cf. Ճարտար.
• «ճարտար, աշխոյժ, գործուն-եայ». որից ճարպիկութիւն. երկուսն էլ յա-տուկ են միայն արդի գրականին։ Բայց կայ Խոր. Բ. 85 «Կորովութեամբ ձգեալ յետուստ կողմանէս՝ ճարպ դիպեցուցանէ յուս ձախա-ևողմանն». ուր ՆՀԲ ճարպ մեկնում է «ճարպկօրէն», եթէ չէ ուղղելի ճահ, ինչպէս ունի մի ուրիշ ձեռագիր։
• = Պհլ. *čarpik ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց հմմտ. պրս. čarb-dast «աջողակա-ձեռն և եոագաշարժ», čarb-bālā «ուղղաբերձ և կշռակի հասակ», čarbīdan «յաղթող լի-նել», čarb-zabān «ճարտարալեզու», որ և ǰarb «յաջողակ, ճարտար», jarbi «յաջողա-կութիւն, քաջութիւն», jarb-dast «յաջողա-ձեռն», jarb-zabān «ճարտասան» ևն։ Թերևս իրանեաններից անցած լինի թաթարական լեզուներին. հմմտ. քումուք. čeberlik «ար-ուեստ», Ննխ. հայոց բարբառով՝ չէբէր «ձեռ-արուեստի մէջ ճարտար»։
• Այտնեան, Քնն. քեր. էջ 71 արմատը դնում է ճարպ՝ իբր պրս. չարպ-տասթ։ Հիւբշ. 188 դնում է նախորդ ճարպ բա-ռի տակ։