firm, solid, substantial, hard, resisting;
— երկիր, solid earth;
— գործել, to render firm.
στερεός (որ եւ ստուար). solidus (ի solum, որ է գետին). Տարրացեալ եւ պնդացեալ. սերտ. հաստատուն. պինդ. որպէս յատակ կամ երեսք գետնոյ կոխոտեալ յերթեւեկաց. ամուր, պինտ. փէք.
Զտեղի ինչ տրամ յոյժ կարծր՝ ուռամբ երկաթի հատանէր. (Պիտառ.։ եւ Մարթին.։)
Եգիտ գիր ի վերայ տրամ գետնօյ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
Մերկ ի վերայ տրամ գետնոյն եդեալ լինէին։ Տարածեալ ի վերայ տրամի երկրին. (Ճ. ՟Ա.։)
Գունդ տրամք երամից կայք յանուրեք վայր. (Նար. տաղ. (իբրու հաստատուն կայք)։)
Ի տրամի. ի հաստատոջ, կամ յատակի. (Հին բռ.։)
cf. ԴՐԱՄ. որպէս ռմկ. տրամ, տիրհէմ։
ՏՐԱՄ. որպէս մասնիկ բաղադրական՝ տայ նշանակել զբերումն այսր եւ անդր, կամ յերկոսին կողմանս. որպէս տար, տի. ըստ յն. տիա, տի. διά, -δι . լտ. տիս, տի dis, di-. որպէ՛ս տեսանես ի կարգիս։
• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն նեռ. տրամի) «ամուր, պինդ, հաստատուն» Պիտառ. Մարթին. Վրք. հց. Նար. տաղ. «չոր, կարծր (գետին)» Վրք. և վկ. Ա. 604, «հողի կարծր երեսը» Վստկ. 16. որից տրա-մանալ «հողը պնդիլ» Եղիշ. բ. էջ 26. հաս-տատրամ Շիր. 37. տրամիկ «կարծր, պինդ» Մագ. յունաբան հեղինակների լեզւով գոր-ծածւում է իբր նախամասնիկ՝ համապա-տասխան յն. δια-, լտ. dis-, di-, dia-նախա-մասնիկներին. օր. տրամաբանութիւն= διαλογος Սահմ. Նոնն. տրամառիծ-δια-γραφή, διάγραμμα Անյ. պերիարմ. Շիր. Փիլ, տրամադրել = διατίϑημι Սահմ. Խոր. վրդ. տրամաչափ= διάμετρος Պերիարմ. տրամա-տպաւորել= διατυπόω Սահմ. ևն. այս ոճով է տրամակայեալ «հասկանալ, ըմբռնկլ. ևւ ւամուտ ւինել» Մագ. նոր բառեր են տրա-մադիր, տրամադրելի, անտրամադիր, ան-տրամաբան են։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dru-rā-mo «ա-մուր, կարծր» բառից, որ ծագում է հնխ. dru-«փայտ» բառից՝ -rā̄-և -mo-մաս-նիկներով և բուն նշանակում է «փայտի պէս ամուր»։ Փոխաբերութիւնը և ածանցու-մը ո՛չ թէ զուտ հայկական է, այլ ընդհա-նուր էր նոյն իսկ նախաշրջանին. հմմտ. սանս. dāruná-«կարծր, կոշտ, խիստ». dhru-va-(փխ. druvā-) «հաստատուն, ապահով, տևական», զնդ. drva-«հաստատուն, ա-ռռոջ». հպրս. duruva «առողջ», պրս. durušl «խիստ, կարծր, խոշոր», durust «ողջ, ամ-բողջ, առոյգ, առողջ, ստոյգ, դրուստ», յն. ὄροόν «ուժեղ» (Հեսիքիոս), լտ. durus (փխ. *druros) «կարծր», կելտ. dru-«յոյժ, ամենա-» (ինչ. Dru-talos «մեծաճակատ» Druides • Müller Kuhns u. Schl. Btrg. 5, 382 սանս. dharma, լտ. firmus «հաստա-տուն»։ Հիւնք. լտ. duramen, duramerr tum «ամրութիւն, հաստատութեւն»։ Bugge, Lyk. Stud. 1, 72 լտ. durus. durare. լիւկ. trmmili «ամուր տեղեր բնակողներ, Լիւկիացիք», Osthoff, Pa-rerga 1, I13 պաշտպանում է լտ. dūrus բառի համեմատութիւնը, հյ. տրամ դնելով իբր dru-ra-mo-(բայց ո՛չ լտ. durare, որ է=հյ. տևել)։ Սրա դէմ է Schefelowitz BВ 29, 27, իսկ պանում է Osthoff-ի առաջարկը։ Pal-rubány ՀԱ 1908, 155 նոյնպէս ւա-durus «կարծր» բառի հետ՝ կցում է հնխ. dreuo-«փայտ» արմատին։ • ԳՒՌ.-Վն. տրամ, Մշ. տրամ-տրամ, Ակն. դրամ «չոր, ամուր, խճուտ հող՝ որ շատ դժուարութեամբ է փորւում»։ • ՓՈԽ.-Թրք. գւռ. Ակն. dram «նոյն նշ». (տե՛ս Ճանիզեան, Հնութ. Ակնայ 353). նաև վրաց. ტრამა տրամա, გრამალი տրամալի «ընդարձակ տափաստան» («անմշակ և կորդ գետին» իմաստից)։