s.

belly, paunch;
womb, uterus, matrix;
պտուղ —ի, fruit of the womb, child;
հերձումն —ի, gastrotomy;
կարան —ի, gastroraphy;
կերակուր —ի, belly-timber;
յագուրդ —ի, bellyful;
ծառայ —ի, gastrolater, fond of one's belly, dainty;
կաղ յ—է մօր իւրոյ, born-lame, lame from the womb;
խճողել զ—, to cram or stuff one's belly or guts, to glut oneself;
գնալ ի վերայ —ի, to go upon its belly, to crawl along;
անկանել ի վերայ —ի, to fall down flat on the face;
աստուածացուցանել զ—ն, to make a god of the belly;
որոց աստուած —ն իւրեանց, whose God is their belly;
ցաւէ — իմ, my stomach aches.

s.

(իբր՝ Որով այն, զի նովաւ կեայ կամ ծնանի կենդանին) γαστήρ , κοιλία venter, uterus ὁσφύς lumbus. Միջավայր մարմնոյ կենդանեաց ի լանջաց մինչեւ ի զիստն՝ պատեալ կողիւք. փոր. եւ արգանդ. լայնաբար եւ Որկոր՝ ստամոքս. ընդունարան կերակրոյ ամենայն փորոտեօքն հանդերձ. փոր.

Ի վերայ լանջաց եւ որովայնի քոյ գնասցես։ Էին երկու որդիք յորովայնի նորա։ Անդստին յորովայնէ մօր իւրոյ։ Ի պտղոյ որովայնէ քումմէ նստուցից յաթոռ քո։ Որովայնք նոցա մի՛ լցցին։ Զիա՛րդ լնուցու որովայն նորա։ Զօրութիւն զպորտիւ որովայնի իւրոյ։ Որովայն նորա կրեսցէ զնենգութիւն։ Լուաւ ինձ յորովայնէ դժոխոց.եւ այլն։

Զոր կինն այն որոշեաց (զերանութիւնն), եւ ետ միում որովայնի, առ զնա տէրն մեր, եւ եդ ի վերայ ամենայն որովայնից. (Իգն.։)

Չարութեան յաճախութիւն՝ ծախելն զմարդիկ ի պէտս որովայնի. (Խոր. ՟Ա. 32։)

Որ ինչ միանգամ որովայնի է, եւ որք ընդ որովայնիւ հեշտ ցանկութիւնք. (Փիլ. լին.։)

Ծառայք որովայնի, եւ որոց ընդ որովայնիւ. (Ածաբ. աղք.։)

• , ի հլ. «փոր» ՍԳը. որից որո-վայնակոչ Ես. ը. 19. որովայնապարար Ոսկ. ա. կոր. և յհ. ա. 42. որովայնամոլութիւն Ոսկ. ա. կոր. և յհ. ա. 44. որովայնախօս Փարպ. դժոխորովայն Նար. համորովայն «մէև մօր որդիք» ԱԲ. օձորովայն Պիտ.։

• = Բնիկ հայ բառ՝ կազմուած -այն մաս. նիկով՝ հնխ. qrop-արմատից. սրա հետ հմմտ. հոռ. hrêf, rēf «փոր, փոքրափոր, արգանդ», ֆրանք. ref «փոր», անգսք. hrif «փոր, փորոտիք, արգանդ, ստամոքս», միռլ. crī «մարմին», լտ. corpus «մարմին», յն. οραπίς «ստոծանի, սիրտ, հոգի», սանս. [hebrew word] krp «երևոյթ, գեղեցկութիւն», զնդ. [other alphabet] a kəhrpa (ուղ. kerefs) «կերպարանք, մար-մին», պհլ. [arabic word] ︎ kerp «մարմին, ձև, կերպ» (որից փոխառութեամբ հյ. կերպ. տե՛ս այս բառը)։ Սրանք ցոյց են տալիս հնխ. qrp-qrep-նախաձևերը. հայերէնը ներկայացնում է միջին ձայնդարձը՝ qrop-, ուր q նախա-ձայնը կորած է, իսկ բառասկզբի ր ստացել է իր յաւելուած ձայնաւորը, որ յաջորդ ո-ի պատճառով դարձել է այստեղ ո (Pokorny 1, 486, Walde 194, Ernout-Meillet 214 Boisacq 809)։

• ՆՀԲ «որով այն, զի նովաւ կեայ եամ ծնանի կենդանին»։ Տէրվ. Նախալ. 106 կցում է սանս. ulva, լտ. volva, vulv4 հոմանիշներին։ Մառ ЗВО 5, 319 և Արաքս 1890 Ա. 112 զնդ. uduϑwarə «փոր» բառի հետ՝ իբր *որոհվայն։ Bug-ge, Btrg. 26 և KZ 32, 2 համեմատում է սանս. gárbhas, զնդ. garewa, յն. δελφύς, δολφός «փոր, արգանդ» բառերի հետ, -այն համարելով մասնիկ, իսկ վ դնելով bh-ից։ Նոյնը կրկնում է Johans-son BВ 18 (1892), 22։ Հիւնք. էջ 202 դնում է լտ. vigor բառից կորով, որից կորովի, որից գորով, որից անագորոյն և որովայն. իսկ էջ 348 որովայն դնում է արմատ, որից գորով, որից կորով։ Bartholomae IF 5, 228 մերժում է զնդ. uruϑware «փոր» բառի հետ համեմա-տութիւնը։ Patrubány SA 2, 277 և Բա. նաս. 1902, 151 հնխ. srp «սողալ» ար-մատից, հմմտ. սանս. sarpati, լտ. serpo ևն. հայ բառի հին նշանակութիւնն էր «սոռառող»։ Pedersen, Յուց. դեր. 37, 40 ով և այն մասնիկներով՝ որ<իւր ար-մատից, իբր «իւր անձն». արմատի հա-մար հմմտ. որ-եար, մասնիկների հա-մար էլ հմմտ. հոլ-ով, ուն-այն։ Նոյն, Հայ. դր. լեզ. 90 հսլ. atroba «փոր» բա-ռի հետ է կցում։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 22։ Karst, Յուշարձան 406 սումեր. murub «փոր». Persson IF 35, 211 յն. ὄρύα «աղիք». լտ. arvīna «ճարպ», հոմեր. ούρός «փոս», լիթ. urvas «խոռոչ, ծակ» ռա-ռերին ցեղակից։ Pokorny 1, 182 հնխ. oreu «աղիք» ձևի տակ յիշում է այս մեկնութիւնը, բայց առաւելութիւն է տալիս Lidén-ի մեկնութեան։ ՈՐՈՏ «ամպերի գոռգոռոցը» Զքր. կթ. ք. հց. Յայսմ. որից որոտալ ՍԳր. Ագաթ. ոտաձայն Եղիշ. որոտընդոստ Ագաթ. Եփր.

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Դժոխորովայն

Համորովայն

Որովայնագնաց

Որովայնազգեաց

Որովայնաժետութիւն, ութեան

Որովայնաժէտ

Որովայնախօս, ի, աց

Որովայնածութիւն, ութեան

Որովայնակոչ

Որովայնակոչութիւն, ութեան

Որովայնահմայ

Որովայնահմայութիւն, ութեան

Որովայնամաշկ, ի

Որովայնամոլ, աց

Որովայնամոլութիւն, ութեան

Որովայնապաշտ

Որովայնապաշտութիւն, ութեան

Որովայնապարար, աց

Որովայնապարարութիւն, ութեան

Որովայնասէր

Voir tout