invitation;
սիրալիր —, courteous -;
— հարսանեաց, յուղարկաւորութեան, եւ այլն —, to a wedding, to a funeral;
— տալ, to invite, to bid;
մերժել զ—ն, to decline an invitation.
(լծ. հիւրաւոր) գ. Արմատ Հրաւիրելոյ. կոչ. կոչումն. կանչելը.
Սփոփանաց հրաւէր։ Յայլ հրաւէր. (Նար. ՟Ի՟Ը. եւ գնձ հոգ։)
Կանխագոյն է հրաւէր քան զվայելումն. (Սարկ. քհ.։)
Հրաւէր կատարման, կամ մահու, կամ խաւարի. (Մաշտ.։ Սարգ. ՟բ. պ. ՟Բ։ Նախ. ել.։)
ՀՐԱՒԷՐ ՏԱԼ, է Հրաւիրել.
Հրաւէր տայր ներսեսի, զի կերիցէ ճաշ. (Ճ. ՟Բ.։)
Հրաւէր տայ ամենայն աստուածասիրաց. (Շ. բարձր.։)
Հրաւէր աւետեաց ամենեցուն տալով անդր ելանել. (Ոսկիփոր.։)
Շտապ հրաւէր տալ ռամկին. (Տաղ.։)
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կոչ, կոչումն, կոչունք» Նխ. ել. Սարկ. Նար. (Ոսկեդարից չէ աւանդուած. հմմտ. ՀԱ 1914, 329. բայց կայ Ոսե. ես 351 «Ոչ երկիւղ գեհենին, ոչ հրոյն սպառնալիք, ոչ տանջանացն հրաւէրք», ուր իմաստը մի քիչ տարբեր է. միջ. հյ. հաւէր Անսիզք 9). որից հրաւիրել ՍԳր. Եփր. համաբ. հրաւի-րատու Շար. անհրաւէր Ոսկ. պօղ. Ա. էջ 233 243. Եփր. Գ. 254. փեսահրաւէր Զգօն 373. հրաւիրումն Յհ. կթ. Խոսր. երկնահրաւէր Գնձ. կենսահրաւէր Տօնակ. կոչնահրաւէր Գնձ. համահրաւէր Պետր. սիւն. հրաւիրա-թուղթ, հրաւիրատոմս (նոր բառեր) ևն։ Նոր մասնիկներով աճած ձևեր են՝ հրաւիրակ Երեմ. լա. 6. Վեցօր. 177. Փարպ. հրաւիրան Հռ. ը. 28. Կոչ.։
• -Պհլ. *fraveδ>հրաւէր, *frayeδak>հրա-ւիրակ, *fravēδan>հրաւիրան ենթադրեալ ձևերից. հմմտ. սոգդ. prw'yδ=frawē̄δ-«խուզարկել», farwēδ «խուզարկել, հրաւի-րել, rechercher, inviter» (ըստ Gauthiot, Gram. sogd. էջ 98), զնդ. fravaed-«նկա-տել», fravaēδəmna-«նկատելի». բոլորի աոմատն է զնդ. vaēd-, vaēδayeiti «ռիտե-նալ, գիտցնել», որի վրայ աւելացել է fra-նախամասնիկը։ Նոյն արմատից ուրիշ մաս-նիկներով ունինք՝ զնդ. uz-vaēδayeiti «գիտ-ցընել, ծանուցանել», ni-vaēδayemi «ծանու-ցանեմ», paiti-vaēδayemi «ծանուռանեմ» որոնք տալիս են հյ. նուիրակ, պատուիրակ, պատուիրան բառերը։ Ըստ այսմ հրաւիրել նշանակում է ո՛չ թէ «կանչել», այլ «կոչուն-քի մասին յայտարարել, ծանուցանել», ճիշտ ինչպէս նուիրակ՝ որ նշանակում է «հրա-ւիրակ», բուն նշանակում է «ծանուցանող, յայտարարող»։ Սրանցից տարբեր են զնդ. vaēd-«գտնել» և նրանից ածանցուած ձևե-րը։-Հիւբշ. 183։
• ՆՀԲ լծ. հիւրաւր, Windisch. 43 սանս. pravr։ Lag. Urgesch. 233 սանս. pravr և զնդ. f'ravere «պահպանել, հա-ւատալ, ճանաչել»։ Müller SWAW 42, 256 և Justi, Zendsp. 268 վերջին զնդ. ձևից։-Lag. Arm. Stud. § 1335 յար-մարագոյն է համարում զնդ. frayaēra ձևը։ Ուղիղ մեկնութիւնը տուել է նախ Մառ. ЗВО 5, 320, որ համեմատում է զնդ. fra-vid-«գիտցնել»։ Նրանից յե-տոյ Müller WZKM 7, 371 զնդ. tra-waēδa։ Ալիշան, Հին հաւ. 346 իրան. ֆէրուհէր կոչուած ոգիների հետ։ Հիւնք. հրապոյր բառից։ Թիրեաքեան, Կարնա-մակ էջ 134 պրս. [arabic word] farūhar (?), որ Սիւանդի բարբառում «հրեշտակ» նշանակութիւնն ունի։ Հիւբշ. 183 դնում է ըստ ձևի զնդ. fravaeδa-, առանց անդ-րագոյն հետազօտութեան։
• ԳՒՌ.-Ալշ. Երև. հրավէրք, Երև. հրավի, րէլ, թուի գրական փոխառութիւն։