s.

death, decease, departure from this life;
massacre, slaughter, carnage, butchery;
plague;
— անասնոց, epizooty, murrain, rot;
—ունք, mortality;
արհաւիրք —ու, pangs, terrors of death;
վճիռ —ու, sentence, decree of death;
—ու չափ, mortally, to death;
at the cost of one's life;
մեղք —ու չափ, deadly or mortal sin;
այն հիւանդութիւն չէ ի —, that illness is not to death, not mortal, or fatal;
քեւ մազապուր եղէ ի —ուանէ, I owe you my life;
բնական, երջանիկ, փառաւոր, յաւերժական —, natural, happy, glorious, eternal death;
յանկարծական, անճողոպրելի, բռնական, տարաժամ, եղեռնական, աղետալի, ողբալի, ցաւագին, ամօթապարտ, խայտառակ —, sudden, certain, violent or unnatural, untimely, tragical, sad, deplorable, painful, shameful, ignominious death;
մերձ ի — լինել, to be dying, near one's last moment, to breathe one's last, to be at the point of death, at the last gasp;
ի դրունս —ու հասանել, to be at death's door;
հիւանդանալ ի —, to be deadly sick;
բնական —ուամբ մեռանել, to die a natural death;
ընդ —ուամբ արկանել, —ու պարտ առնել, to sentence, to condemn to death;
ի — մատնել, տալ ի —, —ու սպանանել, to deliver to death, to put to death;
երթալ ի —, to go in search of death;
to rush on death;
դիմագրաւ լինել, խիզախել ի —, to face, to dare death;
խնդրել — անձին, to desire, to wish for death;
երկնչել ի —ուանէ, to dread, to fear death;
—ու հասանել, to meet death;
խոցիլ առ ի —, to be mortally wounded;
զ—ու գան հարկանել, to beat to death;
—ու վախճանիլ, ճաշակել զ—, to die, to depart from this life;
ածել —ունս, to carry or bring death.

s.

θάνατος mors. Մեռանիլն. մեռելութիւն. վախճան կենաց կենդանւոյ. բաժանումն հոգւոյ մարդոյ ի մարմնոյ. օրհաս.

Մահու մեռանիցիք։ Ոչ տեսից զմահ որդւոյն իմոյ։ Մահու պարտական լիցի։ Մի՛ ճաշակեսցեն զմահ։ Փրկել ի մահուանէ։ Այն հիւանդութիւն չէ՛ ի մահ։ Տրտում է ոգի իմ մինչեւ ի մահ։ Լեալ հնազանդ մահո՛ւ չափ, եւ մահու խաչի։ Մահն երկրորդ.եւ այլն։

Դու եւ զաղախինս շուշան կրկին ապրեցուցեր՝ յերկուց մահուց (հոգւոյ եւ մարմնոյ) փրկեալ։ Պէսպէս վտանգից մահուց. (Ագաթ.։ Յճխ.։)

Չէ ըստ այլոց մահուց մահս իմ. (Արշ.։)

Միով մահուամբ զանազան մահեաց կնքեաց գիր. (Սհկ. կթ. արմաւ.։)

Յայն սակս պատուին առաւել, զի այնպիսի մահուք կատարեցան. (Ոսկ. ես.։)

Որ յայնչափ ի մահուց փրկեաց զմեզ. (Ոսկ. մ. ՟Բ. 3։)

Այնմ որ զհայրասպանութիւն կամ զմայրասպանութիւն ի բաց գործիցէ սրտմտութեամբ, սմա արդարագոյն էր մահուանց բազմաց հանդիպիլ. (Պղատ. օրին. ՟Թ։)

Որ հանապազ ի մեղս կայցեն, եւ խղճիւ չարեացն միշտ յահ եւ յերկիւղ կայցեն, հանապազ մահուց մահս մեռանին. (Ոսկ. ես.։)

Որդի մահու է այնպիսին. զայն ասէ՝ թէ մահու արժանի է. (Կիւրղ. թագ.։)

Մահն ազատ ի մահուանէ՝ ազատէ զմահու ըմբռնեալսն. (Մամբր.։)

Քուն անուանեալ զմահ՝ յայտնի ետ մեզ զյոյս յարութեան. (Իսիւք.։)

Մահ ոչ իմացեալ՝ մահ է. մահ իմացեալ՝ անմահութիւն է։ Կեանք իւրեանց՝ ի մահ համարեալ էին, եւ մահք իւրեանց՝ անշուշտ կեանք. (Եղիշ. ՟Բ. ՟Գ։)

Մահն ոչ այլ ինչ է, քան անջատումն հոգւոյ ի մարմնոյ. (Գր. հր.։)

ՄԱՀ. որպէս Կոտորած. սպանութիւն. եւ Անձնասպանութիւն. Սատակումն. Մահուչափ տանջանք.

Ձեռն տեառն եղից ի խաշինս քո մահու մեծաւ յոյժ։ Հարից զքեզ եւ զժողովուրդ քո մահուամբ. (Ել. ՟Թ. 3. 15։)

Շուրջ զգերեզմանաւն լինէին կամաւոր մահունք. (Խոր. ՟Բ. 57։)

Զանհնարին չարաչար մահուանցն վրէժս զինուն հատուցանել ի վերայ նոցա. (Պիտ.։)

Զմահ աղուեսու սպանից զքեզ. (Բուզ. ՟Դ. 54։)

Մահունք հանապարզորդք։ Մատուցին բիւրուց մահուանց. (Ոսկ. ՟բ. կոր. եւ Ոսկ. յհ. ՟Բ. 26։)

ՄԱՀ. որպէս Ժանտամահ. λοιμός pestilentia, pestis. ... տե՛ս (Երեմ. ՟Ի՟Է. 8։ ՟Ի՟Ը. 8։ ՟Լ՟Բ. 24։) Սոյնպէս եւ յայլ գիրս։

adj. adv.

ՄԱՀՈՒ ՉԱՓ կամ ՄԱՀՈՒՉԱՓ մ.ա. Մահուամբ չափ, այսինքն մինեւ ի մահ. cf. ՉԱՓ.

Լա՛ւ իցէ մարդոյ մահու չափ ճգնել, քան յայդպիսի օրինաց ուրանալ. (Եղիշ. ՟Բ։)

Են մեղք՝ որ մահու չափ են. այսինքն ծանր յոյժ, կամ մահացուցիչ հոգւոյ. ((ռմկ. մահացու) ՟Ա. Յհ. ՟Ե. 16։)

Աստուծոյ միայն կարելի զմերս մահու չափ հիւանդութիւն առողջացուցանել. (Լմբ. պտրգ.։)

Ի սուրբ վերնատունն հրազինեցան, եւ առին շնորհս սրբութեան ի ներգործութենէ մահուչափ ախտից. (Մխ. ապար.։)

s.

ՄԱՀ ՏԱՐԱԺԱՄ կամ ՄԱՀՏԱՐԱԺԱՄ. ի, ից. գ. λοιμός pestis, pestilentia. Յանկարծահաս կամ կանխահաս մահ. առաւելապէս՝ ժանտամահ, որ եւ ասի Սրածութիւն.

Յարձակումն թշնամեաց, կամ մահտարաժամ, կամ սով, կամ կարկուտ։ Եհաս մարդկան մահտարաժամ, սկիզբն արարեալ ի միւռոյ քաղաքէն. (Ճ. ՟Գ.։)

Զարժանահաս մահտարաժամ ... բա՛րձ ի մէնջ. (Շար.։)

Մահտարաժամք, եւ յոլով աշխատութիւն, մահտարաժամից, տենդից եւ դողից. (Գանձ.։)

Մահք տարաժամք, եւ ախտք չարաչարք. (Եզնիկ.։)

• , ու հլ. (կամ նաև -ուան, -ուամբ, -ունք, -ուանց) «մահ, մեռնիլը», լայնաբար՝ «կոտորած, ջարդ, ժանտախտ, ժանտամահ» ՍԳր. Ագաթ. Ոսկ. Բուզ. Կիւրղ. թգ. որից մահաբեր ՍԳր. Կոչ. մահածին Ագաթ. մա-հանից Ոսկ. եբր. մահահանգիստ Ագաթ. մա-հաշունչ Վեցօր. մահապարտ ՍԳր. Ագաթ. մահարձան ՍԳր. մահկանացու ՍԳր. Ոսկ. ես. Եզն. Եւս. քր. դառնամահ Եփր. խոստ ժանտամահ Սեբեր. անմահ Ագաթ. կիսամաճ ՍԳր. խայտառակամահ Ագաթ. կտտամահ Առաթ. բռնամահիկ Ճառընտ. խաշնասmահ Մանդ. խեղդամահ Խոր. Պիտ. մահակապ «մահը կապած» Մ. Մաշտ. 1714, էջ 441. մահալից «մահով լցուած, թշուառ, մահկա-նացու» Բանք իմ. 35 (երկուսն էլ նորագիւտ բառ). վաղամահուկ Փիլ. մահոյ «մահկա-նացու» Եղիշ. առաք. 349 (չունի ՆՀԲ), ևն։ Բառիս հնագոյն ձևն է մարհ, որ մի քանի անգամ գործածուած է Եփր. Վենետիկ 1832, հտ. Գ. էջ 12, 20, 21, 62, 147, 257 (տե՛ս ՀԱ 1912, 177. չունի ՆՀԲ)։ Հետաքրքրական ձև է մահինաբողբոջ Նար. տաղ.։ Նոր բա-ռեր են մահազդ, մահացութիւն, մահերգակ ին։

• -Պատևանում է հնխ. mer-«մեռնիլ» ար-մատին, որի ժառանգներն են նաև մեռանիլ և մարդ (ցեղակիցները տե՛ս այս բառերի տակ)։ Սակայն շատ պարզ չէ թէ հլ. մահ բնի՞կ է, թէ իրանեան փոխառութիւն։ Իր ա-մենիղ մերձաւոր ձևերն են սանս. mրtyù-զնդ. mərəϑyu-«մահ», հպրս. uva-mršiyu «ինքնասպան», օսս. mälät' «մահ», գոթ. maurϑr, գերմ. Mord «մահ»։ Եթէ սրան» նախաձևը դնենք հնխ. mrtu-, mrtyu-, կըս-տացուի հյ. մարդ և ո՛չ մարհ։ Սրա հ ձայնը բացատրելու համար կարելի էր ենթադրել իրան. *maϑra-ձևը (հմմտ. պահ<պարհ< նդ. pāϑra-), բայց մի այսպիսի ձև չկայ իրանականում։--Հիւբշ. 472։

• Աւետերեան, Քերակ. 1815, էջ 312 մի ահ, այսինքն մի ահռելի բան։ Win-disch. 22 զնդ. mahrka և հյ. մեռանիլ ձևերի հետ՝ հ եկամուտ ձայնով։ Gosche 23 մարհ կամ մառհ ձևից, իբր զնդ. mahrka, արմատը mərə, սանս. mr։ Müller SWAW 38, 583 զնդ. mahrka «մահ» ռառի հետ. հ համարում է ո ձայնի շնչի մնացորդը։ Justi. Zendsp. 230 զնդ. mahrka, պհլ. պրս. աֆղան. marg ևն։ Lag. Ges. Abhd. 297 զնդ. *marəϑra ձևից։ Մորթման ZDMG 26 604 բևեռ. makhubi «մահ»։ Տէրվ. Al-tarm. 40 և Նախալ. 98 նոյն ընղ մեռ-ա-նիլ, իբր *մառ>մարհ>մահ. իսկ էջ 101 մահկանացու բառի մահկա-մասը հա-մեմատում է պրս. mark, murg «մահ», զնդ. mahrka «մահ» և marənč «սպա-նել» ձևերի վերջամասերի հետ։ Կոս-տանեան, Հայ. հեթ. կր. էջ 8 զնդ. ma rənč̌ «սպանել» բառի հետ։ Canini, Et, étym. 91 յն. μάχομαι «կռուիլ»։ Հիւնք. յն. μάχερα «սուր, դանակ» բառից։ Գարագաշեան (անձնական) մեռանիլ բայի հետ ճիշտ ա՛յն ձայնական առըն-չութիւնն ունի, ինչ որ ջեռանիլ և ջահ։ Հիւբշ. 472 վերի բառերի հետ դնում է իբրև բնիկ հայ։ Meillet ZAPh 1, 145-6 հ ձայնը բացատրուած գտնելով՝ կաս-կածում է որ իրանեան փոխառութիւն լինի։ Փոխառութիւն է համարում նաև Scheftelovitz BВ 29, 25։ Էսգէթ. Առռտ 1915, 499 արաբ. [arabic word] mavt «մահ» բառից։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ատն. Երև. Հմշ. Կր. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. մահ (Պլ. սեռ. մահման՝ պահուած է միայն մահման դողերո՜ւ գաս ևն դարձուածների մէջ. իսկ Ռ. նշանակում է «ժանտախտ»). Տիգ. մmհ, Մշ. մա, Ակն. մայհ, սեռ. մայհման, Խրբ. մայ, Մկ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. մախ, Ագլ. Հճ. մօհ. -նոր բառեր են՝ մահաքրտինք, մահենիք, մահտէր, մահտուն, մահմանական Ննխ. «մահու (դող)», մահմեռուկ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անարգամահ

Անընդդիմահար

Անմահ, ից

Անմահաբեր

Անմահական, ի, աց

Անմահաճաշակ

Անմահանամ, ացայ

Անմահարար

Անմահացուցանեմ, ուցի

Անմահացուցիչ, չի, չաց

Անմահութիւն, ութեան

Ատամահան

Արջառամահ

Բազմահամ

Բազմահամար

Բազմահամբար

Բազմահամբաւ

Բազմահանդէս

Բազմահանճար

Բազմահառաչ

Voir tout