s.

mandrake, mandragorous.

s.

յն. մանրաղօ՛րաս, եբր. տուտայիմ. μανδραγόρας mandragoras, -ra. իտ. mandragola. Բոյս կամ թուփ, որ բերէ պտուղ իբր մանր խնձոր ի չափ սիսռան, կամ ողկուզակս՝ որոց հատքն են իբրեւ արքայկաղնոյ, եւ ծաղիկն անուշահոտ. զորմէ բազում են կարծիք առ զանազանս. այլ առաւել կարծի բանջար ինչ, որոյ արմատն իցէ որպէս բողկ՝ ուրուական նմանութեամբ մարմնոյ մարդոյ, եւ լինիցի դեղ թմբրեցուցիչ եւ քնաբեր. վասն որոյ ասացեալ ի լտ. նաեւ Circaeum, իբր գործի կիրկեայ դեղատու վհկի. եւ Semihomo, կիսամարդ. եւ Vesanum gramen, բոյս՝ որ յայլոյ խելս առնէ զմարդ ի սիրոյ. մանրագոր, մարմնատակ.

Եգիտ խնձոր մանրագորաց յանդի։ Տո՛ւր ինձ ի մանրագորաց որդւոյ քո։ Մանրագորք ետուն զհոտ իւրեանց. (Ծն. լ. 14=16։ Երգ. ՟Է. 13։)

Երփն երփն ծաղկանցն. որպէս մանրագորն, եւ վարդն, եւ շուշանն. (Ագաթ.։)

Մոկք ունի եւ մանրագոր. (Խոր. աշխարհ.։)

Մանրագորս աղաւաղեալ. (Նար. ՟Կ՟Է։)

Իբրեւ զմանրագոր զանապակն ըմպելով թմբրեալք եւ թրջեալք եւ զմբրեալք. (Փիլ. տեսական.։)

Միթէ ի մանրագորա՞ց թմբրեալ իցէ, եւ կամ ի սաստիկ անապակա՞ց զմրեալ իցէ. (Մամբր.։)

Մանրագորաւ բազում անգամ բժիշկք քուն ածեն այնոցիկ, որոց քուն հատեալ իցէ յաչաց. (Վեցօր. ՟Ե։) (որք անխտիր յարմարին եւ մեկոնի, որ է խաշխաշ. որոյ եւ ծաղիկն է երեւելի, թէպէտեւ անախորժ հոտով։)

Իսկ ի (Լծ. նար.) գրի.

Ամենայն պտղի մանրագոր ասեն, որ զծաղիկն ի ծայր ունին, որպէս մասուրն եւ սինձն. եւ դարձեալ ազգ մի խնձոր կայ վաղահաս, մանրագոր ասի. ուստի քաղեաց ռուբէն. բայց խնձոր մանրագորաց մարթ է իմանալ եւ զգլուխն մեկոնի լի սերմամբք, ուստի կազմի եւ ափիոն։