յն. մօ՛սխօս. μόσχος vitulus. Զուարակ. որթ.
Արջառն ոչ նշանակեաց զարականն եւ զիգականն եւ զչէզոքն (իմա՛ զհասարակն), թէ ոչ ասեմք, եզն, եւ կով, եւ մոզի. (Երզն. քեր.։ (ռմկ. մոզի. յոքն. մոզկներ, է առաւել արու որթ տարեւոր։))
«հորթ» Երզն. քեր. ուրիշ վկայու-թիւն չկայ։
= Բնիկ հայ բառ՝ հնխ. mazg'ho-ձևից. բռի երկրորդ ժառանգն է յն. μόσγος «անա-սունի ձագ, երինջ կամ հորթ, հորթուկ», նը-ւազականը μοσχίον. հնխ. zg'h տալիս է հյ. ձ, բայց երկու ձայնաւորի միջև դառնում է զ։-Յն. μόσχος նշանակում է նաև «բոյսի ընձիւղ, ծիլ. 2. երախայ (տղայ կամ աղ-ջիկ)». ոմանք ընդունում են որ հնխ. և յն. բառի նախնական իմաստը այս է, որից էլ փոխաբերաբար բխում է երրորդ իմաստը՝ «երինջ, հորթ» (այսպէս Boisacq 646). ու-րիշներ էլ իրարից բաժանում են հնխ. moz-gho-«ծիլ, ընձիւղ» (որից դնում են նաև լիթ-māzgas, լեթթ. maxgs «ընձիւղ, ծիլ») և հնխ. mozg'ho-«հորթ, երինջ» (այսպէս Po-korny 2, 308-309)։-Հիւբշ. 475?
ՆՀԲ դրաւ նախ յն. ձևի հետ։ Ուղիղ մեկնեց Հիւբշ. Arm. Stud. § 205, յե-տոյ Bartholomae, Stud. 2, 40, Bug-ge KZ 32, 11, Meillet MSL 10, 282։-Scheftelowitz BВ 28, 300 և 29, 56 կր-ցում է ալբան. mezi «արու քուռակ», mεze «էգ քուռակ», mezore «երինջ, հորթ», մակեդ. mandzu «քուռակ». ռում. manz «հորթ», իտալ. manzo «եզ» ևն բառերի հետ. իսկ KZ 54 (1927), 226 և 232 սանս. mahisás «ցուլ» բառի հետ<հնխ. mog'hisos։ Վերջինիս դէմ են Boisacq և Pokorny՝ անդ։
ԳՒՌ (dialectal) Երև. Հմշ. Տփ. մօզի, Ղրբ. մօ՛ռի մէօ՛զի, Ախց. Կր. մօզիկ, Ալշ. Մշ. մօզիգ, Սվեդ. միզզա։ (Ղզ. մոզի է կոչւում «ձիու և էշի երկու տարեկան արու քուռակը» Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 486. Ղրբ. «գոմէշի ձագը», Սվեդ. «արու հորթը» ևն)։ Նոր բա-ռեր են մոզամայր, մոզարած, մոզի-մցուր.
ՓՈԽ (borrowing) Կապառովկ. μουζία «երինջ» (Karoli-des, Γλ. συγϰρ. 93, 196, Bugge KZ 32, I1). քրդ. [arabic word] mսzik «հորթ. 2. կնոջ առաջին ամուսնուց ունեցած որդին» (այս նշանակու-թիւնն ունի նաև մոզիկ Բլ.), մոզի «զուարակ» Մտթ. իբ. 4. վրաց. მოზვერი մոզվերի, գւռ. mozvi, mezve, mezvi «հորթ», լազ. mu-zari «էգ հորթ» (Աճառ. Արրտ. 1911, 417). ուտ. mozi, թրք. գւռ. Կր. mozig «մոզիկ» (Բիւր. 1898, 627). -անշուշտ պատահական է դիդ. meši «հորթ». բայց յայտնի չէ թէ պատահակա՞ն է նաև արևել. թրք. ❇ ︎ muzay «հորթ», որի դէմ ունինք օսմ. ❇ buzaγu «հորթ» (սրանից է Ննխ. բուզօվ «հորթ»), buzaγəlamaq «հորթ ծնիւ»։