s.

the first to begin a combat, champion, hero, martyr.

adj. s.

(նախատակ, իբր նախազօր. կամ նախայարձակ. շահատակ՝ վկայ քաջ). ἁγωνιστής, προταγωνιστής, ἁθλητής, ἁθλητήρ agonista, athleta, primus certator, propugnator, bellator πρότερος prius եւ այլն. Նախամարտիկ. ախոյեան ի ճակատու, եւ յընթացս ասպարիզի. մարտիկ առաքինի. ըմբիշ ճգնօղ, ճգնաւոր. մարտիրոս.

Նախ զգունդն նահատակաց բեկանէր։ Նահատակքն յառաջագոյն խաղացեալ էին։ Սուր ի վերայ նահատակաց նոցա։ Ոչ է ձայն նահատակաց զօրութեան։ Հրամայեաց զնահատակն յառաջ կացուցանել.եւ այլն։

Մանկունք քաջ, ճշմարտութեան նահատակք. (Ածաբ. մակաբ.։)

Նահատակ բարի Քրիստոսի եղեր, ճգնաւոր Քրիստոսի։ Նահատակք յաղթօղք քաջք ի մարտի երանելի սուրբ մարտիրոսք. (Շար.։)

Ո՛վ նահատակք պատերազմօղք՝ զօրաւորք զօրութեամբ, առաքինեալք զինուն արդարութեան. (Եփր. վկ. արեւ.։)

Տէր ողորմութեան, նախնի նահատակդ համբերութեան վկայից. (Նար. ՟Հ՟Գ։)

Կամ γενναῖος generosus. Քաջ. առաջինի.

Ոչ ի հարցն չարիս նայէին, եւ ոչ ի նահատակաց ծնողացն ինչ զանգիտէին. (Ոսկ. ես.։)

Որ հանդերձեալ լինել, ոչ ումեք է գիտելի, բայց միայն աստուծոյ, որպէս նահատակն Պիւղատոն ասէ։ Մեծահոգին պարզ է բարոյիւք, եւ նահատա՛կ, կարող անիրաւել, եւ ոչ պատուհասող. (Արիստ. աշխ. եւ Արիստ. առաք.։)

Զարեհ էր այր սէգ, եւ յորս էրէոց նահատակ. իսկ առ պատերազմունս վատ եւ տաղտուկ. (Խոր. ՟Բ. 50։)

• . ի-ա հլ. «յառաջամարտիկ, բա-նակի ճակատի ախոյեանները» ՍԳր. «մար-տիրոս, վկայ» Եփր. վկ. արև. Շար. Նար. «քաջ, կտրիճ» Ոսկ. ես. Խոր. ոռես նահա-տակիլ «արիաբար կռուիլ, մարտիրոսանալ» ՍԳր. Ոսկ. բ. տիմ. նահատակեցուցանել Ոսկ. ես. նահատակութիւն ՍԳր. Ագաթ. նահա-տակական Ոսկ. ես. նահատակադիր Ոսկ. յհ բ. 13. նախանահատակութիւն Պղատ. օրին. ռռուած է նաև նախատակ Վրդն. սղ. նախա-տակութիւն Ոսկ. բ. տիմ.։

• Հներից Վրդն. սղ. ճծա, էջ 514 գրում է. «Կոչին նահատակք... և կամ ոստ լծորդին զհոն խէ դնել և նախատակ ա-սել, զի նախ Դաւիթ նախատակ եդեալ և հարեալ զախոյեանն»։ ՆՀԲ նախ-ատաև իբր նախազօր կամ նախայարձակ, շա-հատակ՝ վկայ քաջ։ ՓԲ «որ նախ ատի-կէ»։ Lag. Btrg. bktr. Lex. 64 և Arm.

• Stud. § 1588 մեկնում է իբր բարդուած նահ «նախ, առաջին» և տակ «վազք. արշաւ» բառերից. առաջինը գտնում է նաև նահապետ բառի մէջ (իբր նախա-պետ), իսկ երկրորդը գալիս է պհլ. tak, զնդ. tač, պրս. tāxtan «վազել, արշաւել» ձևից. հմմտ. ասպատակ։ Նոյնը նաև Հիւբշ. Arm. Gram. Չ00։ Հիւնք. պրս նուտէ «քաջազն»։ Մառ ЗВО 11, 172 դնում է իբր շահատակ բառի գւռ. ձևը (տե՛ս նաև նախարար)։ Meillet REձ 2, 3 թերևս իրան. *nāfa-taka ձևից, որ կազմուած պիտի լինի nāfa «պորտ, ցեղ, ժողովուրդ» (սրա վրայ տե՛ս նախարայ և նահապետ)+taka կրկնակ մասնիկով, որի մի ուրիշ օրինակն է ներկայացնում սոգդ. xšaϑratāk «արքայական», կազ-մուած xšaϑra-բառից։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Շմ. Սլմ. նահա-տակ, Ալշ. Ռ. նահադագ, Տիգ. նmհmդmգ, Գոր. Ղրբ. նհա՛տակ, Սեբ. նրհադագ, Զթ. նահադօգ, նահադոգ «մարտիրոս».-Տփ. նահատակ անիլ «չարչարել», Բլ. Մշ. նհադ-գել «նախատել, յանդիմանել».-Պլ. էշ նա-հադագ «զուր տեղը չարչարուած»։ Այս վեր-ջինիս օրինակով կազմուած է էնկ. էշէք-նա-հադագ հոմանիշը՝ թրք. ešek «էշ» բառով (Բիւր. 1898, էջ 789)։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Մարմնահատական, ի, աց

Նահատակաբար

Նահատակադիր, դրաց

Նահատակակից, կցի, կցաց

Նահատակեմ, եցի

Նահատակեցուցանեմ, ուցի

Նահատակիմ, եցայ, եա՛ց, եա՛

Նահատակութիւն, ութեան

Նահատակուհի, հւոյ

Voir tout