fruit;
fruits;
fruit, produce, effect, result;
tip of finger;
— աչաց, pupil, eye-ball, apple of the eye;
չորս — խունք, four grains of incense;
դալար, կանաչ, վաղահաս, հասուն, չոր, փտեալ —, fresh, green or unripe, premature, ripe, dried, rotten fruit;
կեղեւ պտղոց, peel, paring;
կեղեւել զ—ս, to pare, to peel;
to decorticate, to strip;
— տալ, բերել, to bear, to yield, to produce fruits;
— քաղել, to gather, to pluck, to pick fruit;
to reap the fruit of, to derive benefit from.
καρπός, γέννημα fructus, fruges. Բերք ծառոց եւ տնկոց ի սերումն ազգի նոցա, եւ ի կերակուր մարդկան եւ անասնոց. եէմիշ. միյվէ.
Ծառ պտղաբեր՝ առնել պտուղ։ Ի պտղոյ ծառոց դրախտիդ կերիցուք։ Ծառ բարի՝ պտուղ բարի առնէ։ Ի պտղոյ իւրմէ ծառն ճանաչի։ Տնկեսցեն այգիս, եւ ինքեանք կերիցեն զպտուղ նորա.եւ այլն։
Նմանութեամբ, ծնունդ, եւ գործք, արդիւնք.
Զպտուղ որովայնի քոյ։ Օրհնել է պտուղ որովայնի քո. (Ծն. լ. Ղկ. ՟Բ։)
Տուք օրհնութիւն պտղոյ կուսին. (Շար.։)
Ի պտղոյ բերանոյ առն՝ լցցի իւր բարութեամբ։ Ի պտղոյ ձեռաց իւրոց գործէ զերկիր. (եւ այլն։ Առակ. ստէպ։)
Զիմաստութեանցն բերել պտուղս բազումս եւ ամենազանս. (Պիտ.։)
ՊՏՈՒՂ. որպէս բերք հողոյ, կամ արդիւնք երկրի. հասըլ, մահսուլ.
Երբեր կային ի պտղոյ երկրի պատարագ աստծոյ. (Ծն. ՟Դ։)
Եւ երկիրն տայր զպտուղ իւր. (՟Ա. Մակ. եւ այլն։)
ՊՏՈՒՂ. κάρπωμα oblatio ἁπαρχή primitiae. Բերք քաղել եւ ընծայեալ այլում ողջիկ. ողջընծայ. եւ երեխայրիք.
Պտուղ տեառն է։ Զպտուղս առաջին արմտեաց քոց բերցես ի տուն տեառն աստուծոյ քոյ։ Առնուցուք զպտուղս իմ. եւ այս է պտուղն զոր առնուցուք ի նոցանէ, ոսկի եւ արծաթ. եւ այլն։
Զառաջին պտուղ ընծային՝ մատուցանէին կապեալ նախարարացն. (Եղիշ. ՟Ը։)
ՊՏՈՒՂ. որպէս պտուկ. եւ պտեղն. ծայր մատանց. καρπός carpus, junctura manuum. եբր. եատ. որ է ձեռն.
Զձեռս իւր ընդարձակեաց աղքատաց, եւ կարկառ պտուղ տնակին. (Առակ. ՟Լ՟Ա. 20։)
Ուստի ՊՏՈՒՂ ԽՈՒՆԿ, է բոլորակ հատ խնկոյ՝ որպէս զծայր մատին.
Եպիսկոպոսն վառէ չորս պտուղ խունկ, եւ դնէ ի չորս տնկիւնս սեղանոյն։ Լոսեն պտուղ խունկ, եւ խառնեն յօրհնեալ ձէթն. (Մաշտ. կիլիկ.։)
ՊՏՈՒՂ ԱՉԱՑ. Բիբ աչաց՝ որպէս զպտուկ.
Ոչ ամենայն անդամոնց զփառս իւր եցոյց նոցա, այլ որչափ բաւական էին տանել պտուղք աչաց նոցա. (Եփր. այլակերպ.։)
Որպէս թէ ի լուսոյ միայն զրկեալ, պտղոյ աչացն նուազութեամբ։ Պտղոյ աչացն եւ այլոց անօթիցն եւ գործարանացն յարդարմամբ. (Նանայ.։)
Եհար ձեռամբն զաչս իմ, եւ փլոյց զպտուղ մի յաչից իմոց. (Միխ. ասոր.։)
• , ո հլ. «միրգ, փխբ. բերք, ար-դիւնք, գործ» ՍԳր. «եկեղեցական տուրք, պտղի» Բուզ. 235. որից պտղաբեր ՍԳր. Եւս. քր. բազմապտղաբեր Մծբ. պտղազուարճ Ոսկ. ես. պտղալի Եփր. ծն. պտղաքաղ Օրին. իդ. 21. Ղևտ. ժթ. 10. պտղաքաղել Եւագր. 54. պտղի «եկեղեցական հարկ՝ բերքով» (հմմտ. ֆր. fruit «պտուղ» և իբրև իրաւագի-տաւևան բառ՝ «մուտք, ստացուածք, տուռո») Զքր. սարկ. Գ. 8. անպտուղ ՍԳր. լիապտողլ Ոսկ. յհ. ա. 31. Փարպ. միապտուղ Կիւրղ. թգ. ձիթապտուղ Ոսկ. եփես. հասարակապը-տուո Փարպ. պտղատու «պտուղ տուող» Փիւ-Նար. «պտղի, այն է՝ եկեղեցական տուրք տուող» Լմբ. մատ. 430. կաղնապտուղ Փիլ. լին. պտղառատ (նոր բառ) ևն։-Պտուղ մասնաւորապէս նշանակում է «խաղողի մէկ հատիկը». ինչ. «Հացն ի բազում ցորենոյ, բաղկանայ և գինին ի բազում պտղոց խա-ղողոյ» (Տաթև. ամ. 161). որից փոխաբե-րաբար նշանակում է նաև «աչքի բիբ» Եփր. այլակ. Նանայ. Միխ. աս. «մատի ծայրը» Առակ. լա. 20 (երկուսն էլ կլորակ ձևից առ-նելով)։ Առաջինից պիտի լինի նաև պտղակն «աչքը տկար կամ պակասաւոր» Ղևտ. իա. 20 (հմմտ. գւռ. պտղիլ «աչքի պտուղը ընկ-նիլ դուրս, աչքը պայթիլ»). երկրորդի հետ նոյն է պտեղն «մատի ծայրը» Լմբ. իմ. Վստկ. սրանք ունին պտղան, ի պտղանէ հո-լովաձևերը, որոնցից ՆՀԲ հանում է ուղ. պտեղն ձևը. բայց պտեղն չէ աւանդուած, գաւառականներում առհասարակ ունինք պր-տուղ Պլ. «մատի ծայրի փափուկ միսը», Խ. ւև «աառունը. մատի ծայրով առնուած քա-նակութիւն» (օր. մէկ պտուղ խունկ. այս ձևը ունի նաև Մաշտ. Կիլիկ., որ ՆՀԲ սխալ է մեկնում «բոլորակ հատ խնկոյ», իբր թէ լի-նէր խնկի տեսակը, մինչդեռ չափն է). և միայն Հճ. ունի բmդեղ<պտեղ «պտղունց». սրանից են կազմուած նաև պտղունց «մատ-ների ծայրով առնուած քանակութիւնը». փտղել (իմա՛ պտղել) «մատի ծայրով պտու-ղը ճզմել՝ հասունութեան աստիճանը իմա-նալու համար» Վստկ. որոնք ցոյց են տալիս թէ բառի բուն ձևն է պտուղ և ո՛չ պտեղն։
• Աւետիքեան, Քերակ. 1815, 312 պա-տել (կճեպով պատած) կամ պէտք (ծա-ռին պիտանի) և կամ պտուկ «ծառի ծիլ» բառից։-ՆՀԲ պտղակն լծ. յն. πτίλλος τοῖς ὄφϑαλμοῖς։ Մառ ЗВО 5 319 պտուղ կցում է զնդ. fsuša հոմա-նիշին։ Հիւնք. արաբ. badal «փոխա-րէն» բառից։ Patrubány SA 1, 311 հնխ. pat «ընկնել» արմատից՝ -ուղ մասնիկով։ Pedersen, Հայ. դր. լեզ. 15 հնխ. bhidu-lo-m ձևից, որ է «պայթիլ» արմատից. հմմտ. լտ. findo «ճեղքել», ինչպէս սանս. phala-«պտուղ» ծագում է phal-«ճաքիլ» արմատից։ Petersson KZ 47, 253 պտուկ բառի հետ դնում է հնխ. bud-«ուռչիլ» արմատից, որի ժա-ռանգները տե՛ս պուտ բառի տակ։ Wal-de 293 ընդոտնում է Pederson-ի մեկ-նութիւնը, բայց Pokorny 2, 116 և 139 մերժելով այն՝ ընդունում է Petersson-ի մեկնութիւնը։ (Ձևապէս անընդունելի չէ
• այս մեկնութիւնը, որովհետև հնխ. bud-պիտի տար հյ. պտ-. իսկ -ուղ մասնիկ է, ինչպէս տես-իլ, կենց-աղ. կարևոր է միայն գտնել ժառանգ մի ձև «պտուղ» նշանակութեամբ)։ Պատահական նմա-նութիւն ունին արաբ. [arabic word] ︎ fatla «պա-տիճ, որոշ ծառերի պտուղի պատեանը». [arabic word] futul «զանազան անտառային ծա-ռերի պտուղի պատճանման բերքը». [arabic word] ︎ iftāl «յիշեալ տեսակի ծառերի կճեպ կապելը» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 310)։
• ԳՒՌ.-Ախց. Երև. Մկ. Ջղ. Սլմ. Տփ. պր-տուղ, Շմ. պուտուղ, Ագլ. պտօղ «միրգ, աչքի բիբը», Ալշ. Մշ. պդուղ «բերք, խաղողի հատ, աչքի բիբ», Մրղ. պուտուղ, Խրբ. բդուղ «խա-ոողի հատ, բիբ», Սչ. Տիգ. բդուղ «միրգ», Զթ. բօդուղ, Պլ. բուդուղ «բիբ, պղպջակի մէկ գնտիկը», Սվեդ. բդէօղ «ձիթապտուղ»։ Նոր բառեր են ծառապտուղ, աչքապտուղ, պրտ-ղատել, պտղաւոր, պտղիլ, պտղուիլ, պըտ-ղունց, պտղտանք, պտղտունք, պտղտել, պտղտուիլ, պտղտուկ։ Թրքախօս հայերից Ատն. բարիբդուղ «բարի պտուղ», բդղի «պտղի», գասնըբդուղ «ձիթապտղի նման մի պտուղ՝ որ իբր հինայ են գործածում» (Արե ւելք 1888 նոյ. 8-9)։
• ՓՈԽ.-Վրաց. მტული պտուլի «թաց պր-տուղ. 2. նուբար. 3. հազուագիւտ բան»։ Ա-տանայի թուրքերը և թրքախօս յոյները հա-յերից փոխ են առած gasnəbəduγ «կասնա-պտուղ» (տե՛ս վերը)։ Թրք. գւռ. Այն. buduγ «ձիթապտուղ» (Կոչնակ 1928, 15)։