որպէս յն. φάκελλος, φάκελος, σφάκελος fascio եւ pollium. Ծածկոյթ ի փակել զմասն մարմնոյ. որպէս պատատ գլխոյ, ճակատու, եւ ուսոյ. փադանք. երիզ. եւ Վակաս, վարշամակ, դաստառակ, ուրար, բաճկոն, վեղար, եւ Փիլոն.
Փակեղն, որ է յունարէն. քանզի ոչ գոյր մեր, եւ ոչ էր սովորութիւն. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)
Տալ ընդ շապկին եւ զփակեղն ի պէտս խնդրողին. (Գր. տղ. թղթ.։)
Սեւ փակեղամբ ծածկեսցեն զճակատն մինչե յօնսն. (Մաշտ. սքեմ.։)
Առեալ որդի նորա (կրօնաւոր) զփակեղն իւր՝ պատատեաց զերկու ձեռս իւր. (Վրք. հց. ՟Ե. (ուր ըստ հին թարգ. դնի դաստառակ. կամ անկարելի. թերեւս արկանելի)։)
Փակեղն ի պարանոցն արկեալ. որ է կրօնաւորաց սքեմն, ի վերայ լանջացն կապել խաչաձեւ։ Փակեղն ծիրանի զգլխովն իւր, եւ հեր գլխոյ նորա գանգրահեր. (Ոսկիփոր.։)
Երիցունք՝ որք են քահանայք, եւ սքեմ է նոցա շորջառ, եւ զերկու ուսովքն ուրար, այսինքն փակեղն.. . Սարկաւագունք՝ փակեղն միայն զահեկ ուսովքն. (Ուռպ.։)
Քահանայք եւ երիցունք՝ փակեղն միայն արկանեն ի վերայ երկոցունց ուսոցն.. . Սարկաւագնաց՝ զահեակ ուսովն արկեալ զուրտրն. (Մխ. դտ. (ուր եւ ի յիշել զվարշամակս՝ ի լս. դնի՝ փակեղս)։)
ՓԱԿԵՂՆ, եղունք. Գլխարկ կանաց եւ կուսանաց.
Զփակեղունս իւրեանց սփռէին ի վերայ ճանապարհին ի դրանէ վանիցն մինչեւ ցեկեղեցին. (Վրք. հց. ՟Թ։)
Այդուիկ փակեղամբդ պատեցէ՛ք զաչս դորա (Պօղոսի).. . Փակեղն՝ որ ունէր զկաթուած արեանն. (Ճ. ՟Բ.։)
• , ն հլ. (-ղամբ, -ղունք) «ու-րար» Մխ. դտ. Յայսմ. յունիտ 14, Օրբել. հրտ. Էմ. 80 (Ուրար, այսինքն փակեղն. փակեղն միայն գահեակ ուսովն). «ռաճևոն վերարկու» Գր. տղ. թղթ. «վեղար» Մաշտ. Ոսևեփ. «գլխի փաթթոց» Սմբ. ռատ. 82. «կանանց կամ կոյսերի գլխարկ» Վրք. հց. Ճառընտ. արդի գրականում նշանակում է կրօնաւորների գլխարկը, որի արդի հայկա-կան ձևը Պօլսի պատրիարքարանն է յօրի-նել 1845 թուին. որից ուսափակեղ ԱԲ։
• = Յն. φάxελος «կապոց, տրցակ», յետնա-բար φάϰελος, գάxελλος, φαϰιόλιον, φαxεხλιιν, φαϰεολίς, φαxιάλιον և նյն. φαxιόλι «գլխի փաթթոց, չալմա» (Sophocles 1133), որից փոխառեալ է նաև ասոր. [arabic word] faqīlā «մի տեսակ խոյր»։-Հիւբշ. 386։
• Յունարէնից փոխառութիւն լինելը վկայում են նաև հները. «Փակեղն, որ է յունարէն, քանզի ոչ գոյր մեր, և ոչ էր սովորութիւն» Մագ. քեր. 228= Երզն. քեր.։ Ուղիղ մեկնեց ՆՀԲ, բայց թուի թէ ուզում է հանել հյ. փակել «ծած. կել» բառից։ Հիւնք. բաղեղն բառից։