s.

Satan, demon, devil, evil spirit;
cf. Սատան;
cf. Բանսարկու.

s.

σατανάς satanas. երբեմն է նոյն ընդ Սատան. իբր հակառակ դիմակաց. դիմախօս.

Եղեն յորոգայթ մեծ, եւ ի խափան սրբութեան եւ ի սատանայ չար տանն իսրայէլի հանապազորդ. (՟Ա. Մակ. ՟Ա. 38։)

Երթ յետս իմ սատանայ, գայթագղութիւն իմ ես. (Մտթ. ՟Ժ՟Զ. 23։)

Սատանայ ըստ եբրայեցւոց բառիցն՝ հակառակ թարգմանի. եւ ամենայն՝ որ բարւոյ հակառակ կայ, սատանայ անուանի. (Յճխ. ՟Ի։)

Սատանայ անունն ի խստութենէ հակառակութեան անուանեցաւ. (Կոչ. ՟Բ։)

Սատանայ ըստ եբրայեցւոցն ընդդիմակաց կամ հակառակ ասի. (Մեկն. ղկ.։)

Այլ առաւել՝ որպէս διάβολος diabolus, calumniator. սեպհականեալ անուն է դիւի, եւ մանաւանդ գլխոյ դիւաց, որ եւ սադայէլ (այսինքն հակառակ աստուծոյ). բանսարկու.

Եկն. եւ սատանայ. եւ ասէ տէր ցսատանայ։ Ետ պատասխանի սատանայ. եւ այլն։ սատանայ կացցէ ընդ աջմէ նորա ... զգեցաւ զսատանայ։ Սաստեսցէ ի քեզ տէր՝ սատանայ։ փորձել ի սատանայէ։ Առեալ ածէ զնա սատանայ։ կատարեալ զամենայն փորձութիւնս սատանայի.եւ այլն։

Չարասէրն սատանայ իբրեւ զզօրաւար ի մեջ նոցա երեւէր. (Եղիշ. ՟Բ։)

զլեզուսն գործարան տուեալ սատանայի։ Դրունք դժոխոց՝ սատանայ եւ կամարարք իւր. (Շ. ընդհանր. եւ Շ. թղթ.։)

(Ի գիրս Սատանայ՝ միշտ է եզակի, նոյն ընդ Սադայէլ. իսկ ռմկ. ասի սատանայ, սատանաներ՝ որպէս դեւ, դեւք. դիւանք)։

• . ի հլ. «հակառակ, դիմակաց. չար ոգի, դև» ՍԳր. Եզն. Կոչ. որից սատա-նայածին Եզն. սատանայական Ոսկ. մ. բ. 13, 26. Ագաթ. սատանայակիր Ագաթ. Կռ-րիւն. սատանայատր Ոսկ. մ. բ. 26. սատա-նայոտ Եփր. ա. տիմ. 240. սատանայութիւն Եզն. ևն։

• = Ասոր. [syriac word] sātānā «սատանայ» բառից, որ փոխառեալ է եբր. [other alphabet] sātān «հակառակորդ, սատանայ» ձևից. ծագում է եբր. [other alphabet] stn=արաբ. [arabic word] štn «թըշ-նամութիւն անել, կռուիլ» արմատից. հմմտ. արաբ. [arabic word] šaytān «սատանայ» = հթովպ. [other alphabet] sadatān, որ փոխառութեամբ տարածուած է բազմաթիւ լեզուների մէջ. ինչ. յն. σατανάς, լտ. satanas, ռուս. caтанa, հսլ. sotona ևն. տե՛ս նաև սատան։-Հիւբշ. 316։

• Հները ծանօթ էին արդէն բառիս ծա-գումին. հմմտ. Սատանայ յեբրայեցւոց և յասորւոց լեզուէ խոտորեալ թարգմա-նի. Եզն. էջ 52.-Սատանայ անուն ի խստութենէ հակառակութեանն անուա-նեցաւ. Կոչ. 12.-Սատանայդ բայ եբ-րայականաւն զապստամբն ազդեցուցա-նէ. Իրեն. հերձ. 204.-Սատանայ... ըօտ եբրայեցւոց բառիցն՝ հակառակ թարգ-

• մանի... և ամենայն՝ որ բարւոյ (հա-կառակ) կայ, սատանայ անուանի. Յճխ. էջ 228.-Սատանայ ըստ եբրա-յեցւոցն ընդդիմակաց կամ հակառակ ասե. Մեկն. ղկ.-Սատանալ անուն յեբրայեցւոցն ի մերս թարգմանելով՝ հակառակ ասի. Շնորհ. մտթ. էջ 76։ Նորերից ուղիղ մեկնեցին նախ Schrö-der, Thes. 45, յետոյ ՀՀԲ և ՆՀԲ (դնում են եբր. satān բառեռ)

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. սատանտ. Ասլ. Խրբ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. սադանա, Մկ. սmտmնա, Այշ. սmդmնա, Հճ. Սվեդ. սադանօ, Զթ. սադանո, Հմշ. սադօնա, Ագլ. Երև. Շմ. ստանա, Գոր. Ղրբ. ստա՛նա, սուտա՛նա։ Նոր բառեր են սատանաբոյն, սատանաքոլ, սատանորդի, սատանոց, որոնք ոչ թէ սատան ձևից են ծագում, այլ սատանայ բառից կրճատ-մամբ։-Ագլ. բառս նշանակում է նաև «սարդ, մամուկ»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Սատանայազգեաց

Սատանայազէն

Սատանայախօս

Սատանայածին

Սատանայական, ի, աց

Սատանայակիր

Սատանայակուր

Սատանայամիտ

Սատանայանամ, ացայ

Սատանայապաշտ

Սատանայասէր

Սատանայացուցանեմ, ուցի

Սատանայաւոր

Սատանայինք

Սատանայոտ

Սատանայութիւն, ութեան

Voir tout