cf. Սօսափիւն.
ՍՕՍԱՓԻՒՆ. ψόφος, φωνή, crepitus, sonitus. որ եւ ՍՕՍԻՒՆ. գրի եւ ՍՕՍԱՒԻՒՆ. Աւիւն կամ ազդումն ի սօսեաց. խօշիւն, շրշիւն շարժման տերեւոց. որ բերէ եւ սոսկումն ինչ կամ սարսափումն ի լսելիս. Ֆըսըլթը, խըշըլթը, հառըլթը.
Ի սօսիսն. զորոց զսաղարթուցն սօսաւիւն ըստ հանդարտ եւ կամ սաստիկ շնչըլոյ օդոյն եւեթ ուստ շարժումն սովորեցան ի հմայս աշխարհիս հայկաղանց. (Խոր. Ա. 19։)
Զայնչափ հոգւոց՝ զորս եհան առ նոքօք յիւր երկինսն, զսօսաւիւնն (կամ զսօսաւինն) զիա՞րդ ոչ առնուին. (Եզնիկ։)
Ոչ էին կերպարանք առաջի աչաց իմոց, բայց միայն օդ եւ սօսափիւն լսէի. (Յոբ. Դ. 16։)
Յաւուրս պենտակոտէից զղրգիւն եւ սօսափիւն նախ զքահանայիւքն պատէր. (Եւս. քր. Բ։)
• «թևերի շարժումից դուրս եկած ձայնը» Եզն. «ծառերի տերևների խշրտոցը» Խոր. ա. 19, որ և սօսափիւն «օդի մէջ շշըն-կոց» Յոբ. դ. 16, «սոսկում, սարսափ» Եւս-քր. բ. որից սոսոփիլ «զարհուրիլ, վախենալ, ռոսկալ» Յհ. կթ. 409 (որ հրտր. Էմինի, էջ 177 ունի սոսափեալք ձևով) փխ. սօսափիլ, ինչպէս զրում է ԱԲ. համառօտեալ ձևով է սօսիւն Հին բռ.։
• = Պարզական *սափ արմատից, որից կըր-
• կընութեամբ սափսափիւն և փ-ը ձայնաւո-րից յետոյ ւ-ի վերածուելով՝ սաւսափիւն, սաւսաւիւն (իմա՛ սօսափիւն, սօսաւիւն). հմմտ. թօթափել, շօշափել կազմուած թափ, շափ արմատներից։ Սօսափիւն բառի երկ-րորդ նշանակութիւնը «վախ, երկիւղ, սար-սափ» և միանգամայն խարխափ, թարթափ, կարկափ, գարգափ, շարշափ բառերի հա-մեմատութիւնը (կազմուած խափ, թափ կափ, գափ, շափ արմատներից)՝ ցոյց են տալիս, որ այստեղ է պատկանում նաև սարսափ «երկիւղ», որ կազմուած է սափ արմատից՝ սար յաւելականով։ Ըստ այսմ սափ արմատի բուն նշանակութիւնը լինում է «շարժիլ, երերալ», որից «դողալ, վախե-նալ»։
• ՆՀԲ «աւիւն. կամ ազդումն ի սօսեաց»։ Գարագաշեան, Քնն. պատմ. Ա 271 և Ալիշան, Հին հաւ. էջ 71 սօսի բառից։-Հիւնք. յն. φόφος «աղմուկ» բառից։