deacon;
servant, minister;
աւագ —, archdeacon.
διάκονος diaconus, minister, famulus λειτουργός minister ecclesiae, vel sacrorum. (որպէս թէ սարկ, եւ սաքր, իցեն լծորդ). գրի եւ ՍԱՐԿԱՒԱՐԳ. ՍԱՐԳԱՒԱՐԳ. (որպէս թէ մատռուակօղ սարկարանի. սպասարկում կամ մատռուարկ աւագ. կայ եւ պրս. սէրտէ, մատռուակ եւ բաժակ. իսկ սէրգեար, աւագն ծառայից. սէրիքեար ՝ վերակացու գործոյ. Պաշտոնեայ. սպասահարկու՝ մանաւանդ ի վերայ սեղանոյ. սպասաւոր եկեղեցւոյ՝ որ անընդմիջապէս սպաս տանի քահանայի կամ եպիսկոպոսի. մանաւանդ ի սուրբ պատարագին. յն. տիագօնօս. ար. ղիմմաս, տիյագ. Ընդհանուր առմամբ դուն ուրեք ասի,
Յետ ընկողմանելոյ հացկերութանց (այսինքն բազմելոյ կոչնականացն՝) կալ սարկաւագացն յօրինաւ որ զարդու առ ի սպաս պաշտամանն պատրաստս։ (Փիլ. տեսական.։)
Արար ասէ զհրեշտակս իւր հոգիս, եւ զսարկաւագունս իւր ի հուր կիզելոյ. (Միխ. ասոր.։ Ոսկիփոր.։)
Այլ ստէպ ասի վասն պաշտօնէից եկեղեցւոյ.
Եպիսկոպոսակցօք, եւ սարկաւագօք։ Սարկաւագունք լինիցին միոյ կնոջ արք. (Փիլիպ. ՟Ա. 1։ ՟Ա. Տիմ. ՟Գ. 8. 12։)
Եպիսկոպոս տեսուչ լսի, եւ սարկաւարգ սպասաւոր։ Պաշտօնեայ՝ զսարկաւագունս կոչէ. (Ոսկ. փիլիպ.։ Մաքս. ի դիոն.։)
Ձեռնադրեաց զնա կէսսարկաւագի (այսինքն կիսասարկաւագ), եւ զկնի սակաւ աւուրց սարկաւագ. (Ճ. ՟Բ.։)
Սարկաւագք ... գրակարգացք. (Մխ. այրիվ.։)
Նշանակէ սարկաւարգն քահանային՝ վասն ամենեցուն զաղօթսն մատուցանել։ Հրաման ետ սարկաւարգացն երգել։ Սարկաւարգաց եւ պաշտօնէից եւ սաղմոսողաց եւ ընթերցողաց. (Ոսկ . հռ։ Ոսկիփոր.։ Ճ. ՟Ժ.։)
Առ կրկին առմունս բերի ասելն վասն քրիստոսի.
Վասն քո սարկաւագ եղեւ յայնժամ, մինչ զգեցաւ ղենջակ, եւ լուաց զոտս աշակերտացն. (Վրք. հց. ՟Բ։)
ՏԱԼԻԹԱՅ ՍԱՐԿԱՒԱԳ. cf. ՏԱԼԻԹԱՅ
• , ի-ա հլ. (յգ. նաև -գունք) «սպասաւոր, ծառայ» Փիլ. տեսակ. Միխ. աս. Ոսկիփ. «եկեղեցական պաշտօնեայ՝ որ սպասաւորում է պատարագչին» ՍԳր. Ոսկ. Փիլիպ. «ԴՍ ձայնին պատկանող մի եղանա-կի անուն» Մանրուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան, 585). որից սարկաւագել «ծա-ռայել» Փիլ. նխ. Սարկ. քհ. սարկաւագուհի Ոսկ. ա. տիմ. (այս վկայութիւնը ստոյգ չէ՝ ըստ Յուշարձան 310). սարկաւագութիւն Եփր. ա. տիմ. կիսասարկաւագ Լմբ. պտրգ. նախասարկաւագ Ճառընտ. Մաշտ. լառաջ-սարկաւագ Բուզ. ռամկաձև գրուած է բառս սարկաւարգ Եփր. փիլիպ. 154, տիտ. 262, նաև սարգաւարգ։
• Հներից Լմբ. մատ. էջ 263 ստուգա-բանելով բառս՝ ասում է. «Սարկաւագն պաշտօնեայ թարգմանի և սպասաւոր». այս բացատրութեամբ բառը օտար է համարում, բայց թէ ո՛ր լեզւով յայտ» նի չէ։ Ճիշտ նոյնը կրկնում է Յհ. ար-ճիշ. 41։ ՀՀԲ սար «գլուխ» և աւագ բա-ռերից։ Աւետիքեան, Մեկն. թղ. Պօղ. Գ. 455 յիշելուց յետոյ Լամբրոնացու մեկ. նութիւնը, աւելացնում է. «այլ մարթ է ևս ընթեռնուլ սա կայր աւագ, ոմանք զայլ ևս ստուգաբանութիւնս յարմա-րեն»։ ՆՀԲ լծ. լտ. sacr և սարկ-կամ որպէս թէ մատռուակօղ սառևա-րանի, սպասարկու կամ մատռուաև ա-ւագ. կայ և պրս. սէրտէ «մատռուակ և բաժակ», իսկ սէրքեար «աւագն ծառա-յից», սէրիքեար «վերակացու գործոյ»։ Նոյն, լաւել. էջ 1066 գւռ. սարգել կամ սարկել (իմա՛ սարքել, որի արմատն է սար) «կազմել, հանդերձել» ձևից է դնում։ Հիւնք. սկաւառակ բառից։ Յա-կոբեան (ո՞ւր) դրել է պրս. սէրխավան «դպրապետ» բառից, իսկ Կուրտիկեան, Արևելք 1899, л 4060 դնում է իբր պրս. սարխավակ «գլխաւոր պաշտօնէից» (իմա՛ [arabic word] šār «գլուխ» [arabic word] xa-vag «սպասաւոր», որի ծագումը չգիտէ Horn. բայց կայ արաբ. [arabic word] xaval «սպասաւոր», որ ունի ԳԴ, բայց չգիտէ Կամուս)։ Ընդունում է Յակոռեան. Մա-ղիկ 1899, նոյ. 4/16, մերժելով իր մեկ-նութիւնը։
• ԳՒՌ.-Երև. Կր. Մրղ. Ջղ. Սլմ. սարկա-վաք, Վն. սարկավաք, Ռ. Սեբ. սարգավաք, Մկ. սmրկmվաք, Տիգ. սmրգmվmք, Շմ. սարկավակ, Ննխ. Պլ. սարգավաք, սար-գավարք, Գոր. սրկա՛վաք, Ղրբ. սրկա՛-վաք, սրկա՛վարք՝, Ախց. Տփ. սարկա-վարք, Մշ. սարգավարք, սարգէվարք, Սվեդ. սmրգmվիւք, Ասլ. սարգըվաք, սարգըվա*, Զթ. սայգավօյք, սարգավորք։
• ՓՈԽ.-Մտել է Ս. Գրքի քրդ. թարգմա-նութեան մէջ՝ Փիլ. ա. 1՝ Պր եպիսկոպոսան ու սարկավագան (եպիսկոպոսակցօք և սար-կաւագօք)։