s.

cat, puss;
— արու, tom-cat;
— էգ, she-cat;
— ոչ մալեալ, he-cat;
ձագ —ի, kitten, young cat;
— քաջ մկնորս, a good mouser;
— վայրի, cat-o-mountain;
նուալ՝ մլաւել —ի, to mew, to caterwaul;
մլաւիւն —ի, mewing;
երաժշտութիւն —աց, caterwauling;
ցնկնիլ —ի, to kitten, to bring forth kittens.

• , ո հլ. (ըստ ՆՀԲ և ՋԲ նաև ի-ա հլ. բայց առանց վկայութեան) «կատու» Փիլ. լիւս. Մխ. առակ. Վրդն. ծն. որից կատուա-պաշտութիւն Յհ. իմ. պաւլ. կատուակ խոտ. կատուականջ «բոյսի անուններ» Բժշ. (տե՛ս ՀԲուս. § 1345-6). նոր բառեր են կատուա-ձուկ, կատուախոտ։

• = Աշխարհիս գրեթէ ամէն կողմը տարա-ձուած մի բառ է. հմմտ. յն. ϰάττα, նյն. ϰάτα, γάτα, լատ. cattus, մլատ. catus, հֆրանս. cat, ֆրանս. chat, իտալ. gatto, սպան. gato, անգլ. cat, հբգ. chazzá, գերմ. Katze, հոլլ. kat, katte, շվէդ. katt, katta. հսլ. kotuka, բուլգ. kotka, ռուս. котъ, кошкa, ուկր. kit, լիթ. katé, լեթթ. kak'e, հպրուս. catto ևն. այս բոլորը հնդևրոպա-կան լեզուների մէջ։ Միւս լեզուախմբերից աւնենք՝ արաբ. [arabic word] gitt, ասոր. ❇ qattu, ն. առոր. katu, ֆինն. kissa, katti, էստն. kas, kat, վօթ. katti, վեպս. kaši, լիվ. kasi, լապոն. katto, gatto, չերեմիս. koti, վոտյակ kotsis, սիրյ. kas, վօգուլ. kadi, kiskä., օստւաև. ka-ti, մորդվին։ kata, թրք. kedi ևն։ Հին դա-սական աշխարհը ընտանի կատու չէր ճա-նաչում և չգիտենք թէ այս բոլորը ի՛նչ ճամ-բով յառաջացած ու տարածուած են (Meillet, Esq. latine 277)։ Նախապէս գիտունները կարծում էին թէ կատուի հայրենիքը Եգիպ-տոսն է, որտեղից բերուել է Եւրոպա և այդ-տեղից էլ տարածուել ամէն կողմ. հմմտ. նուբիական kadis և արաբ. qitt (վերջինը ժԴ դարից աւանդւած)։ Արդի լեզուաբաններից ոմանք այն կարծիքն ունին թէ կատուն հնդևրոպական բառ է. բուն արմատն է հնխ. qat, որ նշանակում է «ցնկնել». հմմտ. ռուս. котитьcя «ցնկնել», գւռ. котъка «դառնուկ», սերբ. kot «թուխս», kotiti «ցընկ-նել», լտ. catulus «ձագուկ և յատկապէս շան լակոտ», հիսլ. haδna «ուլ», մբգ. ha-tele և միռլ. cadla, cadhle «այծ»։ Այս ար-մատից է ծագել հնխ. qatos, որ նախապէս նշանակում էր ընդհանրապէս «ընտանի և ենռանեների ձագ», իսկ յետոյ զանազան լեզուների մէջ յատկացուեց մի որոշ ա-նասունի ձագին։ Առաջին անգամ կելտա-կան լեզուաճիւղում ստացաւ «կատու» նշա-նակութիւնը. հմմտ. գալլ. cattos, միռլ. catt, Գերմաններին, Սլաւներին, մտաւ Արևելք և տարածուեցաւ ամէն կողմ։ Այս կարծիքը սակայն ամէնքից ընդունուած չէ և կան տարբեր ենթադրութիւններ (Հմմտ Hehn, Kulturpflanzen6 452, 477, 589, Pictet I ❇81, A. Ahlquist, Die Kulturwörter der westfinn. Spr. Տէրվ. Երկրագունտ 1894, էջ 100, Thurneysen, Keltoromanisches, էջ 62, Reallexicon 412, Walde 141, Berne-ker 590, Trautmann 120, Kluge 246, Po-korny 1, էջ 338-9 ևն)։ Հայերէնի մէջ կա-տու բառը գործածուած է յետ-ոսկեդարեան շրջանին. (Ոսկեդարում ընտանի կատուն կոչւում էր կուզ). և յայտնի չէ թէ ո՞ր լե-զուից է փոխառեալ։ Մեր բառին ամենամօ-տիկ ձևերն են լատինը և ասորին. և հաւա-նական է որ հայ ձևը փոխառեալ է ասորե-րէնից և մեզնից էլ տարածուած է ամբողջ կովկասեան լեզուների մէջ։-Հիւբշ. էջ 307։

• Հներից Վրդն. ծն. բ. 19 մեկնում է «Կատուն ի տանն կալոյն (անուանեալ է)»։ Այսպէս նաև Տաթև. հրց. 220. Klaproth, Asia pol. էջ 102 կցում է գերմ. Kater և լտ. catus բառերին։ ՆՀԲ իբր լծորդ է դնում իտալ. լտ. և ռուս. ձևերը։ Böttich. Arica 66. 81 սանս. otu, պրս. gadi, qas, օսս. gäde, լտ. catus ևն։ Lag. Urgesch. 745 լտ. catus, լիթ. katas ևն։ Մ. Մսերեան, Ճռաքաղ 1861, էջ 55 ներշնչուելով Վրդն. ծն. մեկնութիւնից՝ ոտանաւորով ստու-գաբանում է Ի կենդանիս յաւէտ կատուն Ընտանի է, զի կայ ի տուն։-է կենդանի բնութեամբ կայթոտ կամ կայթու-. Մկանց դժնեայ դահիճ, այն իսկ է [other alphabet] Müller SWAW 42, 250 և 48, 429 զնդ. gaδwa որ «շուն» է թարգմանւում։ Lag. Gesam. Abhd. 80, 13 ասոր. qattū ձևի հետ։ Հիւնք. լտ. catus և թրք. քk-տի։ Հիւբշ. 307 փոխառեալ ասորերէ-նից, որովհետև հայերը «առհասարակ ավելի փոխառու են եղած (ասորինե-րից) քան թէ փոխատու»։ Patrubány ՀԱ 1905, 253 ենթադրում է թէ հայերը

• դեռ Եւրոպայում եղած ժամանակ փոխ առին այս բառը կելտերից և Ասիա անցնելուց յետոյ՝ նոյնը փոխ առին Ա-սորիները հայերից՝ Մ. Ս. Դաւիթ-Բէկի այլանդակ մեկնութիւնը (Յուշարձ. էջ 397) տե՛ս կատաղ բառի տակ։

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կատու, Ալշ. Մշ. կադու, Խրբ. Հճ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. գաղու, Ասլ. գադիւ, Տիգ. գmդու, Ոզմ. կա-տօ, Սվեդ. գ'ադօ։-Զարմանալի կերպով ջնջուած է Զէյթունում. ուր գործածական է միայն փը՛սը՝գ ձևը, որ է փիսիկ (այլուր միայն փաղաքշական)։ Նոր բառեր են ար-ջակատու, կատուաչք, կատուալուայ (որ և կատնլուայ), կատուախաղող, կատուակ, լատուակծկունծ, կատուահոռի, կատուա-հուտ, կատուամորի, կատուանուաղ տալ. կատուասատկ տալ, կատուատէր, կատուա-քուն, կատուենի, կատուկախ, կատուաթութ ևն։-Միջին հյ. ունինք կատու՝ «ԲՉ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս (տե՛ս Ամատ. Հայ. բառ ու բան, էջ 333ա)։

• ՓՈԽ.-Թուշ. մինգր. կատու, լազ. կատու, ղատու, վրաց. կատա, կատունի, ինգիլ, կա-տալ, ակուշ. կատու, աւար. կետու, կետա, անդի gedu, դիդ. ketu, կայ. խիւր. gata. կաբ. gedu, աբազ. կետուուխ, կետունձ, չmտը, արչ. gadu, տաբաս. gadu, khatu, չերքէզ. կիտտու, չատու, բոլորն էլ նշանա-կում են «կատու» և վրացերէնի կամ մինգ, րելէնի միջոցով տարածուած են ամբողջ Կովկասեան սահմաններում։-

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ապտակատու (ի)

Երկատութիւն (ութեան)

Զանգակատուն (տանց)

Կատուականջ

Կատուապաշտ (ից)

Կատուապաշտութիւն (ութեան)

Կարկատուն

Կրակատուն (տանց)

Հարկատու (աց)

Հարկատուութիւն (ութեան)

Նամակատուն (տան)

Նամակատուփ (տփոյ)

Ներկատուն (տան)

Ներկատուփ (տփոյ)

Նկատութիւն (ութեան)

Նկատումն (ման)

Պոռնկատուն

Վաչկատուն

Վիճակատուութիւն (ութեան)

Փոխանակատուութիւն (ութեան)

Voir tout