obelisk.
ՅՈԲԵԼԻԿ ՅՈԲԵԼԻՔ. որ գրի եւ ՅՈԲԵԼԵԱՆ. Բառ յն. օվէլիսգօս, օվէլօ՛ս , ὁβελίσκος, ὁβελός obeliscus, obelus. Բուրգն. բրգաձեւ ինչ. կոթող. շամփուր. եւ նմանութեամբ՝ Նշանագիծ ի ձեւ շամփրոյ՝ ի նշանակ տարբերութեան կամ մթութեան առաջիկայ ընթերցուածոյն, ըստ վեցիջեան օրինակին Որոգինեայ ի Սուրբ Գիրս.
Յորում եւ զյոբելիկսն ետես, որք մինչեւ ցայժմ կան ի սարապեան տաճարին։ Հարցանէր, թէ զի՞նչ են յոբելիքս (կամ յոբելիքն). (Պտմ. աղեքս.։)
Յոբէլեանն է կէս գրոյ առ ի շեղ՝ ունելով ի ներքոյ ստիքս. (Վրդն. սղ. յռջբ։)
Բան՝ որ կրկին էր յօրինակին, եւ եօթանասունքն թողին, զայն Ովրիգէնէս աստեղբ նշանակեաց. եւ ուր պակասէրն եւ յաւելոյրն, յոբելիս արար. (Շիր. քրոն.։)
«կոթող» Պտմ. աղէքս. էջ 42 (երկու անգամ)։
= Յն. ὄβελίσϰος «կոթող» (բուն նշանակում է «փոքր շամփուր»), որից փոխառեալ են նաև լտ. obeliscus, ֆրանս. obélisque, գերմ. Ghelisk են։-Հիւբշ. 366։
Ուռիղ մեկնեց ՆՀԲ։