s.

marshal.

s.

Բառ գաղղ. իտ. մարէչալ, մարէչիա՛լլօ. իշխան զօրավար, եւ այլն։

Տո՛ւք պատիւ անուանց, ամիրայ եւ այլն. եւ մի՛ մարաջախտ, եւ այլն. (Լմբ. առ լեւոն.։)

• «իշխան զօրավար» Լմբ. առ Լև. տպ. Վենետ. 1865, էջ 240. Պտմ. կիլ. 210. Անսիզք 3. գրուած մարաջախ Սմբ. պտմ. 112. գործածական դարձաւ նոր գրա-կանում՝ իբր ֆրանս. marêchal։

• = ՀՖղանս. *mareschalt բառից փոխա-ռեալ է Ռուբինեանց ժամանակ. այս բառը իր հերթին փոխառել է հգերմ. marahscale «ձիապան» բառից, որ կազմուած է հբգ. marah. «ձի» (հմմտ. իռլ. marc, կիմր. march, անգսք. mearh, նբգ. Mähre, հիսլ. marr «ձի») և հբգ. scale (>նբգ. schalk) «ծառայ» բառերից. գերմանականից են փոխ առնուած նաև հիտալ. marescaldo, հֆրանս. mareschalc, իտալ. maresciallo, ֆրանս maréchal. որից յետ դառնալով՝ գերմ. Mar-scball (Pokorny 2, 235, Kluge 320)։ Նախ-կին հասարակ ձիապանի նշանակութիւնը հետզհետէ բարձրանալով՝ դարձել է «զօրա-վար». այսպէս ֆրանս. marêchal de Fran-ce՝ զօրավարներից բարձր մի աստիճան է, որ 1870 թուին վերացուեց, բայց 1916 թ. նո-րից վերահաստատուեց։-Հիւբշ. 390։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ. նոյնը յե-տռւ Peterm. ZDMG 15 (1861), էջ 403։