marshal.
Բառ գաղղ. իտ. մարէչալ, մարէչիա՛լլօ. իշխան զօրավար, եւ այլն։
Տո՛ւք պատիւ անուանց, ամիրայ եւ այլն. եւ մի՛ մարաջախտ, եւ այլն. (Լմբ. առ լեւոն.։)
«իշխան զօրավար» Լմբ. առ Լև. տպ. Վենետ. 1865, էջ 240. Պտմ. կիլ. 210. Անսիզք 3. գրուած մարաջախ Սմբ. պտմ. 112. գործածական դարձաւ նոր գրա-կանում՝ իբր ֆրանս. marêchal։
= ՀՖղանս. *mareschalt բառից փոխա-ռեալ է Ռուբինեանց ժամանակ. այս բառը իր հերթին փոխառել է հգերմ. marahscale «ձիապան» բառից, որ կազմուած է հբգ. marah. «ձի» (հմմտ. իռլ. marc, կիմր. march, անգսք. mearh, նբգ. Mähre, հիսլ. marr «ձի») և հբգ. scale (>նբգ. schalk) «ծառայ» բառերից. գերմանականից են փոխ առնուած նաև հիտալ. marescaldo, հֆրանս. mareschalc, իտալ. maresciallo, ֆրանս maréchal. որից յետ դառնալով՝ գերմ. Mar-scball (Pokorny 2, 235, Kluge 320)։ Նախ-կին հասարակ ձիապանի նշանակութիւնը հետզհետէ բարձրանալով՝ դարձել է «զօրա-վար». այսպէս ֆրանս. marêchal de Fran-ce՝ զօրավարներից բարձր մի աստիճան է, որ 1870 թուին վերացուեց, բայց 1916 թ. նո-րից վերահաստատուեց։-Հիւբշ. 390։
Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ. նոյնը յե-տռւ Peterm. ZDMG 15 (1861), էջ 403։