s. fig.

jubilee;
jubilee, festivity, rejoicing;
— ամ, year of jubilee.

adj. s.

ՅՈԲԵԼԵԱՆ կամ ՅՈՎԲԵԼԵԱՆ. ἱωβέλ, ἅφεσις jobel, dimissio, remissio, annus jobeleus կամ jubileus. Յիսնամեայ ժամանակ, որ եւ եօթնիցս եօթնեակ, կամ յիսներորդ ամ. որպէս մեծ շաբաթ եւ հանգիստ. յիսներեակ մի ամաց. ամ թողութեան առ իսրայէլացիս. զի յեբր. էօպէլ ՝ է թողութիւն, արձակումն, ազատութիւն.

Յոբելեան կոչէին, որ թարգմանի ազատութիւն. (Տօնակ.։)

Ամն յոբելեան, զի նա ինքն է ամն յիսներորդ. (Եփր. ել.։)

Վասն յիսներորդ ամին, որ է յոբելեան. (Նախ. ղեւտ.։)

Սկիզբն քառասուն եւ մի յոբելինին. Յոբէլն ըստ եբրայեցւոց յիսուն ամ է. (Շիր. քրոն.։)

Նոյ ասի կեալ երեքարիւր յիսուն. եօթն յոբելեանս կեցեալ Նոյի՝ յօրինակ եօթնից դարուցդ. (Մեկն. ծն.։)

Յեօթնիցս եօթներորդ յոբելինիցն (այսինքն ի լրման ՟Խ՟Թ. ամաց՝ ի յիսներորդ ամի)։ Ի յաւարտումն կատարման իններեակ յոբելինին, ի սկիզբն պսակելոյ մտի տասնեկին յաբեթական տոհմիս տումարի (այսինքն յետ իննեակ յիսնից՝ ի սկիզբն տասներորդ յիսնեկի. իմա՛ ի թուին հայոց ՟Ն՟Ծ). (Նար. ՟Ղ՟Բ. եւ յիշ։ (Իսկ առ մեօք Յոբելեան տարի ասի՝ կէսն յիսնից, այսինքն ՟Ի՟Ե-երորդ ամ։))

ՅՈԲԵԼԵԱՆ. Յիսնօրեայ ժամանակ՝ ի զատկէ ցպենտեկոստէ.

Եւ ապա յետ այսր յոբեղինի տեսանեմք յերրորդ ժամու զշնորհս Հոգւոյն Սրբոյ հեղեալ յառաքեալսն. (Յհ. իմ. եկեղ.։)

Ի յոբելեանսն գալուստ Հոգւոյն Սրբոյ. (Կանոն.։)

ՅՈԲԵԼԵԱՆ ՓՈՂ. Փողն նուիրական վասն հնչեցուցանելոյ յերեւելի հանդիսի իբր ի յոբելեան ամի.

Եօթն քահանայ առցեն զեօթնափողսն եղջերեայս յոբելեան առաջի տապանակին։ Առցեն եօթն փող եղջերեայ յոբելեան. (Յես. ՟Զ. 4. 6։)

ՅՈԲԵԼԵԱՆ. փոխանակ գրելոյ ՅՈԲԵԼԻԿ։

• , ի հլ. «հրէական թողութեան տարին, որ յիսուն տարին մի անգամ էր գա-լիս» Եփր. ել. Նխ. ղևտ. Շիր. քրոն. Մեկն. ծն. «յիսուն տարւայ մի շրջան» Նար. «յի-նանց յիսուն օրերը» Յհ. իմ. եկեղ. Կանոն. որից յոբելեան փող «հանդէսի բացումն ազ-դարարելու փող (ըստ հրէից)» Յես. զ. 4, 6. որ և պարզապէս յոբելեան «շեփոր» Յես, զ. 3. նոր գրականում յոբելեան նշանակում է «տօնական տարեդարձ». ինչպէս՝ հարիւր.-ամեայ, ութսունամեայ, քսանեհինգամեայ. տասնամեայ յոբելեան ևն.-բառս գրուած է նաև յովբելեան, յոբեղեան, յոբեղ Անան. ժմնկ. 31։

• = Յն. ἰωβηλος, ἰωβηλαῖος «յոբելեան» բա-ռերից կազմուած՝ հյ. -եան մասնիկով։ Յու-նարէնից են նոյնպէս լտ. ǰubilaeus, jubi-laeum, ֆրանս. ǰubilé, գերմ. Jubelǰahr, իտալ. giubileo, ռուս. юбилей ևն։ Բոլորի բուն մայրն է եբր. [hebrew word] yōbēl «խոյ», որից [hebrew word] qeren hayōbēl «խոյի եղջիւր» կամ [hebrew word] yōpərōth hayōbəlēm «շեփորք խոյի» (որով յայտարարում էին հանդէսի բացումը), [hebrew word] sənath hayōbēl «յոբելեանական տարի»։ -Հիւբշ. ვհօ,

• Հներից Շիր. քրոն. մեկնում է «յո-բէլն ըստ եբրայեցոց յիսուն ամ է»։ Տօ-նակ. «Յոբելեան կոչէին, որ թարգմանի ազատութիւն»։ ՀՀԲ և ՆՀԲ դնում են եբ-րայեցերէնիո։