s. bot.

s. bot. suckers, sets, offshoots;
*mud mixed with straw.

ի բառս Գաղիանոսի դնի որպէս ոշակի կամ ոշտիկ (ձայն անյայտ). զոր Ստեփ. լեհ. իմանայ թփիկ անպիտան բուսեալ յարմատս ծառոց։ Այլ ի հայս մոլ ասի շաղախ յարդախառն, որով առնեն զառաջին ծեփ տանց. որպէս եւ ծեփելն մոլով՝ ասի մոլել։

• «ծառերի բնի մօտ բուսած երկրոր-ռական ճիւղ» Գաղիան. բայց ըստ Նորայր Բանաս. 1901, էջ 121 Գաղիանոսի մոլը պէտք է կարդալ մոշ «մորենի», որ տե՛ս մո-շայ բառի տակ. ըստ այսմ մոլ բառի (այս նշանակութեամբ) վկայութիւններից ջնջւում է Գաղիան. և մնում է միայն Ստեփ. լեհ.։ Աւե-յի հնից չէ աւանդուած, բայց պահուած է գաւառականների մէջ՝ զանազան նշանակու-թիւններով։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mol-«ծլիլ, ըն-ձիւղիլ» արմատից. հմմտ. յն. μολεύω, μολούω μωλմω (Հեսիւք.) «ծառի մոլերը կտրել և ուրիշ տեղ տնկել», βλαστέω, βλαστάνω, βλαστειν «ծլիլ, աճիլ»», βλαστός βλάστη «ծիլ, բող-բոջ», βώσϰω (աօր. ἐμολον, ապ. μολοῦμαι, ա-նորոշ՝ μολεῖν) «երթալ, գալ», αύτόμολος «ինքնեկ, կամաւորապէս կամ ինքնագլուխ եկող» ևն. այս բոլորի նախնականն է melo «դուրս գալ, յառաջ գալ, փխբ. բու-սերի աճիլ, ծլիլ», որի ստորին ձայնդարձի *ml-ձևից յառաջացել է յն. βλ-(Boisacq 121, 124, 643, Walde 301)։ Pokorny 2, 294 հնխ. արմատը դնում է melā' «դուրս գալ. երևալ», որից հանում է՝ բացի յն. ձևերից, նաև սլաւական ընտանիքից՝ սերբ. izmolīm «դուրս երևցնել», սլովէն. moliti «մեկնել, երկարել» ևն։ Սակայն «բոյսի աճիլ» իմաս-տով կայ միմիայն յունարէնը, որ ենթադ-րում է *μόλος «ծիլ, ընձիւղ»։-Աճ.

• Աճառ. MSL 15, 244 կցում է սանս. mula-«արմատ» բառին, որի հետ Boi-sacq 654 և Pokorny 2, 303 միացնում են յն. μῶλω «մոգական բոյս, դեղնածա-ղիկ սխտոր», նախաձևը դնելով mōul-Այս ձևի դէմ սպասելի էր հյ. *մող. ուս-տի լաւագոյն եմ համարում վերի մեկ. նութիւնը, որ թէ՛ ձևով և թէ նշանակու-թեամբ աւելի համապատասխան է։

• ԳՒՌ.-Մոլ. Բ. Զմշ. Չրս. «ծառի բարակ ճիւղ, ճպոտ», Ակն, Բնկ. Ննխ. Ջղ. «ծառի արմատի կողքերից դուրս եկած երկրորդական ճիւղեր», Տր. «ծառերի մատղաշ ճիւղեր և տերևներ՝ որ իբրև կեր տալիս են հորթիկնե-րին», Բիւթ. «թթենու տերև՝ որ կտրատելով տալիս են շերամին», «յարդախառն շա-ղախ», մող Տր. «թեղի, կաթնտերևի, մանի և ուրիշ ծառերի տերևներ, որ անասուններին իբր կեր են տալիս», մողկ Խտջ. (ձևի և կազ-մութեան համար հմմտ. բողկ, արմատը բող) «ժախի նման մի բոյս». սրանցից են մոլել Վն. «յարդախառն շաղախով ծեփել», Հմշ. «փուշերն ու թուփերը կտրատել», մոլուտ Ղզ. մոլնկուտ Շլ. «մացառուտ»։

• ՓՈԽ.-Վրաց. მოლი մոլի «դալար խոտ, մի տեսակ խոտ, պատրինջ կամ թուրին» խոտ»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ախտամոլ, ից

Ախտամոլութիւն, ութեան

Ախտարմոլ, Ախտամախ

Ամոլ, լոյ, լի, ամլոյ

Ամոլաջիլ

Ամոլք, ամոլաց, լոց, լից, լեաց

Անասնամոլ

Անասնամոլութիւն, ութեան

Անմոլար, ի, ից, աց

Անմոլոր, ի, ից, աց

Անմոլորապէս

Անմոլորութիւն, ութեան

Անտառամոլ

Առնամոլի, լւոյ, լեաց

Արուամոլ

Գինեմոլ, աց

Գուսանամոլ

Գրամոլ, ի

Գրամոլութիւն, ութեան

Դիցամոլ

Voir tout