side;
party;
cf. Կողմն;
towards, in the direction of;
ընդ ո՞ր կոյս, which way ? where ? ի կուսէ անտի, on that side or part;
յամենայն կուսաց, on all sides;
յոր եւ — կամիցի, wherever he pleases;
յայս — յայն —, from one side to another, on one side the other, here & there;
զգնալ յայս — եւ յայն —, to take a walk & thither, to & fro;
յայս —՝ յայն — զետոյն, on this side & on that of the river, here & there;
յայն — ծովուն, beyond the sea;
ի թիկունս —, յետ —, behind one's back, behind, from behind;
յարեւելից կուսէ, from the East;
յարեւմուտս —, towards the West;
ի մէնջ կուսէ, for us, for our part, as for us;
ի մեր — է, he is on our side, he is favourable to us;
ի կատարածն — թղթիս, towards the end of my letter;
ելանել ի բացեայ —, to retire aside;
ի չորս — վիմաց, of hewn stone.
ա.գ. ԿՈՅՍ παρθένος virgo, pusa. որ եւ ԿՈՒՍԱՆ, ի, աց. (որպէս թէ ի մի կողմն մեկուսացեալ. Լծ. ռմկ. գոց. եւ թ. գըզ.) Աղջիկ անփորձ յառնէ. օրիորդ մաքուր եւ անշաղախ. կուս, կուսանք.
Եւ էր կոյսն գեղեցիկ երեսօք յոյժ։ Կոյս՝ զոր իցեն վարձանք կուսից։ Նա կին կոյս յազգէ իւրմէ առնուցու։ Դուստր իմ կոյս։ Աղջիկ կոյս։ Դստերք թագաւորաց կոյսք։ Զերիտասարդն հանդերձ կուսիւն։ Ընտրեսցեն աղջկունս կոյսս. եւ այլն։
ԿՈՅՍ. պարզապէս է սեպհականեալ անուն սուրբ աստուածածին մարիամու միշտ կուսի, որ է կոյս եւ մայր, մայր եւ կոյս.
Ահա կոյս յղասցի։ Եւ անուն կուսին մարիամ. եւ այլն։
ԿՈՅՍ՝ յարականն, Անկին այր, ողջախոհ երիտասարդ.
Ետես կոյս հնոյն զկոյս նորոյս, եղիա զյովաննէս (ի թաբոր). (Եփր. այլակերպ.։)
ԿՈՅՍ՝ նմանութեամբ, Փակեալ եւ կքեալ ինչ, խորհրդաւոր.
Ծնեալն ի կուսէդ՝ այսօր վերստին յարութեամբ ծնաւ ի կոյս գերեզմանէն. (Շար.։)
Ի կոյս երկրէ նոյն յառնելով, եւ զկնիք ամբողջ իսկ պահելով. (Շ. խոստ.։)
Այն որ առանց ամուսնութեան ծնաւ զադամ ի կոյս երկրէ. (Եփր. համաբ.։)
Ի կոյս աւազանէ. (Վրդն. ծն.։)
Կո՛յս պատկառանաց (այսինքն պատկառօղ) դատաստանն ասի իսկ, եւ ճշմարիտ՝ որպէս ասացել է. (Պղատ. օրին. ԺԲ։)
Եօթն թիւդ կոյս լսի՝ որպէս աթենայ, եւ կոյս. Վասն զի եօթնդ ոչ ծնանի յումեքէ. (Սահմ. ԺԴ։)
Այս թիւ պանծալի՝ կոյս ոմն է. (Նար. ԼԱ։)
ԿՈՅՍ. Անուն միոյ ի ժբ կենդանակերպից. խօչէ. cf. ԿՈՒՍԱՆԱԿ։ (Տօմար.։)
ԿՈՅՍ 2 (ի կոյս, կուսէ, ի կուսաց.) գ.մ.նխ. Կողմն. դի, կողմը. դարաֆ. (լծ. եւ կուշտ. եւ քէօշէ.) եւ Դէպ ի. առ. ի նպաստ. ... Տե՛ս եւ Յայս կոյս. յարեւելս կոյս. յարեւելից կուսէ, եւ այլն.
Ընդ ո՛ր կոյս կամի հայեցուցանել։ Յո՛ր կոյս եկ միտք ուղղչին կամիցին։ Յայլազգեաց կուսէ։ Ի ծովակողմն կուսէ։ Ի հարաւակողմն կուսաց։ Դարձաւ ի թիկունս կոյս։ Որ ոչն է ընդ մեզ հակառակ, ի մեր կոյս է։ Եթէ աստուած ի մեր կոյս է. եւ այլն։
Եւ եթէ լինի նա ի կոյս օրինացն. (Եփր. համաբ.։)
եղիցիս դւ ի ձախակողմն ի կուսէ անտի ... Ի ձախակողմն կուսէ ի մեղաւորաց կարգի գտանել. (Կոչ. ԺԵ։ Իսկ Ա. Մակ. Ժ. 11։)
Շինեցէք զլեառն իոն շուրջ ի չորս կոյս յորձաքար վիմաց. իմա՛ որպէս բարդ բառ, չորեքկուսի։
Որ զերիսն ունին կոյս ... երեք կողքն հաւասարք. (Եւկղիդ.) իբր եռանկիւն հաւասարակողմեան։
Ի կայս եւ ի կոյս կողմանց հիւսիսոյ. (Նար. խչ.։)
Անդրէն ի նոյն կոյս գառնալ. (Լմբ. պտրգ.։)
Ելցեն ի բացեայ կոյս ժողովուրդ. (Վրք. ոսկ.։)
Ի կատարածն կոյս թղթիս. (Սարգ. բ. պ. Զ։)
Ի թիկանց կուսէ իշխանին։ Ըստ գլխոյ կուսէ։ Դարձեալ յեղբայրն կոյս։ Ըստ արեւմտեայ կուսէ։ Եւ ապա կոյս մի ընդ միւսոյ կուսին մուրցացի ընդհարեալ։ Սակաւ ինչ ընդ կոյսս հարեալք ընդ միմեանս. (Յհ. կթ.։)
ընդ կոյսս հարկանելոյ, եւ ազգեաց խռովելոց. (Ագաթ. յռջբ։)
Կենդանախարուկել ի նմանն կոյս ջերմութիւն։ Յաստուծայինն կոյս ունկնդրութիւնն. (Դիոն.։)
Խռովութիւնք յամենայն կուսաց կային ի վերայ։ Ի մէջ կուսէ ամենայն տնչ ի գլուխ ել։ Չի՛ք ինչ ի քէն կուսէ նենգութիւն։ Ոմն ի սորա կոյս, եւ ոմն ի նորա. (Ոսկ. մ. Ա. 7։ Գ. 6։ եւ Ոսկ. բ. տիմ. եւ Ոսկ. եբր.։)
Եթէ աստուած ի հեթանոսաց կոյս է, ո՞վ է որ զմէնջ չարախօսէ. (Եփր. հռ.։)
Ի նա կոյս ակնարկէ. (Վանակ. յոբ.։)
• , ի հլ. «չամուսնացած աղջիկ» ՍԳը, «մաքուր, անփորձ ողջախոհ (իբր ած. աղջը-կան և երիտասարդի համար), փակեալ, կնքեալ, խորհրդաւոր (իրերի համար)» Եփր. համաբ. Պղատ. օրին. Սհմ. «Կոյս կենդանա-կերպը» Տոմար. որից կուսան ՍԳր. Եզն. կուսանանալ Ոսկ. մ. գ. 9. կուսանոց Եսթ. բ. 3. Ոսկ. մ. գ. 14. կուսածին Ագաթ. կու-նաստան ՍԳր. Բուզ. կուսարար Կոչ. կուսոր-դի Ոսկ. կուսութիւն ՍԳր. Եզն. մշտակոյս Պարապմ. յարակոյս Փիլ. յաւեժակոյս Փիլ. յաւետակոյս Փիլ. ևն։
• ՆՀԲ «որպէս թէ ի մի կողմն մեկու-սացեալ. լծ. ռմկ. գոց և թրք. qəz «աղ-ջիկ»։ Մորթման ZDMG 26, 556 բևեռ. gistiai, 649 բևեռ. gis, թրք. qez «աղ-ջիկ»։ Հիւնք. թրք. qəz։ Pedersen KZ 40, 197-8 և Հայ. դր. լեզ. 234 հանում է gWou -qWi-s նախաձևից, «փոքրիկ հովւուհի» նշանակութեամբ, հմմտ. յն. Bουϰίων յատուկ անունը, βουϰόλος «հո-վիւ» և իռլ. buachaill, բրըտ. bugel «տղայ, մանչ»։ (Այս մեկնութիւնը ըն-դունում է Boisacq 1101)։ Karst, Յու-շարձան 423 թրք. qəz «աղջիկ»։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 211 պհլ. khūs-hak «կոյս»? բառից։
• ԳՒՌ.-Շմ. կույս, Զթ. Ննխ. Սեբ. գույս, Մրղ. կուիս, Ախց. Երև. Կր. Մկ. Ոզմ. Ջղ. Սւմ. Մշ. Տփ. կուս, Ռ. գուս, բոլորն էլ փո-խառեալ են գրականից և նշանակում են «միանձնուհի, կրօնաւորուհի». Տփ. կուս ու կօկօմ «կոյս, անարատ»։
• ՓՈԽ.-Վրաց. კუსი կուսի, ყუსი ղ'ուսի «կոյս, միանձնուհի», ցუեების მონახαერი ղ'ուսեբիս մոնաստերի «կուսավանք»։-Pedersen KZ 40, 197-8 և Հայ. դր. լեզ. 187 հայերէնից փոխառեալ է ռնում օւմ oəz, եակուտ. kə s «աղջիկ, կոյս»։
• , ի-ա հլ. «կողմ» ՍԳր. Կոչ. Ագաթ. Ոսկ. մ. բ. տիմ. և Եբր. որից յայսկոյս. յայնկոյս, յետ կոյս, յետս կոյս ՍԳր. կու-սակալ ՍԳր. կուսակալել Եւս. քր. կուսակա-լութիւն Ա. մակ. ժա. 28. աստուածակոյս ՍԳր. Ոսկ. մեկուսի ՍԳր. Սեբեր. Ագաթ Եզն. Ոսկ. մեկուսանալ Սեբեր. (հմմտ. պրս. [arabic word] yak su šudan «ի բաց կալ», բառացի «մի կողմ լինել»), չորեքկուսի ՍԳր. քառակուսի Եպիփ. ծն. Յաւտ. երեք կուսի Սեբեր. ծովակոյս Ել. իզ. 22. Յես. ը. 11. հետաօռքրական նորագիւտ բառ է կու-սանկաւ (թերևս ուղղելի կուսանկատ) «ա-ւառու կուսակցական, կողմնապահութեւն անող» Բառ. երեմ. էջ 274.-նոր բառեր են կուսակալանիստ, կուսակից, կուսակցական կուսակցականութիւն, կուսակցութիւն, ան-կուսակցական ևն։
• ՆՀԲ լծ. կուշտ և պրս. kosa «ան-կիւն»։ Müller SWAW 66, 271 զնդ. *kaosa=kusra «անկիւն»։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 9 պհլ. kusti «կողմ» բառից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 104 կէս և կից ձևերի հետ՝ երկու բառից։ Ադոնց, Aрм. въ ən. Ncт. 215 ուզում է տեսնել պհլ. pātkos>հյ. պատգոս, kostak «երկիր» բառերի մէջ։ Մառ ЗВO xIx, 070 յաբեթական krs արմատից. հմմտ. վռազ. կերձոյ «կող, կողմ», տե՛ս նաև կէս, կործանել։ Karst. Յուշարձան 400 ասուր. kisū «կողմ», 408 սումեր. Նš «կողմ»։ Մարքվարտ (անձնական) պհլ. *kōs ձևից, որ գտնում է pat-kos բառի մէջ. հմմտ. հյ. պատգոսապան և սոգդ. qōš «կողմը»։ Շէֆթէլովից KZ 54(1927), 252 դնում է կէս (/2) բա-ռից։ Nyberg, Hilfsb. 2, 102 իրան. *hausa-ձևից. հմմտ. սոգդ. qoš «կողմ», պհլ. kušt>հյ. կուշտ և kust--ak «գաւառ, կողմ»։
• ԳՒՌ.-Ջղ. կուս, որից նեսկուս «ներսը» (հմմտ. ներս կոյս «մէջը» Ադամ. 136), Ղրբ. կիւս, միայն էսկիւս «այս կողմ», էնգիւս «յայնկոյս», մաշքիւս «մէջի կողմը» բառերի մէջ. Շմ. գիւս, Ղզլ. գուս «կողմը», որից մին գուս «մէկդի, մի կողմ», Տփ. պահուած է միայն «Ասծու կույս կուղմանէ իմ խօ-սում» ասացուածի մէջ։