cf. Կոմէս.

s.

ԿՈՄՍ որ եւ ԿՈՄԷՍ. բառ լտ. գօմէս. κόμης . Բառ լտ. գօ՛մէս. comes. որպէս Ուղեկից կամ սեղանակից եւ բարձակից արքայի. աւագ իշխան. քաղաքապետ. բդեաշխ. կուսակալ. զօրաւար. տ. գօնդէ. conte. թ. պէկ, պէյ, միրզա. cf. ԳՈՒՆՑ, եւ cf. ԳՈՒՆԴՍՏԱՊԼ.

Սնեալ եւ ուսեալ տրդատէս առ կոմսի ումեմն լիկիանէ անուն կոչեցելոյ. (Ագաթ.։)

ադդէի կոմսին մեծի. (Խոր. ՟Գ. 37։)

Որդի հրահատայ կոմսի մուշեղ. (Ղեւոնդ.։)

Ո՛ տէր կոմս։ Պատեալ զկոմսիւն. (ՃՃ.։)

Որդին յովաննու կոմսին. (Վրք. հց. ՟Ը։)

Քանզի յամեալ յապաղեցին՝ գալ յօգնութիւն իմոյ կոմսին. (Շ. եդես.։)

Տեսեալ (նեստորի) զկոմսունս պաշտպան եղեալս իւր։ Հիւպատոսս մեզ եւ կոմսունս յարուցեալ. (Կիւրղ. ի կոյսն.։)

Կացուցին ի բաժնին արշակայ հիւպատս եւ զօրաւարս եւ կոմսունս. (Արծր. ՟Ա. 15։)

• , ի հլ. (իսկ ն հլ. ցոյց է տալիս կոմսունս. Կիւրղ. ի կոյսն. Արծր. հրտր. Պատկ. էջ 69) «իշխան» Ագաթ. Բուզ. Խոր. նոյն են նաև կոմէս «Յունահայաստանի կառավարիչը» Խոր. գ. 36. Եզն. երեց. էջ 267. կոմիտոս Միխ. աս. էջ 214 (տառւած է իբրև յատուկ անուն), որից կոմսութիւն Վահր. ոտ. կոմսուհի, դերակոմս «vicomte» (նոր գրական լեզւում)։

• = Ասոր. [syriac word] qōms, որի մայրն է յն. ϰόμης «կոմս, վարչական բաժանմունքի նախագահ կամ պալատական գլխաւոր պաշտօնեայ». այս էլ ծագում է լտ. comes բառից, որ բուն նշանակում է «հետևորդ, ուղեկից կամ բարձակից արքայի» (com-և eo «միասին և գնալ» բառերից)։ Հյ. կոմս ձևը ծագում է ասորիից, թէև կարող է նաև լինել յունական ϰόμης ձևից՝ իբրև շատ հին փոխառութիւն՝ ղ անշեշտ ձայնի կրճատ-մամբ։ (Ըստ Brosset JAs. 1861, 320 յունա-րէն բառը մեզ անցաւ Դ դարում, երբ Մեծն Թէոդոս այս տիտղոսը տուաւ Մամեևոնեան մի իշխանի. Բուզ. Ե. լէ)։ Յետին կոմէս, կո-միտոս ձևերը ուղղակի յունարէնից են, իբր ϰόμης, ϰόμητσς։ Նոյն լատին բառը յետոյ, ստացաւ իտալ. conte, ֆրանս. comte ձևերը և մտաւ Կիլիկեան հայերէնի մէջ՝ գունց ձե-ւով։ Սլաւական ձևերի մասին տե՛ս Berne-ker 662.

• Յունարէնից դրին նախ ՀՀԲ և ՆՀԲ, վերջին անգամ Հիւբշ. 359։-Մառ ЗВО 13, 31 մերժելով այս՝ դնում է ասորի ձևից։

• ՓՈԽ.-Վրաց. კომხი կոմսի «կոմս» փո-խառեալ է հայերէնից՝ ըստ Մառ՝ անդ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Կոմսութիւն, ութեան

Կոմսուհի

Voir tout