cf. Որիզն.
• «բրինձ». մէկ անգամ միայն ունի Ագաթ. յետնաբար ունինք ըռիզ, ռուզ, ըռուզ Բժշ. (ՀԲուս. § 2412 և § 2672). սխալ գըր-ուած որևզին (Բառ. երեմ. յաւել. էջ 570)։
• = Յն. ὄοζα ὄρύζιον, նյն. ὸρυτι, ῥմζι հո-մանիշից։ Այս բառը տարածուած է ընդհա-նուր լեզուների մէջ, միմեանցից փոխառու-թեամբ. ինչ. լտ. oryza, risium, իտալ. risō, սպան. պորտ. arroz, ֆրանս. riz, ռում. orez, riškasu, բուլգար. oriz, ալբան. oris, urez, հունգ. riskása, լեհ. ryz, ռուս. pисъ, մբգ. rīs, գերմ. Reis (փոխառեալ իտալերէնից. Kluge 392), անգլ. rice, հոլլ. rijst, գնչ. ri-zоs. ասոր. [syriac word] ruzā, ն. ասոր. rəzza ա-րաբ. [arabic word] aruz, վրաց. ორიზა որիզա, բո-լորն էլ «բրինձ» նշանակութեամբ, իսկ լազ. oriza «ձաւար»։ Բառիս բուն ծագումը Քոչին-չինից է, ուր բրինձը աճում է մեծ առատու-թեամբ և վայրենի վիճակի մէջ (Boisacq 712). այստեղից բառը նիւթի հետ անցել է Հնդկաստան (հմմտ. վեդ. vrīhi-«բրինձ»). յետոյ Պարսկաստան (հմմտ. իրանեան նա-խաձևը *vrinǰi-, առանց ռնգականի աֆղան. vrizē), որից փոխառեալ է յունարէնը (ար-սէն ն. Ք. Ե դարից) և որից էլ տարածուել է ամբողջ Եւրոպա։ Հայերէնի մէջ պարսկական աղբիւրից փոխառեալ է բրինձ, յունականից որիզ, արաբականից էլ ռուզ, ըռուզ (Horn § 208)։-Հիւբշ. 369։
• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ. նոյնո նաև Lag. Ges. Abhd. 224, Հիւբշ. KZ 23 402 ևն։
• ԳՒՌ.-Զթ. օրուզ, Հճ. mրուզ, Սվեդ. ըր-րօզ, բոլորն էլ արաբականից։ Նոր բառ է որիզապուր «փիլաւ»=Սվեդ. ըրրուզաբէօι «շիլա, լափա»։