sleep, slumber, nap, rest, repose, pause;
— մահու, sleep of death;
քաղցր, ախորժ, հան գիստ, խաղաղ, փրկաւէտ, կենսանորոգ, —, soft, agreeable, tranquil, calm, healthy, refreshing slumber;
— թեթեւ, ընդհատ, անհանգիստ, յուղեալ or խռովեալ, դժնդակ, ծանր, վնասակար, մահացու —, light, broken, agitated, troubled, hard, heavy, dangerous, mortal sleep;
ի — լինել, երթալ, քնոյ տալ զանձն, to sleep, to go to sleep, to lie down, to repose;
զքնով անկանիլ, ի — մտանել, to be overcome with sleep, to fall asleep;
ննջել — յաւիտենից, to sleep the sleep that knows no waking;
ի — առնուլ, to send to sleep;
(յորորանի ) to lull or rock to sleep;
խոր — ի լինել, to be in a sound sleep, to sleep soundly;
ճաշակել զքաղցրութիւնս քնոյ, to enjoy sleep;
ի — գտանել զոք, to find a person asleep;
խռովել, ընդհատել, խափանել, զ—, to trouble, to disturb or break one's sleep, to awake, to rouse;
իբրեւ — ընդ արթունս լինել, to be half asleep;
հատանիլ քնոյ յաչաց, to lose one's sleep;
— քաղցրանինջ հատեալ էր յարտեւանաց նորա, calm sleep was unknown to him;
փախեաւ յինէն —, sleep fled far from me;
այս ի — տանի, that causes sleep;
ընկղմեալ ի — թանձրութեան, buried in sleep, fast asleep;
— հատեալ է յաչաց իմոց զցայգ եւ զցերեկ, I sleep neither night nor day, I am sleepless.
ὔπνος somnus եւ κοίμησις . (լծ. հյ. քուն. լտ. cubitus. պ. խապ ). Նինջ. նիրհ. հանգիստ մահճի՝ թրութեամբ զգայութեանց, իբր պատկեր մահու. եւս եւ Երազ, տեսիլ. նմանութեամբ՝ Մահ. քուն. սայգու.
Քաղցր քուն է ծառայի։ Զարթեաւ յակոբ ի քնոյ անտի իւրմէ։ Զայս օր՝ քնոյ շնորհ կացին նոքա։ Զնոյն քուն ննջեցին։ Ննջեսցեն քուն յաւիտենից։ Զտեսիլ աստուծոյ ետես ի քուն աչօք իւրովք բացօք.եւ այլն։
Քուն բազում՝ ոչ մարմնոցն, եւ ոչ հոգւոցն, եւ ոչ գործոցն պատշաճի ըստ բնութեան. (Պղատ. օրին. ՟Է։)
Քուն՝ աշխատութեանց հանգիստ, հիւանդաց իղձք, մահու պատկեր. (Պիտառ.։)
Քուն բազում՝ կենակից անիրաւ։ Եթէ քունն ոչ գայ առ մեզ, մեք մի՛ ընթասցուք առ նա։ Իսկ զքուն այնչափ առնոյր, որպէս զի մի միտքն ի բազում տքնութենէն շփոթեսցին (Կլիմաք.։)
Գինի՝ լռեալ խաղաղեալ դադարեցուցանէ, եւ ի քուն տանի. (Եփր. աւետար.։)
Քունք (արելոցն՝) ծանունք եւ դժուարաբերելիք։ Քունք թեթեւք եւ դիւրափոփոխք. (Բրս. արբեց. եւ Բրս. թղթ.։)
Քուն ըստ ինքեան առանձինն հիացումն. (Փիլ. լին.։)
Որ ասի ման, նոյն եւ քուն ասի։ Մահ մարդկան՝ աստուծոյ քու՛ն համարեալ է։ Քեզ միշտ մերձ ծանիր՝ քուն մահու եկեալ. (Յհ իմ. երեւ։ Ճ. ՟Գ.։ Ժմ.։)
Գոյ քուն եւ իմաստնոյն՝ ըստ ասացելումն. (Շ. թղթ.։)
Ետես ի քունն, զի համար առնուին ի նմանէն. (Կլիմաք.։)
Ի ՔՈՒՆ ԼԻՆԵԼ կամ ՄՏԱՆԵԼ կամ ԵՐԹԱԼ. եւ ՔՈՒՆ ԼԻՆԵԼ. Զքնով կամ ընդ քնով անկանիլ. κομάομαι, κοιτάζομαι, καθεύδω cubo, dormio, jaceo, somnum capio. Ննջել. նիրհել. քունել. քուն ըլլալ, քնանալ.
Ելեալ ի գահոյս իւր՝ ի քուն եղեւ։ Ամենեքեան ի քուն էին։ Ես ննջեցի, եւ քուն եղէ։ Ի քուն էին։ Ես ննջեցի, եւ ի քուն եղէ։ Ի քուն լինել մարդկան։ Մինչ չեւ ի քուն մտեալ էր նոցա։ Չէ՛ նմա համարձակ ի քուն մտանել։ Որպէս ոչ ննջէ, եւ ոչ ի քուն երթայ պահապանն իսրայէլի։ Մի՛ զքնով անկանիցիմք.եւ այլն։
Զիա՞րդ քուն լինի (ադամ). (Փիլ. լին.։)
Մի՛ լինիցիք ընդ քնով անկեալ. (Երզն. լս.։)
Քաղցր ի քուն կամ քուն լիցիս, կամ քունեսցես. (Առակ. ՟Գ. 24։)
Ի ՔՈՒՆ ԱՌՆԵԼ. κοιτάζω, ὐπνόω . Ննջեցուցանել. քնացնել.
Արկ հիացումն ի վերայ ադամայ, ի քուն արար։ Թէ զամենայն ինչ յառաջագոյն էր ասացեալ, ի քուն առնէին զլսողս։ Ննջէ ի ծովուն առ ի ճշմարտելոյ զմարմնոյն բնութիւն, եւ յարուցեալ ի քուն առն զալիս ծովուն։ Իջոյց զնոսա ի քուն առնել. (Փիլ. լին. ՟Ա. 24։ Ոսկ. մ. ՟Ա. 8։ Սեբեր. ՟Բ։ Մամիկ.։)
ՔՈՒՆ կամ ՔՈՒՆՔ. գ. κρόταφοι tempora. Կողմն գլխոյ յեցեալ ի վերայ բարձի ի ննջելն. ծամելիք. վերին մասն ծնօտի. քներք.
Որպէս ուղեղ գլխոյ, քունք, ջիլք. (Նիւս. բն.։)
• , ո հլ. «քուն, նինջ» (փխբ. երազ, մահ) ՍԳր. Եփր. աւետ. որից ի քուն առնել «քնեցնել» Ոսկ. մ. ա. 8. Սեբեր. քնած Եւա-գր. քնածու Եզն. քնահատ Եզն. քնէած Ա-ռակ. իգ. 21. Ոսկ. մտթ. Եփր. քն. և արթն. քնեայ «քնկոտ» Ոսկ. յհ. էջ 6. Եսագր. 120. Մանդ. 217. անքուն Իմ. ե. 10. Ագաթ. Ոսկ. ես. մահաքուն Մծբ. տքուն «անքուն» (նո-ոագիւտ բառ) Տաթև. ձմ. ե. ժէ. տքնիլ ՍԳր. տքնեցուցանել Մծբ. տքնութիւն ՍԳր. Եւս. պտմ. տքնաբար տանել «տարապարհակ վարել» Ոսկ. եբր. քաղցրաքուն Եզն. դառ-հաքուն Մանդ. քնափ «քնկոտ» Տաթև. հրց. 601, Տաթև. ամ. 180 (վերջինս քնաբ ձևով). Մոլութ. 218 բ. քնափութիւն «շատ քնել սի-րելը» Մոլութ. 202. և առանց աղման քունել զննջել, քնել» Ոսկ. և Լմբ. սղ. «մեռնիլ» Ս և Բ. մն. «մտանել առ կին» Մն. լթ. 7, 10, քունեցուցանել Նիա. երգ։ Նոր բառեր են անքնութիւն, քնաբեր, քնէածութիւն, քնաշըր-ջիկ ևն։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. swoрno-ձևից (ըստ Meillet, Rev. crit. թրգմ. Բազմ. 1898, 120, MSL 13, 373, Pedersen KZ 38, 350). սրա դէմ միւս հնդևրոպականներն ունին swonno-. swepno-կամ supno-նախաձևե-րը. հմմտ. սանս. svápna-, հինդուստ. [syriac word] supn, [arabic word] supna, գնչ. sunno, զնդ. [arabic word] ϰvafna, պհլ. xvāp. պրս. [arabic word] xuāb, քրդ. xeu, xev, xaun, զազա h'au, աֆղան. xub, xōb, բելուճ. vāb, սոգդ. γwβn-(xufn). ար-ևել. իրան. կամ տակ. hōna. hulne (MsI 18, 104), յն. ὅπνος, լտ. somnus. ֆոանս-songe, հիսլ. švefn, անգսք. swefn, հսլ. sunū, ռուս. cонъ, չեխ. sen, լիթ. sapnas, լեթթ. sapnis, հիռլ. suan, կիմր. կորն. բրըտ. hun, ալբան. gume ևն, բոլորն էլ «քուն կամ երազ» նշանակութեամբ։ Բառիս պարզ արմատն է հնխ. suep-, sup-«քնել», որ պահում են սանս. svápiti «քնել», suptá-«քնած», զնդ. xvap, լտ. soрio. հհիւս. sofa, անգսք. svefan, հտլ. sūipati, ռոա. cnaть, ներբ. spim ևն, բոլորն էլ «քնել» իմաստով, որ ջնջուած է հայերէնի մէջ, սակայն պա-հուած է, հյ. բոշ. սվել «ննջել» ձևի մէջ (Pokorny 2, 523, Walde 724, Trautmann 292, Horn § 495, Boisacq 1004, Ernout-Meillet 914, և յատկապէս իրանեան ձևերի համար՝ BSL N 89, էջ 75-79)։ Տե՛ս և քունք։-Հիբշ. 504։
• ՆՀԲ լծ. յն. ϰοἰμησις, լտ. cubitus, պրս. խապ, իսկ ննջել բառի տակ էլ լծ. յն. ϰοιμάομαι։ Ծանօթ ձևերի հետ համեմատում են Peterm. 25, 33, Win-disch. 9. Böttich. ZDMG 1850 363 ևն։ Հիւնք. յն. ϰνώσσω«ննջել»։ Գաբրիէ-լեան ՀԱ 1909, 223 տքնիլ դնում է
• տք բնաձայնից, ինչ. տքալ։-Պատա-հական նմանութիւն ունին ռուս. գւռ. кунять, ուկր. kun՛áty, սերբ. kunjam «քունը տանիլ, ննջել» (Berneker 645), քրդ. hunižin «յօրանջել» (որ Justi, Kurd. Gram. 228 հյ. քնէած բառից փոխառեալ է համարում), չին. [other alphabet] k'un' «քնած, քնկոտ», նաև լտ. cunnus, ֆրանս. čon «բունոց» և պրս. [arabic word] kūn «յետոյք», որոնք նման են մեր բառի «մերձաւորիլ» իմաստին։
• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ակն. Երև. Զթ. Խրբ. կր. Հճ. Հմշ. Մշ. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. Տիգ. քուն, Մկ. Վն. ք'ուն, Գոր. Ղրբ. քօն, քէօն, Սվեդ. քօն, Ասլ. Սլմ. քիւն, Ագլ. Մրղ. ք'իւն (բայց բայը Մրղ. քինէլ), Շմ. քըն։ Նոր բառեր են քնալ, քնանալ, քնուկ, քննջել, քնոց, քնոտիլ, քնազղեղ, քնաթա-թախ, քնակալած, քնակոխ, քնակոլոլ, քնա-ճոսր, քնաձայն, քնատ, քնաշոր, քնատեղ, քնատէր, քներակ, քնխօս, քնկատ, քնկրիլ. քունխրտուկ, քունկռիւ, քունքունատել ևն։ Հետաքրքրական է Հճ. դmգ'գ'ուն «արթուն, անքուն», որ տքուն ձևն է։