s.

cf. Ջոլիր;
split hair;
— առ —, cf. Ջոլրաբար;
—ս առնել, to make a distinction or difference;
to sow division.

s.

συνουσία coetus χορός chorus ἁγέλη grex ἑσμός examen, copia, multitudo φατρία, φρατρία curia, sodalitas, conventus, contubernium κλῆρος sors γένος genus, gens, familia. Բազմութիւն ի մի խմբեալ. ջոլիր. խումբ զատուցեալ. գունդ. դաս. փաղանք. առանձին ժողովակ. ազգ առանձին. ջոկած խումբ մը.

Առիւծուց ոմանց եւ երիվարաց ջոկովք լցեալս. (Դիոն. երկն.)

Ջոկս ասէ զամենայն բազմութիւնս։ (Մաքս.)

Ջոկք ձիոցն եւ ջորեաց։ Ոչխար մոլորի ի ջոկէ տեառն իւրոյ։ Տեսի ջոկս գոմշաց, զի գային. (Լաստ. ՟Դ։ Բրսղ. մրկ.։ Վրք. հց. ՟Ի՟Ա։)

Բազմութիւնք ներքինեաց, եւ ջոկք ստորակայից։ Ուրացողացն ջոկոյ։ Հացկատակացն ջոկն։ Ջոկս ծառայից եւ ընդոծնաց. (Ոսկ. յհ. ՟Ա. 27։ Փարպ.։ Մանդ. պհ.։)

Զմշակացն եւս դասս, եւ ձեռագիտացն ջոկս քննեսցուք. (Ոսկ. մ. ՟Գ. 8։)

Այլ ջոկ է ձկանց՝ որ ի ջւրսն շրջին. (Վեցօր. ՟Է։)

Ընդ ջոկս հովուացն։ Վկայիցն ջոկք։ Ջոկք աթոռաց. (Լմբ. վերափոխ.։ Սիսիան.։ Շար.։)

Ռամիկ ջոկոցն սըլացեալ՝ որպէս եղուս ընդդէմ ծաղկանց. (Շ. տաղ.։)

Որով կուսից ջոկըն խմբեալ, ի կուսարանըն սուրբ բերեալ. (Տաղ.։)

Ջոկըք սերովբէից սաւառնացեալ թեւօք. (Տաղ.։)

Զուարթնոցն ջոկք. որք զատեալք դաս դաս ի միմեանց՝ կանգնեալք կան ի պաշտամանն աստծոյ. զորս ջոկս բանն կոչեաց. (Խոսր.։)

Մի՛ կողմնաւոր բարուք զոմանս սիրել՝ ջոկս առնելով. (Շ. ընդհանր.։)

Զաբորիգինացիսն ոմանք անդստին ի յաշխարհէն իտաղացւոց ուրոյն ջոկ ասեն լեալ. (Եւս. քր. ՟Ա։)

Անիրաւու ի է յեղբայրակցութեան գտանել(իլ) առանձնականս ջոկս. (Բրս. ճգն.։)

Զի՞նչ բերեմ, եւ զո՛ր բերեմ. միո՞վ բերեմ, թէ ջոկով. (Հին քեր.։)

Գունդք գունդք, եւ անհամար ջոկք ջոկաց հազարաւորաց վերընթացան. (Հ. կիլիկ.։)

Խոպ խոպ խոպոպին վայր վայրենի ջոկիցն. (Տաղ.) (որպէս զգէսս այծեաց)։

Հառաքէլեան ջոկին (Զաւակաց կամ տանն) անդրանիկ էր. (Կիւրղ. ծն.։)

• , ի, ռ հլ» «խումբ» Վեցօր. 140. Ոսկ. մ. գ. 8 և յհ. ա. 27. Եւս. քր. Կիւրղ. ծն, «տոհմ, ցեղ» Ուռհ. 109. որից ջոկապան «երամակի պահապան». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Մեծոփ. 122. «Սուր ի ձեռին արիք և անարիք և ջո-կապանք մտանէին ի մայրիսն և ի ծերպս և ի ծակս վիմաց», ջոկատ «փոքր խումբ» Խոր. ջոկարան Նար. ջոկադրել Արծր. ջոկել «բաժանել, անջատել» Օրբել. հրտր. Էմինի, էջ 58. Յայսմ. Գնձ. «զանազանել, տարբե-րել» Անկ. գիրք հին կտ. 321. մարտիրոսա-ջոկ Օրբել. երկջոկիլ «երկու խմբի բաժան-ուիլ» ԱԲ. անջոկական «անզանազանելի» (նորագիւտ բառ) Ժմ. 960. սրովբէաջոկ Գնձ. ջոկամանել «իրար հետ կապել» ԱԲ և Բառ. երեմ. 275. ջոկաման «բաղհիւսական շաղ-կապ» ԱԲ (բայց տարօրինակ կերպով Բառ. երեմ. էջ 275 մեկնում է «սնաբան»)։

• = Պհլ. *ǰōk ձևի՞ց, որ չէ աւանուած. հմմտ. պրս. [arabic word] jox «մարդոց կամ անա-սունների բազմութիւն», արաբ. (իրանեա-նից փոխառեալ) [arabic word] ǰauq կամ [arabic word] ǰauqa «մարդոց խումբ»։ Արաբ. առաջին ձևը աւե-ւի հարազատութեամբ ներկայացնում է պահ-լաւ ձևը և աւելի մօտիկ է հայերէնին, քան նոյն իսկ պարսիկ ձևը։-Հիւբշ. 232։

• նաև ԳԴ համեմատեց պրս. (արաբ.) jauq ձևի հետ։ Peterm. 26 արաբ. jauq։ Պատկ. Изcл. պրս. joλ, արաբ. ǰauqr, Տէրվ. Altarm. 24, Մասիս 1882 լունիս 7 և Նախալ. 100 հնխ. yug արմատի տակ՝ իբր սանս. yōga, уuǰ, պրս. joq ևն։ Հիւնք. պրս. ճուգ։ Karst, Յուշար-ձան, էջ 428 թթր. čob «հաւաքել», օսմ. гoq «շատ»։

• ԳՒՌ.-Ջղ. ջ'ոկ, Ալշ. ջ'ոք, Մշ. ջ'ոգ, Ախց. Կր. ջ'օկ, Երև. Ննխ. ջօգ, Գոր. Ղրբ. Մկ. ճօկ, Տփ. ջուգ, Վն. ճէօկ, Մրղ. Շմ. Սլմ. նէօկ1. բոլորն էլ նշանակում են «առանձին, անջատ». այս իմաստի հին վկայութիւնն ու-նի Օգոստ. բաջ. 15. բուն «խումբ» նշանա-կութիւնը պահում է միայն Խտջ. ջօգ «ջո-րիների, էշերի ևն խումբ»։ Նոր բառեր են ջոկուիլ, ջոկնուիլ, ջոկովի, ջոկողութիւն, ջո-կածուրիկ, ջոկու, ջոկուք, ջոկջկել, ջոկջոկա-տել, ջոկոտել։

• ՓՈԽ.-Վրաց. φოგი ջոգի «ձիերի երա-մակ», დაჯოვება դաջոգեբա «ամբոխել, խմբուիլ, խուժել», թուշ. φოa ջոգ «ձիերի երամակ», մինգր. φოგი ջոգի, սվան. ǰveg «նախիր», օսս. jug, jog «ոչխարի հօտ», ուտ. ջոկ «զատ, տարբեր», ջոկջոկ «առան-ձին առանձին, զատ զատ», ջոկբեսուն «բա-ժանել, ջոկել», վախո ջոկ «քեզնից բացի». վրաց. მეჯოვე մեջոգե «կուտպան», φოაჯო-ვად ջոգջոգադ «խմբովին»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ջոկադասակարգութիւն, ութեան

Ջոկադիր

Ջոկադրեմ, եցի

Ջոկաման

Ջոկամանեմ

Ջոկանամ, ացայ

Ջոկատ, ի

Ջոկարան

*Ջոկեմ, եցի

Սրովբէաջոկ

Voir tout