s.

sister;
nun.

s.

ἁδελφή soror. (որ է լծ. ընդ հյ. եւ պ. խուհէր, խահէր . Էգ ծննդակից, դուստր ծնողաց եւ քոյր կոչեցեալ եղբարց եւ քերց իրոց. լայնաբար ասի եւ զայլոց կականց ազգականա. որպէս եւ այրն առ պարկեշտ սիրոյ՝ քոյր կոչէ զիւր կին. քուր, քուրուկ, քուրիկ.

Քոյր թովբելայ՝ նոյեմա։ Ասասցես, թէ քոյր նորա եմ։ Ետես ի ձեռսն քեռ իւրոյ։ Լուաւ յռեբեկայ քռէ իւրմէ։ Կին առ քերբ (կամ քեռբ) իւրով մի՛ առցունուս։ Զեղբայրս իմ եւ զքորս իմ։ Ասէ ցնա տուբիթ, մի՛ լցի քեզ տրամութիւն՝ քոյր։ Քո՛յր մեր հարսն։ Քո՛յր իմ հարսն եւ այլն։ Բայց եւ ծնողաց մեր հանդերձ քերբ՝ լիցի յիշումն յաւուր աներբ. (Շ. յիշ. սողոմ.։)

Եղիսաբէթ քոյր յղի է ի ծերութեան իւրում. (Եփր. մակաբ.։)

Գտանին եւ ոլովք ինչ իբր ռամկական.

Որդիք քուեր (այսինքն քեռ) նորա։ Չի՛ք քաղցր սէր՝ որպէս քըւր առ եղբայր։ Ըմբռնեալ էր զմիտս առն քըվերն նորա. (Ասող. ՟Գ. 38։ Լմբ. ովս.։)

եղբօր եւ քօր որդին։ Որդիքն եւ որ ժառանգեն զնա հանդերձ քուերբն. (Մխ. դտ.։)

Եղբարս եւ քեռս. (Եփր. աւետար.։)

Քեռիք (իբր քորք). (Կանոն.։)

Կայ ի (Վարս հց. ՟Ի՟Զ.) առաւել ռամկորէն.

Քրոջ կամ քուրոջ քո։ Տղայ քրոջդ։ Ի կերպարանս քուրոջ։ Զտղայ քուրս քո որբ։ Եղբօր քո կամ քոր (քեռ) քո։

ՔՈՅՐ. նմանութեամբ, ըստ ոճոյ եբր. եւ յն.

Ասա՛ զիմաստութիւն քոյր քեզ լինել. (Առակ. ՟Է. 4։)

Փառասիրոթիւն զարծաթասիրութիւն ծնածի ... Իսկ քոյր նորա հեշտացողութիւն յղացեալ՝ զգիջութիւն ծնանի, եւ սա զշնութին։ Քորք քերց դստերք երկուցն ցանկութեանց (ընչից եւ մարմնոյ) աւելի ժանտագոյն զտեսակսն ունին. (Անյաղթ հց. իմ.։)

• (հոլովւում է քեռ, քերբ, քորք, քերց, իսկ յետնաբար ռամկահոլով՝ սեռ-տր. քուեր, քըւեր, քօր, քոր, քրոջ, քուրոջ, գրծ. քուերբ, յգ. քեռիք, քըւրց, քուերց) «քոյր» ՍԳր. Եփր. մակաբ. ածանցման մէջ մտնում է հինգ ձևով. ՔՈՅՐ, ինչ. քոյրաթիւ Եփր. ծն. քոյրագիր «քոյր համարուած աղ-ջիկ կամ կին» Կանոն. (Շողակաթ, էջ 45). քոյրգիր Ոսկիփ. քոյրատեաց ԱԲ. մօրաքոյր Ղևտ. ժը. 13. հօրաքոյր Ղևտ. ժը. 12, ի. 19. Եւս. քր. ՔԵՌ-. ինչ. քեռորդի Գծ. իգ. 16, Խոր. բ. 16. Յհ. կթ. քեռայր Խոր. քեռոր-դեակ Կոչ. հօրաքեռորդի Ճառընտ. Մեսր. եր. ՔՈՒՐ-. ինչ. քուրական Եզն. քուրասի-րութիւն ԱԲ. ՔՈՐ-. ինչ. քորորդի Վրդն. պտմ. (ստէպ). ՔՈՒԵՐ-. ինչ. քուերորդի «քրոջ որդին» Լմբ. սղ. և պտրգ. Տօնակ. Մխ. դտ. մօրքուերորդի Երզն. մտթ. 605։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. suèsōr ձևից (սեռ. suesrós>քեռ, suesores>քորք). միւս լե-զուները ունին suesor ձևով. հմմտ. տանս. svásar. զնդ. ❇xvañhar-, պհլ. պրս. ❇xvāhar, քրդ. xōh, xuha, vale, աֆ-ռան xōr. ռեւուճ gvahār, օսս. xore, xo, լտ. soror, ֆրանս. soeur, ռում. sorá, իտալ sorella, գոթ. swistar, հբգ. swester, անգսք. sweostor, գերմ. Schwester, հհիւս. syster, անգլ. sister, կիմր. chwaer, բրըտ. c'hoar, հկորն. huir, նկորն. hoer, hor, հիռլ. siur, fiur, լիթ. sesuó, հպրուս. swestro, հսլ. բռւս. sestra, են (Pokorny 2, 533, Walde 727, Horn § 501, Trautmann 258, Ernout-Meillet 917)։ Հնխ. բառը կազմսած է հա-մարւում sue-«իւր» դերանունից։ Թւում է թէ հնդևրոպականներից են փոխառեալ էստն. վոտյ. sōzar, ֆինն. և վեպս. sizar, լիվ. sozar, մորդվ. sazor, չերեմ. šužar, šožar, որոնք բոլոր նշանակում են «քոյր»։ Յոյնը որ չունի «եղբայր» բառը, չունի նաև այս. բայց նոյն ընտանիքից գիտէ ἐօթ «դուստր» (ըստ Հեսիք.) (Boisacq 262, 682)։-Հիւբշ. 504։

• Klaproth, As. pol. 105 վերի պրս. քրդ. աֆղան. և բրըտ. ձևերի հետ։ ՆՀԲ լծ. լտ. soror, պրս. խուհէր, խահէր. Նանօթ ձևերի հետ համեմատում են

• Peterm. 25, 30, 33, 38, Windisch. 9, Gosche 67, Böttich. ZDMG 1850, 353, Arica 64, 43, Lag. Urgesch. 859, Müller SWAW 35, 194 ևն։ Պատկան. Փորձ 1880 մարտ, էջ 88 գւռ. քուեր ձևը աւելի մօտիկ է համարում պրս. xvāhar-ին։ Չուբինով, Բռ. վրաց1. դը-նում է վրաց. քվիսլի «քենակալ» բա-ռի դէմ։ Հիւնք. յն. ϰοῦეη, ϰούρης «կոյս, աղջիկ»։ Մառ ИАН 1916, էջ 1692 հա-յերէնից է դնում սվան. դաչուր «քոյր»։ (Կապ չունի՞ լազ. դա «քոյր»)։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ղրբ. Մշ. Ննխ. Պլ. Ջղ. Սեբ. Սչ. Տփ. քուր (Ղրբ. կոչ. ա՛քէր), Մկ. ք'ուր, Ասլ. Մրղ. Շմ. Սլմ. քիւր, Վն. քոր (սեռ. քիւրոչ), Ակն. Խրբ. քօր, Գոր. քէր, Երև. Հւր. քիր, Զթ. քիյ, քիր, Հճ. քիլ, Ագլ. ուղ. քույր, սեռ. քվիր, Սվեդ. քայր.-նոր բառեր են քորանք, քուրիկ, քուրուկ, քուր-վօնք։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Հօրաքոյր, քեռ

Մօրաքոյր, քեռ

Նքոյր, քուրի

Քոյրագիր

Քոյրաթիւ

Քոյրատեաց

Voir tout