friable.
φαλάρις, φαληρίς phalaris. որ եւ Փաղարիկ. Թռչուն ջրային եւ քաղցրաձայն՝ նման կարապոյ, բայց սեաւ, նիշ սպիտակ ունելով՝ ի ճակատն. թերեւս վասն այնր սպիտակութեանն փայլուն ասացեալ. (զի եւ յն. փայլունն. )
Ի գեղեցի՞կ ձայնաւորութիւն, եւ ի քա՞ղցր երգս (պարծիցիս). ո՛չ որպէս սոխակն եւ ճպուռն, եւ փաղն, եւ յուշկապարիկն. ((յն. լոկ, կարապ եւ սոխակ. ) Ոսկ. փիլիպ.։)
Փուղձ. փուխր, դիւրափխրելի. կակուղ. քայքայելի. գուցէ եւ սպիտակ փայլուն.
Նշենին զփաղ եւ զնօսր գետինն ընդունի։ Հողն թէ կաղջին է եւ փակչուտ որպէս կաւ, պիղծ է. եւ թէ փաղ լինի, եւ փթրտուկն շաղախն, աղէկ է։ Սխտորն զսպիտակ եւ զփաղ գետինն սիրէ, որ չլինի կաղճին։ Նօսր եւ փաղ գետինն եւ տաքն պատճաշի ձիթենոյն. (Վստկ.։)
Որպէս մասնիկ բաղադրական՝ նոյն է ընդ Բաղ. (թ. պիլէ ). համ. կից. շար. շաղ. որպէս տեսցի ի կարգիս։ Միայն ի գիրս Դամասկ. գտանի Փաղագոյ՝ իբր այլազգոյ, հակադրեալ ձայնիս Համագոյ. (որ թուի վրիպակ գրչի)։
cf. ԲԱՂ
• «մի տեսակ թռչուն». մէկ անգամ ունի. Ոսկ. փիլիպ. «Որպէս սոխակն և ճը-պուռն և փաղն և յուշկապարիկն» (յն. կա-րապ և սոխակ)։
• ՆՀԲ և ՋԲ դնում են ի հլ., համարում են նոյն ընդ փաղարիկ, որ փոխառեալ է յունարէնից. իսկ ՆՀԲ ուզում է նաև հանել յն. φαλմς «փայուն» բառից։
• «կակուղ, փխրուն (հող)» Վստկ 150, 159, 169, 176։
• «կից, յար, միացած». արմատ ա-ռանձին անգործածական. սրանից են կազ-մըւած փաղել «միացնել, յարել, շարակցել» Մագ. և Երզն. քեր. փաղութիւն «պարբե-րութիւն, շաղկապումն» Մագ. ի փաղ գալ «ոչխարների զուգաւորիլը» Վստկ. 216 (Ա-լիշան՝ Վստկ. 262 հասկանում է «յղանալ». ըստ իս «զուգաւորիլ». հմմտ. շան կցուիլ), աւելի յաճախ գործածւում է իբր նախա-մասնիկ՝ համապատասխան բաղ, համ, նոյն մասնիկներին. օր. փաղանուն «հա-մանուն» Անյ. պորփ. Արիստ. ստոր. Թր. և Երզն. քեր. փաղակերպ «համատեսակ, նոյնակերպ» Դամասկ. փաղասեռ «նոյնա-ռեռ» Նիւս. բն. փաղառութիւն «վանկ» (ըստ յն. συλλαβή «միասին առնելը») Փիլ. ել. Պղատ. տիմ. ևն։ Ըստ իս այստեղ են պատ-կանում նաև 1) կաւափաղաղ «կաւով շա-դախուած» Յհ. կթ. 277. հմմտ. տակը գւռ. փաղաղել բառը. 2) փաղփիլ (ուղղել *փաղ-ղիլ=փաղաղիլ) «շաղախիլ, ապականիլ», նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Լմբ. մատ. 184. «Նոյնպէս և փռանգք, զի տեսին զժառանգաւորս ի կանայս գիճութեամբ փաղփեալ, և զնուէրս եկեղեցւոյ ի պէտս որդւոցն ծախեալ, բար-ձին զունելն նոցա կանայս». (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 124). 3) փաղել «լարմարել, յօդել, տարքել»։ Նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Սոկր. էջ 451. Այլ զի և եկեղեցւոյն հայհո-յութիւն և թշնամանս փաղեաց։ Բնագիրն ունի ձλλ' ὅτι ϰαὶ τῆ ἐxϰλησια βλασφημίαν ή πραςίς ϰαὶ δβριν προύš ένησεν (Socr. Eccl. hist. Oxford 1893. էջ 234), ուր առո-րագծեալ բառը (προζενὲω) թէև հին լեզւով նշանակում է «հիւրընկալել, հիւրընկալուիլ, միջնորդել, առաջնորդել, հայթայթել, մե-քենայել», բայց բիւզ. յն. նշանակում է «պատճառել, առթել, անել, to cause, to ef, fect, to do» (Sophocles 933)։-4) փաղա-զան (նորագիւտ բառ. չունի ՆՀԲ) «համա-սեռ, համածնունդ» Պղատ. տիմ. 90 (բնա-գիրն ունի հυγγενες, որ է συγγενὴς, տե՛ս platonis onera paris 1883 հտ. 2, է, 206, տող 47), որի դէմ յետոյ գտնում ենք բա-ղազան Պղատ. տիմ. 115 (յոյնն ունի նոյն բառը՝ էջ 216, տող 31), որով իմացւում է փաղ-բաղ մասնիկների նույն լինելը։
• ՆՀԲ նոյն ընդ բաղ, թրք. պիլէ «միա-սին», պաղ «կապ»։ Տէրվիշ. Altarm. 38 նոյն ընդ բաղ։-Հիւնք. նոյն ընդ բաղ և թրք. պաղ «կապ»։ Bugge IF 1 454 նոյն ընդ բաղ։
• ԳՒՌ.-Կայ կրկնութեամբ փաղաղել Ալքս. Դվ. Ղրբ. «ալիւրը շաղուել», որի հին ձևերն են փաղաղ «շաղաղուած ալիւր» Մխ. բժշ։ 148 և կաւափաղաղ «կաւով շաղախուած» Յհ. կթ. 277. հմմտ. գւռ. փաղաղ «խմորի մեծ մեծ շաղախներ. հատածներ, որոնց հատ հատ թերակատար ունցելուց յետոյ, դնում են սաւանի վրայ. ապա բոլորը տաշ-տի մէջ դնելով ունցում են. 2. տաւարի հա-մար գարի ալիւրից պատրաստած կերակուր» (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 647)։