creeping;
cringing;
ի — or —ս, creepingly, on all fours.
ἐρπισμός reptatio ἐρπίζων, -ον repens, reptilis. Արմատ Սողելոյ. իբր Սողումն, եւ Սողեալ. եւ Սողելով.
Խոցեալք կարեւէրք, մերթ ի սող, եւ մերթ ի յանձն քարշութեամբ (ընդ երկիր՝) հասաք առ միմեանս. (Փարպ.։ Տեսցես վիշապս սողս առ քեզ. Պտմ. աղեքս.։)
• «փորի վրայ քսուելով երթալը» Փարպ. «սողացող» Պտմ. աղէքս. 7 որից նողալ Ոսկ. մ. բ. 27, աւելի գործածական՝ սողիլ «փորի վրայ երթալ, կամացուկ ներս մտնել, սպրդիլ, սողոսկիլ» ՍԳր. Սեբեր, Ոսկ. մ. գ. 27. «երեսի վրայ ընկած աղա-չել» Գ. մկ. ա. 10. սողեցուցանել Կոչ. սո-ղուն «զեռուն» ՍԳր. Կոչ. սողնական «սողա-ցող» Անան. պետր. սողնական ախտ «քաղց-ևերղ» Փիլ. ժ. բան. սողնակ «սողուն» Վա-նակ. յոբ. «նիգ, պարզունակ» Վրք. հց. թ։ 189. Ոսկիփ. Յայսմ. փետ. 14. գետնասողու-թիւն Ոսկ. բ. կոր. դիւրասողութիւն Երզն. քեր.-սողալ նշանակում է նաև «կաղալ» Ոսկ. մտթ. 743, որից սողուն «կաղ» Կոչ. 388. Վռր. հզ. ա. 218 (հմմտ. ՀԱ 1910, 369 բ), «ոտքերը բռնուած անդամալոյծ» Շիր. քրոն. 72։ Այս արմատից աճած ձևեր են՝ ՍՈՂԿ, որ գտնւում է միայն սողկագնաց «հո-ղի երեսից իբր սողալով գնացող, երեսկունկ մեծացող (բոյս)» Վեցօր. 96, սողկական «սողալով եղած» Ոսկիփ. բառերի մէջ.-ՍՈՂՄ, որ գտնւում է միայն սողմիլ «սողիլ, սողոսկիլ, սպրդիլ, կամացուկ ներս մտնել» Ոսկ. մ. բ. 12, էջ 557 բառի մէջ. «Եւ տես զիարդ զամենայն զարիս թողեալ և զայն ևեթ դնէ՝ դեռ առժամայն սողմեալ մտեալ արծարծէր». (Վարդանեան ՀԱ 1921, 604 ուղղում է պարզապէս սողեալ մտեալ, քանի որ սողմիլ ձևը բնաւ ուրիշ տեղ գործածուած չէ մեր գրականութեան մէջ).-ՍՈՂՈՍԿ, որից ծառում են սողոսկիլ «սահիլ, ընկնել, ներս սպրդիլ» Նիւս. կազմ. Շիր. քրոն. իգն. Երզն. մտթ. սողոսկուտ «լպիրծ» Մագ. թղ. 145. Երզն. քեր. սողոսկումն Փիլ. սողոսկանք Անան. եկեղ. սողոսկիչ Լմբ. առակ. ռիւրա-նողոսկելի Մաքս. եկեղ. նոյն են նաև սո-ղուսկ «լպրծուն» Փիլ. լին. ա. 41, կրճատ սղոսկել Երզն. մտթ.։
• Հներից Տաթև. հարց. 216 սողուն մեկնում է «կա՛մ զի սողալով գնան կամ սղացեալ են ոտիւք կամ զի սուղ են ձայնիւ»։ Sehroder, Thesaur. 45 սողալ դնում է սեմ. zxl (>եբր. [hebrew word] zx1, արաբ. ❇ zahl, ասոր. [syriac word] zxlā) «սողալ, սահիլ, հոսիլ» արմատից փո-խառեալ։ Ինճիճեան, Հնախ. Գ. 22 սո-ղուն համարում է ս բնաձայնից։ ՆՀԲ սոռուն լծ. թրք. սողուլճան «բոտոտ»։ Տէրվ. Altarm. 98-99 և Նախալ. 11n հնխ. sar, sarp արմատից է հանում՝ հյ. սողալ, սողոսկել, սողոպել, սահիլ, ռուրհալ ևն, սանս. sar, sarp «սողալ», sarna «օձ», լն. ἔ́ρπω «սողալ», ὄοπετόν «սողուն», լտ. serpere «սողալ», serpens «օձ»։ Հիւնք. սողալ և սողուն հանում է ձող բառից։ Patrubány SA 1, 196 յն. ϰλλας «շողոքորթ», ϰολαϰεύω «շողո-քորթել» բառերին ցեղակից։ Գազան-ճեան, Տարեց. Պապիկեան 1905, 125 և Արև. մամ. 1907, 934-5 սողալ=տճկ. նիւրմէք «քշել», սիւրիւնմէք «սողալ»։ Karst, Յուշարձան 426 սողուն=թրք. valan «օձ»։ Petersson KZ 47, 256 սանս. tsárati լիթ. selḗti, զնդ. sravant. «սահիլ, սպրդիլ» բառերի հետ, հնխ. t-sol-արմատից։ Կրկնում է նոյնը Pokorny 2, 505 հնխ. sel-«սահիլ, սո-ղալ» արմատի տակ, որ ad-«դէպի» նախդիրով տուել է d-sel-, յետոյ t-sel-և ts ձայնախմբի միացմամբ հյ. սո-ղալ։ Իր մեկնութիւնը մերժում է Pe-tersson, Ar. u. Arm. Stud. 84 և այժմ էլ համեմատում է լիթ. szulys «ոառա-տրոփ ընթացք», լեթթ. sčlis «քայլ», մբգ. schel «ցատկռտող» բառերի հետ։
• ԳՒՌ.-Ջղ. սողալ, Մշ. սողալ, սօղալ, Ախց. Երև. Ալշ. Խրբ. Կր. Մկ. Ննխ. Պլ. Սեբ. Սլմ. Վն. Տփ. սօղալ, Տիգ. սօղmլ, Ասլ. սէօ-ղալ, Սվեդ. սուղիլ, Զթ. սուղօլ, սուղոլ, Մրղ. սօղղալ, զօղղալ։ Նոյն արմատից են նաև սող լինել Ղզ. «սահիլ», սող տալ Ղզ. «սո-ղալ», սողան Վն. «սողացող (անասուն)», սողսողիկ Վն. «մողէս», Գոր. Ղրբ. փուրուսօղ տալ «փորի վրայ սողալ»=Շմ. փօրասօխտ. որ ձևացած է գւռ. փորասող և փորասոթ բառերի խաչաձևմամբ. վերջապէս թրքա-կան ձևով Հճ. սօղուլմիշ նօլ «սողալ»։
• ՓՈԽ.-Սողուն բառը անցած է Ս. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ. Հէմի չարփէ հայվանէդ արտէ ու ճանավարան ու սողու-նան (Ամենայն չորքոտանիք երկրի և գա-զանք և սողունք) Գծ. ժ. 12, ժա. 6։-Պա-տահական նմանութիւն ունի Կազանի թթր. [arabic word] šoγalaq «սահուն»։