corus, bushel;
strike.
որ եւ եբր. քօռ. յն. քօ՛ռօս. լտ. քօ՛ռուս. κόρος corus. Չափ ընդեղինաց կամ արմտեաց, իբր տասն արդու, կամ երեսուն գրուաց.
Որ սակաւ ժողովեաց, տասն քոռ։ Քոռի միոջ գետնոյ։ Երեսուն քոռ նաշհւոյ։ Զվեցերորդ ադուի ի քոռէ գաւոյ։ Քոռի միոջ գարւոյ։ Քոռ ցորենոյ.եւ այլն։
Կորոս, ըստ հելլենացւոցն եւ եբրայեցւոցն՝ քոռ, որ է երեսուն մոդ. (Անան. չափ եւ կշռ.։)
• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն ռեռ. -ի) «չափ է, իբր 10 արդու եամ 3Ո գրիւ» ՍԳր. գրուած քուռ Կանոն. Յս. որդի։
• = Յն. χόρ և աւելի սովորական՝ ϰορος «մև տեսակ չափ». փոխառեալ է ինքն էլ (Boi-sacq 497) եբր. [hebrew word] kor բառից, որի հետ նոյն են արամ. kor, ասոր. [syriac word] kor, արաբ. ❇ kurr, այն է «չափ ցամաքե-ղէնների»։ Բուն աղբիւրն է ասուր. [other alphabet] gur-ri կամ. [other alphabet] gurru կամ [other alphabet] gur-ru-u «ցամաքեղէնի, ցորենեղէնի և արմաւի մե-ծագոյն չափը» (Delitzsch, Assyr. Hndwь. էջ 205, Strassmaier, Alphabet. Verz. էջ 244), սումեր gar (Autran, Sumer. 155)։ Յոյնից է փոխառեալ նաև լտ. corus։-Հիւբշ. էջ 388։
• Հներից Շիր. հրտր. Պատկ. էջ 31 բառիս համար գրում է. «Ջափ 880 քսեստի լինի քոռ մի և կոչի եբրայեց-ւոցն և ասորւոցն ի Հայոց առեալ (I)... և քոռն ըստ հելլենականին կորոս լտի»։ Նորերից Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 189 եբր. քօռ բառից։ ՆՀԲ եբր. յն. և լտ. ձևերը։ Տէրվ. Altarm. 70 և Հիւնք. 36 եբր.-ից։
• ԳՒՌ.-Ակն. քօռ «ցորենի չափ»։