s.

sight, view;
spectacle, scene;
aspect, look, figure, face;
vision, apparition;
visit;
ի — երթալ, to go to see, to call upon, to pay a visit to;
չ-ոյն առնել, to pretend not to see;
— առնել ի բանակն, to send forth spies;
ակն ունիմք — ոյն աստուծոյ, we desire to see God;
եկն ի — իմ, he came to see me, he called upon me.

s.

ὄρασις, ὅψις visus, aspectus. Արմատ Տեսանելոյ. որպէս Տեսութիւն. տեսիլ. տեսնալը, տեսնուիլը.

Բորոտութիւնն ... ըստ ամենայն տեսոյ քահանային. եւ տեսանիցէ քահանայն։ Տուբիա ամանացի ի տես եկեալ առ նոսա. (Ղեւտ. ՟Ժ՟Գ. 12։ Նեեմ. ՟Դ. 3։)

Աստուած ամենայնիւ լուր է, ամենկայնիւ տես է. (Ագաթ.։ եւ Նար.։ եւ Սարգ.։)

Զանազանեալ համովք եւ տեսովք. (Փարպ.։)

Ի տես նկատման աչաց նայեցար ի նա։ Կուրացեալ է առ ի տես ճշմարիտ ճառագայթի։ Հրաշանան մարդիկ ի տես եւ ի լուր. (Նար. կուս.։ Բենիկ.։ Խոսր.։)

Բաւական լուրն եւ տես կորստեան թշնամւոյ իմոյ. (Փարպ.։)

Նախկինզ յարձակի մտօքն տեսանել զիմարդն. եւ զնոյն զմտացն տես՝ եւ աչա ցն առաջի դնէ. (Խոսրովիկ.։)

ՏԵՍ. Դէմ յանդիման տեսութիւն. տեսիլ դիմաց դէմ առ դէմ.

Որով լինիմք երանելիք, եւ աստուծոյ տեսոյն արժանիք։ Ակն ունիմք տեսոյն աստուծոյ, կամ քրիստոսի. (Շ. մտթ.։ Տօնաց.։)

Վայելեսցուք ի տեսս ձեր. (Մխ. առակ.։)

Զհեռաւոր բարեկամս, եւ որ ոչ են ի տես աչաց, յիշեսցե՛ս առաջի մերձակայիցն. (Ոսկիփոր.։)

ՏԵՍ. εἷδος species σχῆμα figura. (ռմկ. տեսք) Տեսիլ. կերպհարան. ձեւ. Ցուցանելով յաղագս աստհուծոյ ոչ ձայն եւ ոչ տեսիլ. զի վերագոյն է նատ քան զտես եւ զձայն. (Ոսկ. յհ. ՟Ա. 39։)

Ոչ փաթութի յուռկանս տեսոյ պոռնկին. քանզի փոխանակ լկտի տեսոյն ունի ի սրտի իւրում եւ առաջի աչաց զերկիւղ դատաստանացն. (Ոսկ. յհ. ՟Բ. 14։)

Ի տես զարմանալեաց յօրինեցան. (Երզն. երկն.։)

ՏԵՍ. θέα, θέαμα spectaculum. Տեսիլն հանդիսի. տեսարան բազմութեան. զբօսանք. սեյիր, սեյրան.

զնշանսն ոչ ի տեսս բազմութեանն զամենայն առնէր։ Կորուսանէ զողորմածն ի տես տեսողացն բաշխելով։ Լուանալդ ի տեսս տեսողաց. (Ոսկ. յհ. ՟Ա. 42։ Մանդ. ՟Ժ՟Ը։)

Մենամարտիլ ի տես ամենայն ռամկին։ Զի զիմ ծնունդս յառաջագոյն տես արարեալ՝ ընծայաբեր եղէզ աստուծոյ։ Բնաւ զհետ մի՛ երթայք, այսինքն ի տես եւ ի զբօսանս. (Ճ. ՟Ա.։ Ածաբ. մակաբ.։ Մխ. երեմ.։)

Հանդերձս պայծառս զգեցեալ ի տես խաղուն. (Ոսկ. գծ.։)

Եւ Տեսութիւն հիւանդաց. այցելտութիւն. ἑπίσκεψις visitatio.

Մի՛ դանդաղեր ի տես երթալ հիւանդին. (Սիր. ՟Է. 39։)

Ի տես եւեթ երթիցես հիւանդաց։ Որ ի տես միայն հիւանդաց գնաց։ Ի տես երթալ հիւանդին ոչինչ զքեզ արգելու։ Ի տես հիւանդաց. (Ոսկ. մ. ՟Բ. 20։ Իգն.։ Սարգ. ՟ա. պետ. ՟Գ։ Խոսր.։)

• , ը հլ. «տեսութիւն, տեսնելը» Ղևտ. ժգ. 12. Նեեմ. դ. 3. Ագաթ. Փարպ. «կերպա-րանք, ձև» Ոսկ. յհ. ա. 39, բ. 14, «տեսա-րան» Ոսկ. յհ. ա. 42. Մանդ. «հիւանդի այ-ցելութիւն» Սիր. է. 39. Ոսկ. մ. բ. 20. որից տեսանել ՍԳր. Վեցօր. Եզն. Ոսկ. Սեբեր. տեսանող Յոբ. լե. 13, «գուշակ» ՍԳր. տե-սակ «երևոյթ» Երգ. ե. 15. Ոսկ. ա. 39, բ. 2. «կերպ, սեռ» Փիլ. Պղատ. տեսարան Ոսկ. բ. կոր. տեսիլ ՍԳր. Եաս. պտմ. Վեցօր. տեսլա-րան Ոսև. ես. տեսումն Ոսկ. ես. Ագաթ. տե-սուչ ՍԳր. Եւս. քր. տեսչական Սեբեր. ան-տես ՍԳր. Բուզ. Ոսկ.. տնտես ՍԳր. ամենա-տես Ոսկ. մ. ա. 1. պայծառատեսիլ Կորիւն. Ոսկ. յհ. ա. 41. սակաւատեսիլ Վեցօր. լըր-տես ՍԳր. Եզն. թատրատես Ոսկ. մ. բ. 12 ճշմարտատես Թուոց իդ. 4, 15. հիանդատես Ոսկ. մ. գ. 4. հանդիսատես Ոսկ. բ. տիմ. և մտթ. ա. 19. հանապազատես Ագաթ. երա-զատես Ծն. լէ. 17, Միք. գ. 7, նորատեսիլ Գ. մկ. է. 3. քաջատեսիկ Ոսկ. մ. բ. 19. ականատեսեալ Հայել. 326, տեսանակ «օրի-նակ» Վրք. և վկ. Բ. 453, արատես «մշտա-կան, շարունակական» Պիտ. 553 (Պահել անհետ ռարատես փոխանորդութիւնն կե-նաց. իմա՛ յարատես), դռնատես «դռնա-պան» Կնիք հաւ. 347, հարցնատես «շարա-կանների Հարցը ստուգելու գիրք» Առաք. պտմ. 311 (հինգ վերջին բառերը նորագիւտ) ևն։ Նոր բառեր են տեսակէտ, տեսակցիլ, տեսակցութիւն, տեսչանոց, տեսչուհի ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. derk'-արմատից հմմտ. սանս. drç, darç-«տեսնել», dadárça «տեսայ», darçana-«աչք, երես», զնդ. dar-❇sa-«հայեացք», dādarəsa «նայիլ», յն։ δέρϰομαι, անկ. ἔδραϰον, կտր. δὲδορϰϰ «յառած նայիլ», հիռլ. derc «աչք», drech «երես», ad-con-darc «նայիլ, նկատել», միռլ. an. drocht «մութ» (an-բացասականով), կիմր. drych «երևոյթ, հայելի», drem «դէմք», բրըտ. ϑremm «դէմք», derc'h «հայեացք». գոթ. ga-tarhjan «նկատել, նկատելի դարձ-նել», հբգ. zoraht «պայծառ, յստակ»=ան-գսք. հսաքտ. torht, ալբան. dritε «լոյս» ևն, որոնց նախաձևերն են հնխ. derk'-, dork'. drk-. հայերէնը ծագում է առաջին ձևից՝ միջին ր-ի անկումով, փխ. *տերս (Boisacq 178, Pokorny 1, 806-7)։-Հիւբշ. 497։

• Klaproth, As. poly. 105 Ենիսէյ dees, teš «աչք»։ Ուղիղ համեմատութիւններ ևն տուած նախ Peterm. 21, 35 և յետոյ, Windisch. 12, 19, Böttich. ZDMG 1850, 363, Arica 70, 148, Lag. Urg. 527, Muller SWAW 35, 199 և 38, 571 lusti, Zendsp. էջ 149, Հիւբշ. KZ 23, 18, Arm. Stud. § 272, Տէրվ Altarm 78, Մասիս 1881 մայիս 8, Նախալ. 87, Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 88 ևն Մորթման ZDMG 26, 516 բևեռ. vi-disani։ Մառ ЗВО 5, 318 փոխառեալ պհլ. dasak «երևոյթ», պրս. [arabic word] dis

• «նմանութիւն» բառերից։ Հիւնք. յն. ϑεά-ομαι «տեսանել», ապառ. ϑεάσομαι։ Meil let, Esquisse 102 r-ի անկումը մեկնում է հնխ. spek-«տեսնել» արմատի ազ-դեցութեամբ։ Patrubány SA 2, 175, ՀԱ 1903, 381 և 1908, 187 մերժելով վերի մեկնութիւնը, կցում է յն. ὄοϰεύω «միտ դնել» բային։ Ճիշտ այսպէս էլ Scheftelowitz BВ 29, 53 յն. δοϰεειν «երևիլ», δοϰαειν «նկատել, դիտել», հիռլ. doich «ճշմարտանման», սանս. daçasyati «նկատի առնել»։ Pedersen KZ 38, 410 և Հայ. դը. լեզ. 42 յն. δε-ἰϰνυμι, սանս. dicáti, զնդ. daēs որոնք բոլոր նշանակում են «ցոյց տալ» և ծագում են հնխ. deik-արմատից, որի վրայ տե՛ս Pokorny, 1, 776։

• ԳՒՌ.-Հւր. տէսանէլ, տըսանէլ, Ջղ. տես-նել, Ալշ. Մշ. տէսնել, Ակն. Ննխ. Ռ. Սեռ. տէսնէլ, Ախց. Կր. Շմ. Տփ. տէսնիլ (հին Տփ. տէ՛հնիլ), Ասլ. Խրբ. Պլ. դէսնալ. Գոր. Ղրբ։ տրէ՛սնալ, Մկ. տէսնալ, Յղ. տէ՛սնալ, տէ հ-նալ, Հմշ. դէսնուշ, Սչ. դեսնուլ, Վն. տիսնալ (կտ. տէսա), Հճ. դիսնել, Ագլ. տի՛սնիլ (հինը տի՛հնիլ, տի՛նիլ, անց. դերբ. տmհmլ), Սվեդ. դիսնիլ, Զթ. դիսնուլ, Մժ. տէսիմ «տեսայ» (բայց ցսնըմ «տեսնեմ»), Սլմ. տսնել, Մրղ. տըսնէլ, Տիգ. դըսնmլ, Երև. տէ՛նալ, տէ՛-հա, Մղ. տա՛հած «տեսած». հմմտ. նաև Կր. տեսիլք, Ասլ. Հմշ. Պլ. Ռ. Տիգ. դէսիլք, Մշ. տեսելք, Վն. տեզէլք1, Կրճ. ցուլ «տեսնել» <*տսուլ։-Ըստ Պատկ. Փորձ 1880 մաստ էջ 88 գւռ. հ ձայնը հնխ. rk՜>սանս. rç= յն. ρϰ խմբի ներկայացուցիչն է։ Նոր բառեր են տեսնանաչ, տեսօք (հմմտ. յն. ἰδανό «գեղեցիկ» <յն. ἰδεῖν «տեսնել» բայից), տեսքոտ. տեսուկ, տեսովի, տեստեսել, տե-սուտ, տեսք, տեսքել, տեսօքկեկ, տեսօքնալ ևն։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ականատես, ի, աց, ից

Ականատեսութիւն, ութեան

Ահագնատեսիլ

Ահաւորատես

Ամենատես

Ամենատեսուչ

Այրատատես

Անաչառատես

Անտես, ից

Անտեսաբար

Անտեսակ

Անտեսական, ի, աց

Անտեսանելի, լւոյ, լեաց

Անտեսեմ, եցի

Անտեսութիւն, ութեան

Աշխարհատես

Աստուածատես, ից

Աստուածատեսիլ

Աստուածատեսութիւն, ութեան

Աստուածտեսութիւն, ութեան

Voir tout