course;
leap, jump, gambol, caper, antics, gallop;
palpitation;
neighing after;
ի —, — առ —, swiftly, at full speed;
by fits and starts;
—ս առնուլ, to run, to gallop, to gambol, to frisk about, to play antics.
եւ բայիւ. ἄλμα saltus. եւ բայիւ πηδάω salio, salto. Ընդոստ գնացք. ոստոստումն. արշաւանք. ընթացք կենդանեաց եւ ջրոց. (լծ. հյ. վէժ. պ. պազ. թազ. թ. թէզ. յն. լտ. վատի՛զօ, վա՛տօ ). ... սալդ (իբր լտ. սա՛լդուս ).
Վազս առնու (կամ վազելով) ի վերայ լերանց։ Վազս առնլով (կամ առնելով) եւ փռնչելով. (Երգ. ՟Բ. 8։ Յոբ. ՟Լ՟Թ. 25։)
Ի գնալն համեստ լինի, բայց ի վազն երագ է. (Վանակ. հց.։)
Քիոնիս զակոնացի ի ստադինի, որոյ մի վազ էր իբրեւ կանգունք (յն. ոտք)։ Վազեաց զեփրատաւ առաւել քան զլակոնացին քիոնեայ վազսն իբրեւ կանգնոց չափ. (Եւս. քր. ՟Ա։ Խոր. ՟Գ. 40։)
Այծեման վազք, եւ աչացն անսխալութիւն։ Կամ վազիւք կամ երկայն անցիւք։ Եւ ոչ ընտիրք ինքնարշաւ վազիւքն։ Վազիւք առաքինութեանց դիմելով. (Նիւս. կազմ.։ Փիլ. նխ. ՟բ.։ Նար. ՟Կ՟Զ։ եւ Նար. յովէդ.։)
Առնու վազս վազս յայսկոյս յայնկոյս. (Վեցօր. ՟Բ։)
Եւ ոչ աստեղք զաստեղօք վազս առնուն. (Պիտառ.։)
Արդարքն վազս առեալ ցնծասցեն։ Վազս առեալ փութացան մտին ընդ կողմն մականաայ։ Վազս առցուք ի վերայ պարանոցի օձին։ Վազս առնելով ի վերայ լերանցն. (Սեբեր. ՟Զ։ Արծր. ՟Ա. 5։ Նար. յովէդ.։)
Ո՛չ յորձանք գետոց, ո՛չ վազք քարանձաւաց. (Ճ. ՟Ա.։)
Ի ՎԱԶ, ՎԱԶ ԱՌ ՎԱԶ. մ. Վազելով. թազելով. ճեպով. արագ արագ.
Ետես ինձ մի, որ ելանէր ի լեառն ստէպ ի վազ։ Գայ ծառայ քրիստոնէին ի վազ. (Հ. դեկտ. ՟Զ. Հ. դեկտ. ՟Ժ.։)
Ելեալ վազ առ վազ գնաց առ արքայն. (Ոսկիփոր.։)
ՎԱԶ կամ ՎԱԶՔ՝ սրտի եւ թոքոց. παλμός , palma palpitatio, vibratio, validior agitatio. Թրթռումն. թնդումն. դփրդոց, դըփ դըփ՝ դռըփ դռըփ նետելը.
Խնդութիւն եւ ծաղրն ի լեարդն է. շունչն, եւ ձայնն եւ վազն ի թոքն է. (Ոսկիփոր.։)
Սրտի ըստ շնչերակացն շարժութիւն՝ ներգործութիւն է. իսկ ըստ վազիցն՝ ախտ. զի ի նմանէ եւ ըստ վազիցն շարժուի, այլ ոչ ըստ բնութեան. (Նիւս. բն.։)
ՎԱԶ. ՎԱԶՔ. ա. Ի վերայ վազօղ. Վրնջօղ ի մատակ.
Ամենեքին ի կին ընկերի իւրոյ խազք, կամ վազք, կամ խանձք, որ է սովոր. (Մխ. երեմ.) (ուստի ռմկ. վազցընել՝ է թողուլ զորձ ձին ի մատակն. իսկ վազուկ՝ երագոտն, եւ մատակախանձ). (Վստկ.։)
• (ի հլ. յետնաբար) «ցատկելը, ու-տիւն, արշաւ, արագ հոսիլը» Երգ. բ. 8. Յոբ. լթ. 25. Եւս. քր. Վեցօր. Սեբեր. «սրտի թըր-թըռում» Նիւս. բն. Ոսկիփ. որից վազել «ցատ-կել, արշաւել, վրան վազել» ՍԳր. Ագաթ, Սեբեր. «ապստամբիլ» Ովս. է. 13. «սիրտը տրոփել» Փիլ. նխ. բ. «վերանալ երիվարի ի զամբիկն» մհյ. բառ (Նորայր, Բառ. ֆր. 826 ա), վազվազել Գծ. գ. 8. ժդ 9. վա-զեցուցանել Յայսմ. վազումն Բրս. բարկ. անվազ Կոչ. քաջավազիկ Մագ. վազք «զու-գաւորութիւն ձիոց» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆրանս. 825բ). արագավազ, ագեվազ (նոր բառեր)։-Վազ գործածուած է նաև «անդունդ» նշանակութեամբ՝ Ուխտ. Ա. էջ 6. բայց սա հյ. վախ «անդունդ» բառն է, որ սխալմամբ գրուած է վաղ և այս էլ երկրորդ խալով վազ (տե՛ս իմ Հայ նոր բառեր հին մատ. Բ. 132)։
• ՆՀԲ լծ. հյ. վէժ, պրս. պազ, թազ, թրք. թէզ, յն. βαδίζω, լտ. vado։ Wīn-disch. 18 սանս. vah, լտ. vehi։ Böttich. ZDMG 1850, 362 և Arica 88, 433 սանս. vaǰ արմատից։ Lag. Urgesch. 657 սանս. vah, գոթ. gavigan։ Այս ոնտանիքին են պատկանում նաև ցնդ. vazaiti «վարել, քշել, թռչիլ», պհլ. va-ǰītan, պրս. vazīdan «փչել», par-vāz «թռիչ», քրդ. δaz «վազք, ընթացք», զազա vāz, յն. ὄχεομαι, լտ. veho, գոթ. wagjan, հբգ. wegan, հսլ. veza, vesti voziti, լիթ. vežù, կիմր. cу-wain, որոնց մայրն է հնխ. weg'h-«վարել, քշել, կառքը վարել» (Pokorny 1, 249)։ Այս ձևերի հետ են համեմատում Müller SWAW 42, 253, 43, 299։ WZKM 8, 356 (պհլ. [other alphabet] vajitan), Պատկ. Изслед. 4. Justi, Zendsp. 264 և Dict, Kurde 34, Bopp Gram. comp. 3, 123, Հիւբշ. KZ 23, 34, Պատկան. Փորձ 1880 մարտ, էջ 87, Տէրվ. Նախալ. 106 (նաև հյ. վագիլ, վարգիլ, աւազակ)։ Բայց հյ. վազել չի կարող կապուիլ այս ըն-տանիքի հետ, որովհետև իբրև բնիկ հայ պիտի ունենայինք *գեձ կամ *գեզ, իսկ իբրև իրանեան փոխառութիւն ըն-դունելու համար՝ նշանակութիւնը հա-մատատասխան չէ։ Lag. Arm. St. § 2082 մերժելով վերինները՝ կցում է պրս. bāxtan, bāzam «խաղալ» (նաև «ցատկել», արմատը vaz) բառին, որ Հիւբշ. 242 մերժում է։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 164 պրս. tāzam «վազել, արշաւել» բայից, իսկ էջ 342 պհլ. vazi-tan, պրս. [arabic word] vazīdan, զնդ. vaz «եր-թալ»։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] vafz «արագ վազել» (Պա-մուս, թրք. թրգմ. Բ. 453)։ ԻՌ.-Հին հայերէնի նշանակութիւնը պա-V է միայն Սվեդ. վmզզիլ «ցատկել», իսկ
• միւսները ունին միայն «ընթանալ» նշանա-կութեամբ. այսպէս են Հճ. Մշ. Սչ. վազել, Ակն. Երև. Ննխ. Պլ. Սեբ. վազէլ, Ասլ. վա-զէ՝լ, Զթ. Խրբ. վազիլ, Տփ. վա՛զիլ, Ալշ. վmզել, Մկ. վmզիլ, վmզկիլ, Սլմ. վmզնել, վmսկել, Ջղ. վազզել, Ախց. Կր. Պոտ. Ռ. Տիգ. վազզէլ, Գոր. Ղրբ. Շմ. Տփ. վազ տալ, Ագլ. վէզ տօլ (սրանք չունին վազել բայա-ձևը). իսկ Վն. ունի վmրզել, որից երևում է որ նախաձևն է *վարզել։ Իմաստի զարգաց, ման համար հմմտ. թրք. [arabic word] atlamaq «ցատկել» և արև. թրք. [arabic word] ︎ atalamaq «վազվռտել». հնից կայ նաև Եւս. պտմ. 156 վազվազելով ընթանային, որ երկու նշանա-կութեանց միջին տեղն է բռնում։ Նոր բա-ռեր են վազան, վազկան, վազման, վազէ-վազ, վազնիվազ, վազուկ, վազուն, վազըո-տել, վազվոտել, վազվզել, վազվզտել, վազ-վըռտկել ևն։