տարեգլուխ» Եւթաղ. հրտր. Հև 1925, էջ 522, Իգնատ. թղ. 95 (սեռ. -իզ). Պրպմ. Յայսմ. Տոմար. (այժմ միայն «ա-մանոր, տարեգլուխ» նշանակութեամբ է զործուածւում և այն էլ միայն արևմտեան գրականում). որից կաղանդացոյց «օրա-ցոյց» Տոմար։
• = Յն. ϰαλάνδαι «ամանոր» բառից փո-խառեալ. այս բառն էլ փոխառեալ է լտ. ca-lendae «ամսամուտ» բառից, որ ծագում է calo «կոչել» բայից (Walde 112). անցել է նաև ուրիշ շատ լեզուների. ինչ. Ֆռանս. ca-lendes, անգլ. calends, վրաց. კალენდი կա-լենդի, კალენდობა կալենդոբա «ամսա-մուտ», კალანდა կալանդա «կաղանդ», հսլ. kalandū, koleda «նոր տարի», ռուս. коля-дá «ծննդեան շաբաթը, Ալէլու ման գալը», բուլգար. koleda «ծննդեան տօն», ռում. colinda, ալբան. kol'endre, լիթ. kafdos «ծննդեան տօն», այստեղից նաև кален-дapь «օրացոյց» ևն (Berneker 544)։-Հիւբշ. 354։
• Ուդիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ.
• ԳՒՌ.-Երև. Մկ. Սլմ. Վն. կաղանդ, Խրբ. Ոզմ. Ռ. Սեբ. գաղանդ, Ասլ. գաղաթ, գա-կաղընտ, Ակն. գաղօնդ, Բլ. կախանդ, Մշ. կախնդօզ, Շիր. կաղինդ, Զթ. գաղունդ, Սվեդ. գmղունդ, Հճ. գաղընդէս, Հմշ. գալօնդար. այս բոլորը նշանակում են «նոր տարի». իսկ Ննխ. գաղանդ, գաղընդ «կաղանդին պատ-րաստուած մի տեսակ քաղցրեղէն», Զթ. գա-ղընդաս «նոր տարւայ նուէր»։ Նոր բառեր են կաղանդել, կաղանդչէք։