s. adj.

retreat, rout, defeat;
bissextile;
— ամ, leap-year.

adj.

ՆԱՀԱՆՋ գրի եւ ՆՀԱՆՋ. Որպէս Նահանջումն. կասումն. սանձումն. նուաճումն. եւ Նահանջօղ. յետս ընկրկիչ. սանձիչ.

Օրհնեալ ես փայտ սուրբ, անզգամաց զգաստութիւն, ստահակաց խրատ, ընդվայրաց նահանջ (կամ նհանջ). (Անյաղթ բարձր.։)

Ընդ վայրագնացաց նահանջ, որք արտաքոյ շրջին օրինացն տեառն, լծընկէց եւ հակառակ խրատուց ... սանձին. (Շ. անդ։)

ՆԱՀԱՆՋ. ἑμβολισμός, βίσεξτος, ἑμβόλιμος ἠμέρα bisextilis, intercalaris, vel bisextus dies. Ըստ տումարի՝ միօրեայ յերկարումն տարւոյ ի չորրորդ ամի միանգամ՝ հանգէտ չորեքամեայ ոլոմպիադաց. զի յաւելուածով միոյ աւուր յամիսն փետրվար՝ յետս ընկրկի տարին այն աւուրբ միով. քէպիսէ. (ըստ յն. միջանեակլ ասի, եւ ըստ լտ. կրկին վեցեան, զի վեց աւուրբքն յառաջ քան զկաղանդս մարտի՝ կրկին թուեալ լինէր ի նահանջ ամի).

Ժբ ամիսք լուսնի՝ ժբ աւուրս պակաս են քան զժբ ամիսս արեգականն, որ ունին 365 օր, եւ ժամս 3. վասն որոյ միաւորելով չորից երրորդացն ի չորրորդում ամին՝ օր մի կատարի, որ կոչի նահանջ. եւ լինի յայնմ ամի 366. (Դամասկ.։)

Զի՞նչ է նահանջ. զերիս ժամսն՝ որ ի դ ամի՝ օր կատարի, որիշ կարգեցին, եւ կոչեցին նահանջ. որ է որոշումն ժամանակաց. (Տօմար.։)

Առնեն զագոնն (ոլոմպիադաց) ի հինգերորդ ամին, յորժամ դ լնու, եւ ե սկսանի. եւ այս է նահանջն, որով տոմարական արուեստն յառաջանայ ի ժողովումն. (Վանակ. տարեմտ.։)

Ոլիմպիադն, եւ նահանջն մի է. (զի յոլոմպիադէ յոլոմպիադ անցանէր ժամանակ դ ամաց, եւ ժե աւուրց). (Անան. չափ եւ կշռ.։)

Յերրորդ ժամուն ստեղծաւ Ադամ. որպէս յայտ առնէ եւ նհանջիդ (կամ նահանջիդ) երեք ժամն յաւելիսն յաւելագրեալ. (Խոսր.։)

Նահանջեցին նահանջ՝ ՟Ծ՟Թ ամ. (Տօմար.։)

• լի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «յետ քաշուիլը, ընկրկում» Անյ. բրձր. Շնորհ. բրձր. «366 օր հաշուած տարի» Շիր. Խոսր. Տոմար. որից նահանջել «յետ քաշել, կանգնեցնել» Եւս. պտմ. Եզն. Ոսկ. ես. և մ. ա. 16. «դրդել, առաջ քշել» նանայ. Սկևռ. լմբ. նահանջումն Շիր. նա. հանջիչ Նար. աննահանջ Մագ. վերջանահանջ նոնն. 30. որուած ունինք նաև նհանջ, նհան-ջել (Լմբ. մատ. էջ 94, 119), նախանջել։

• = Պհլ. *n-ahanj «քաշել, յետ քաշել» ձե-ւից, որ կազմուած է n մասնիկով āhanǰitan «քաշել, յետ քաշել» բայից. նոյն է պրս. [arabic word] āhanǰīdan «քաշել» (Horn § 58)։

• ՆՀԲ լծ. նուաճել, պահանջել։-Պատկ. Maтep. I. II պրս. nā-hanjāri «ուղիղ ճանապարհից շեղուիլը»։ Հիւնք. նախանձ բառից։ Meillet REA 2, 6 իրանական փոխառութիւն է համարում. հմմտ. զնդ, niϑaxta, պհլ. nihaxtan և հյ. պահան» նոյն արմատից պա-մասնիկով։ Ուղիղ մեկնեց Meillet REA 2, 6։

• ԳՒՌ.-Ղրբ. Մրղ. Ննխ. Շմ. նահանջ, Մշ. նահանջ՝, Ախց. Պլ. նահանչ, Երև. նհանջ. այս բոլորը «նահանջ տարի» իմաստով են և փոխառեալ գրականից.-անկախ են Խրբ. նտհանջ «հիւանդ», Երզ. նահանջ «խեռ՝ ան-հանռիստ մանուկ»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Աննահանջելի, լւոյ, լեաց

Նահանջական, ի, աց

Նահանջեմ, եցի

Նահանջիմ, եցայ

Նահանջումն, ման

Վերջանահանջ լինիմ

Voir tout