buffoonery, drollery.
Որպէս թէ միակ հանակ, այսինքն Խաղ, կատակ. միմոսութիւն. կամ կեղծաւորութիւն՝ առ ի հանել եւ քաղել ինչ մի յայլոց.
Միահանէք այն էին նորա, ի չորք անկեալ յոտս եւ ի ձեռս՝ սողէր առաջի թագաւորացն, եւ զուղտու զձայն ածէր. (Բուզ. ՟Զ. 9։)
• . անստոյգ բառ, որ մէկ անգամ գործածում է Բուզ. Զ. 10. «Զանձն իւր կըր-թէր յագահութեան, որում ծարաւեալ աառ-քեալ փափագէր, սակայն միհանէս։ այն էին նորա»։ Այսպէս Պատկ. և Վենետ. 1889. իսկ Պատկանեանի ձեռագիրը, ՆՀԲ, ՋԲ և ԱԲ ունին միահանէք։ ՆՀԲ մեկնում է «Որպէս թէ միակ հանակ, այսինքն խաղ, կատակ, մի-մոսութիւն կամ կեղծաւորութիւն՝ առ ի հա-նել և քաղել ինչ մի յայլոց. լծ. թրք. միւտա-հանէ» (իմա՛ արաբ. [arabic word] mudāhana «շողոքորթութիւն»)։ Այսպէս նաև ՋԲ և ԱԲ։ Երկուսն էլ ընտրած են միահանէք ընթերց-ուածը։ Բառը անշուշտ յոգնակի է. ինչպէս ցոյց է տալիս էին յոգնակի բայը. եզակին պիտի լինի միահանէ կամ միհանէս։ Ինչ-պէս պէտք է կէտադրել նախադասութիւնը։ Վենետկի և Պատկանեանի հրատարանու-թիւնները վերինին պէս են. մինչդեռ ՆՀԲ «-փափագէր։ Սակայն միահանէք այն էին նորա, ի չորք անկեալ յոտս և ի ձեռս սո-ղէր...»։ Երևի նախկին ձևն է ուղիղ, որով. հետև երկրորդ պարագային սպասելի էր «զի ի չորք...»։ Առաջին ձևով կէտադրելով նա-ևառառութիւնը, անյարմար է գալիս «կա-տակ» նշանակութիւնը և աւելի յարմար է գալիս «փորձանք, վտանգ, փորձութիւն»։ Բուզանդ ուզում է ասել թէ «Յովհանը ագա-հութեան ծարաւի էր. սակայն այդ ագահու-թիւնը իր գլխին փորձանք էր բերում» (ինչ-պէս այգեպանի դէպքում. հմմտ. Բուզ. Զ. 9)։
• ՆՀԲ-ի մեկնութիւնը իբր հանաք բա-ռից, չի կարող ուղիղ լինել, որովհետև բառի եզ. ուղ. ձևն է միահանէ, երկրորդ՝ որ հանաք յետին փոխառութիւն է, հմմտ. քրդ. henek «շատախօսութիւն, անաէտ խօսքեր», bi-henek «առանց կատակի, լուրջ», hanak «կատակաբա. նութիւն», hanak kirin «կատաեեւ». b. nakč̌i «միմոս, կատակաբան»։ Վերի ձե-ւով մեկնեց Աճառ. Արրտ. 1910, 22Ո.