s.

ՍԱՐԵԱԿ կամ ՍԱՐԵԿ որ եւ ՍԱՐԻԿ. Կրկին ազգ թռչնոց. առաջին՝ որ կոչի ըստ յն. σελευκίς seleucis, -cides;
avis locustis vescens. է Տարմահաւ. տարմ. ... Եւ երկրորդն է Կեռնեխ, ագռաւ փոքր՝ քաղցրաձայն. κόσσυφος species lusciniae, merula.

Սարիկք եւ տարմահաւք (յն. մի բառ, սէլէւգի՛ս)։ Տրմահաւն եւ սարիկն (յն. մի բառ) առնուն հրաման սատակել զմարախս. (Վեցօր. ՟Ը։)

Իսկ (Փիլ.) ուր յիշի կեռնեխ, ի լս. դնի.

Սարիկան է. որ եւ ռմկ. ճարեկ։

Սարեկ, եւ տարմ. սղըրճուղ. (Բժշկարան.։)

Սարեկ ետ զորդի իւր յուսումն քահանայութեան. եւ նա ի սռիճս եւ ի մրմունջս թեւակոխէր, եւ ի պար յաւելոյր. (Մխ. առակ. ՟Ճ՟Լ՟Գ։)

Ճճուողութեանն, զոր ճնճղուկն եւ սարիկն՝ աւելագոյն իմն յորդորէի. (Արշ.։)

• «մի տեսակ թռչուն. կեռնեխ, տարմահաւ ևն» Վեցօր. 163, 174. Մխ. ար. Բժշ. Արշ. փիլ. (լուսանցքի վրայ). բոլորի մէջ էլ գրուած է ռմկ. սարիկ կամ սարեկ ձևով. (սրանից նաև ցախսարեկ Մխ. ա-ռակ). այնպէս որ բառարանների նշանա-կած և արդի գրականի մէջ ընդունուած սա-րեակ ձևը վկայուած չէ։

• = Պհլ. *sārīk ձևից փոխառեալ. հմմտ. [arabic word] sār «սարեակ», ❇ sar-i-sabz «է տեսակ իմն սարեկի, որ լինի կանաչե-րանգ», [arabic word] sarič̌a «է փոքրիկ թռչուն իմն, որ ունի զտուտն երկայն և յաճախ յա-փունս ջուրց շրջագայեալ՝ փերևետէ զտուտն իւր» (որից թրք. ❇ serče «ճնճղուկ»), ❇ [arabic word] saraǰ, sāruǰ, [arabic word] ︎ sārunǰ «է ա-նուն փոքրիկ թռչնոյ միոջ յազգէ լուսինեկի որ քաղցը և անոյշ երաժշտեալ եղանակէ», [arabic word] sārak «է թռչուն ինչ քաղցրաձայն, որ լինի յոյժ սեաւ ըստ մեծութեան յոաս-պի, զոր ոմանք կարծեն լինել հէզարտէս-թան», ❇ sārū «է թռչուն իմն թխե-րանգ, որ լինի ի Հնդիկս»։ Սրանց մէջ ամէ-նից աւելի յարմար ձևերն են sārī՝ որ տա-լիս է պհլ. sarīk (սրանից կարող է գալ հյ, սարիև) և sarīč̌a՝ որի նուազական մասնիկը կարող էր թարգմանուել հյ. -եակ։-Իրանե-ան ձևերի հետ կարելի է համեմատել սանս. kari, cārikā, sārikā, լիթ. šárka, հպրուս. sarke, սերբ. srāka, լեհ. sroka, ռուս. сорo-ka, հսլ. svraka, ալբան. sore, բոլորն էլ թռչունների անուններ, որոնց նախաձևը դրւում է բնաձայն k'er, k'or-, k'r-արմատը (Pokorny 1, 414, Trautmann 299)։-Հիւբշ. էջ 236։

• Նախ ԳԴ կցեց պրս. սար, սարէճ, սարէք ձևերին։ Böttich. Arica 67, 101, Lag. Urgesch. 765 պրս. sar։ Lag. Arm. Stud. § 1963 յն. σελευxίς սրանից ւունացած մի ձև' է։ Հիւնք. պրս. ša-rak «սոխակ»։ Petersson KZ 47, 270 իբր բնիկ հայ կցում է սանս. çari-, çārika-, ռուս. coрoka, լիթ. šarka ձևե-րին, առանց նկատի առնելու իրանա-կան ձևերը։ Նոյնը օրինակում է Pokor-ny 1, 414։ Պատահական նմանութիւն ունի յն. ώάρ «սարեակ»։

• ԳՒՌ.-Ջղ. Վն. սարէկ, Ալշ. Մշ. սարեգ, Խրբ. սարէք, Մկ. սիվ-սարիկ (որ է սև-սարեկ)։

• ՓՈԽ.-Սրանի՞ց է լազ. սուրիկի «սարեկ» (Աճառ. Արրտ. 1911, 418)։-Patrubány SA 1, 312 մեզանից է դնում հունգ. seregély «սարեակ»։