button, bud, eye;
nipple;
cf. Պուտուկ;
պտկունք կովու, ոչխարի, udder, dug, teat.
θαλλία ramus virens, germen. Ընձիւղ տնկոց. բողբոջ. բուսուկ այն ինչ ի վեր ցցուեալ. ռմկ. պտուկ, ճոթ.
Ի կոկոնաց եւ ի պտկոց՝ իջելոյ ցօղոյ ի վերայ, յինքեանս ծծեն (մեղուք)։ Տեսեալ զպտուկ տերեւոցն ի դուրս երեւեցելոց։ Գարունն Մի սերմանց կատարելութիւն. իսկ ամառնն՝ ի պտղոց եւ ի պտկոց. (Փիլ. լիւս.։ եւ Փիլ. յովն.։ եւ Փիլ. լին. ՟Բ. 55։)
Օդաշունչ սիգ հողմոց սաստկացեալ՝ զպտուկս բանայ. (Ագաթ.։)
Զչորն, որ զբողբոջ պտկոյն չեւ իցէ բացեալ. (Եփր. համաբ.։)
Պտուկք ծայրից ծառոց բացեալ փթթիցին. (Շիր.։)
Այդին որակայեղց եւ տերեւախիտ պտղոցն վայելչանայ պտկովք եւ դնտակօք. (Ոսկ. համբ.։)
ՊՏՈՒԿ. μυκτήρ, θηλή papilla, mamilla. (որ եւ ունչք) Ծայր ստեանց.
Կթեա՛ կաթն, եւ եղիցի իւղ. ապա թէ կարի ճմլեսցես զպտկունսն, ելանէ արիւն. (Առակ. լ. 33.)
ուր (Լմբ.) ասէ.
Ճմլեսցես զպտուկն ... ճմլես զպտուկս դրոցն։
Դիեցուցանելով զտղայն ... փափկին եւ զիջին բերանոյն՝ զկաթն պտկովն ի ներքս ի բերանն դնէ. (Նիւս. կազմ.։)
ՊՏՈՒԿ. դրի երբեմն եւ փոխանակ դրելոյ պուտուկ. որպէս ռմկ. պըտուկ.
Գտին կուժ մի ջրով. եւ պտուկ, եւ ափսէ. (Վրք. հց. ՟Ծ՟Է։ 11)
• , ո հլ. (լգ. պտկունք, պտկանց) «ընձիւղ, ծիլ, բողբոջ» Ագաթ. Եփր. համաբ. 221. Ոսկ. հմբ. Փիլ. լիւս. յովն. և լին. «ստինքի ծայրը» Առակ. լ. 33. (նշանակու-թեան զարգացման համար հմմտ. ծիլ և ծը-լիկ). որից պտկել կամ պտկիլ «ծլիլ, բոդ-բոջիլ» Իմ. դ. 4. ընչապտուկ Եզն. ծայրա-պտուկ Վրդն. երգ.։
• =Բնիկ հայ բառ՝ հնխ. bud-«ուռչիլ» ար-մատից, հյ. -ուկ մասնիկով. ցեղակիցները տե՛ս պուտ բառի տակ, որ պահում է պարզ արմատը. յիշենք այստեղ ի մէջ այլոց մ. անգլ. budde, անգլ. bud, հոլլ. bot «կոկոն»։
• Հիւնք. պոյտն, պուտուկ բառից։ Վերի մեկնութիւնը տւաւ Petersson KZ 47 (1916), 253-4, որ յիշում է նաև Po-korny 2, 116։ Պատահակա՞ն են վրաց. ბუტკი բուտկի, ბუტკოբուտկո «ծիլ, կո-կոն»։
• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Մկ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. պտուկ, Ալշ. Մշ. պդուգ, Հմշ. Սեբ. Տիգ. բդուգ, Ասլ. բդիւգ, բդիւյ, Ագլ. Գոր. Ղրբ. պտօկ, Զթ. բօդուգ, Հճ. բmդուգ, Սվեդ. բու-դիւգ, Ննխ. Պլ. Ռ. բուդուղ, թրքախօս հայե-րից էլ՝ Ատն. բդուղ. բոլորն էլ «ծծի ծայր կամ կովի ծիծ» նշանակութեամբ (վերջին-ների մէջ ղ ձայնը յառաջացած է շփոթելով պտուղ բառի հետ)։ Նախաւոր «ծիլ» իմաստը պահում են Վն. Գոր. Ղրբ. վերջինիս մէջ նը-շանակում է նաև «ծայր» (ինչպէս՝ լեռան, գրչի ևն), որից էլ պտկիլ, պտկուիլ «գոյա-նալ, յառաջ գալ, նոր երևան գալ». հմմտ. ծագ և ծագիլ։ -Նոր բառեր են պտկալ, պըտ-կակար, պտկ-տ։