Manušak.
ἵον viola. Գրի եւ ՄԱՆԻՇԱԿ. (լծ. թ. պ. ար. մէնէքշէ ..., Ծաղիկ գարնայնոյ փոքրիկ՝ լայնատերեւ յերեսս երկրի, շիկագոյն կապուտակ կամ աղօտ ծիրանեգոյն. այսինքն մորենագոյն ( մօռ ), անուշահոտ. որոյ են եւ զանազան տեսակք։ (Գաղիան.։ Փիլ. նխ. ՟բ.։ Նիւս. կազմ.։ Ագաթ.։ Խոր. աշխարհ.։)
Տէգք մուրուաց նորա զօրէն մանուշակի ծաղկեալք ի վերայ գունագող այտից. (Արծր. ՟Ե. 11։)
Աստուածային եւ անարատ գարունն քրիստոս զեկեղեցի մանուշակօք եւ վարդօք եւ շուշանօք հոգեւորօք զարդարեաց. (Ոսկ. զատիկ.։)
• , ի-ա հլ. «մանուշակ ծաղիկր. լտ. viola» Ագաթ. Խոր. Փիլ. կամ նաև մա-նիշակ Լմբ. մատ. 471, Մխ. առակ. մա-նեմշակ Բժշ. սրանցից մանիշակագոյն Մաշտ. ջահկ. մանուշակաբեր Նար. տաղ.։
• = Պհլ. ❇ vanavšak «մանուշակ» բառից, որ դարձած է պրս. [arabic word] ba-nafša, մազանդ. venewše, քրդ. benefsa, benewš, փոխառութեամբ նաև ասռռ. [syriac word] məniskā, արաբ. [arabic word] banafsaǰ, [arabic word] manafšaǰ, [arabic word] ︎ banafsaǰ. թրք. menefše կամ menekše և վերջինի միջոցով էլ բուլգար. menekše, նյն. μενεšές, բոլորն էլ «մանուշակ»։ Հյ. մա-նիշակ ծագում է ասորի ձևից, իսկ մանու-շակ<*մանաւշակ պահլաւ ձևից. հմմտ. սու-ներ<ասոր. safsērā։-Հիւբշ. էջ 191. 311։
• ՀՀԲ անուշակ բառից է դնում։ ԳԴ պրս. պէնէֆշ։ ՆՀԲ լծ. թրք. պրս. արաբ. ձևերը։ Վերի ձևով մեկնեց նախ Böttich, Rudim. 35, Arica 73, 193, Lag. Urg. 830-1, Ges. Abhd. 22 ևն։
• ԳՒՌ.-Ախց. Կր. Ոզմ. Վն. Տփ. մանու-շակ, Մկ. մmնուշակ, Խրբ. Մշ. մանուշագ, Սչ. մանուշիգ (այս վերջինը միայն իբր յա-տուկ անուն), Զթ. մանուշօգ, մանուշոգ, Սվեդ. մmնիւշիւգ ծագում են մանուշակ ձե-ւից. իսկ Երև. մանիշակ, Ալշ. Մշ. մանիշագ, Շմ. մmնիշmգ՝, Գոր. մնի՛շակ, Ղրբ. մնէ՛-շակ, Մգլ. մնէ՛շmկ ծագում են մանիշակ ձևից։-Նոր բառեր են մանուշակահոտ, մա-նուշեկ Մշկ. «մանիշակագոյն»։
• ՓՈԽ.-Քրդ. (Տէրսիմի բարբառ) մանիշակ «մանուշակ» (Հայաստան 1917, թ. 90), ուա mámušak. «մանուշակ», որի մէջ երկրորդ ռնգականը վերածուել է առաջինին։