grease, fat, tallow;
oil;
fat, plump;
— խոզենի, bacon, seam, hog's grease or fat;
— խոզենի հալեալ, lard;
— ցորենոյ, the finest flour of the finest wheat;
օծանել —ով, to grease;
բառնալ զ—ն, to skim;
to scour, clean or purify from grease;
—ոյ զակամբ դալ, to become blind with rage.
στέαρ adeps, sebum եւ κνίσσα arvina. Իւղ մսեղէն, մանաւանդ պատեալն զթաղանթով քաղրթի եւ զփորոտեօք. գիրուց. ճրագու. եւ Պարարտութիւն. ... (իսկ պրս. չերպ ՝ ամենայն գէր եւ իւղաւոր ուտելի)
Զամենայն ճարպ թաղանթոյ քաղրթին։ Զճարպ թաղանթ քաղրթին, եւ զամենայն ճարպ փորոտւոյն, եւ զերկուս երիկամունսն՝ եւ զճարպն որ ի նոսա։ Ճարպով գառանց։ Ընդ ճարպոյ երիկամանց ցորենոյ։ Ի ճարպոյ զօրաւորաց։ Որպէս ի ճարպոյ պարարտութենէ։ Կերիջիք ճարպ ցյագ։ Ծածկեաց զերեսս իւր ճարպով իւրով.եւ այլն։
Ճարպոյ բնութիւն՝ գիրութիւն մատուցանէ. (Փիլ. ել. ՟Բ. 15։)
Իսկ նորա ճարպոյ զակամբ եկեալ՝ ըստ նմանութեան կուրացելոյ իսրայէլի. (Արծր. ՟Դ. 12։)
Հալոցն ճարպին։ Յազգակից ճարպին. (Նար. ՟Զ. ՟Ղ՟Գ։)
ՃԱՐՊ. իբր Ձէթ.
Տուք մեզ ի ճարպոյդ ձեր, զի աղքատացան լապտերք մեր. (Զքր. կթ.։)
Պատրոյկ թացեալ ի ճարպում. (Նար. ՟Ղ՟Գ։)
ՃԱՐՊ. ա. Իբր Ճարպաւոր. գէր. պարարտ.
Իսկ աբէլ յանդրանկացն եւ ի ճարպաց. (Փիլ. լին. ՟Ա. 60։)
Այլ (Խոր. ՟Բ. 82.)
Կորովութեամբ ձգէ յետուստ կողմանէն ճարպ. թուի իբր ռմկ. ճարպկօրէն. կմ ղարպով, ճէրպով.
Ձգեալ յետուստ կողմանէ ճահ դիպեցուցանէ։
• . ո հլ. (յետնաբար նաև սեռ. -ի) «ճրագու, պարարտութիւն, մսի եղ» ՍԳր. «ձէթ, ձիթաիւղ» Զքր. կթ. Նար. «գէր, պա-րարտ» Փիլ. լին. ա. 60. Իրեն. ցոյցք, էջ 67 (Հա 1911, 178).-որից ճարպովին ՍԳր. ճարպապարարտ Մծբ. ճարպաւոր Վրդն. երգ. և ծն. ճարպաւորական Նար. ճարպութիւն Մեսր. եր. ճարպոտ, ճարպալի (նոր բառեր)։
• = Պհլ. ❇ čarp «պարարտ, իւղոտ. կակուղ, փափուկ» բառից. սրա հետ նոյն են պրս. [arabic word] čarb «պարարտ, իւղալի», čar-bi «ճաոաաւոր», čarbis կամ čarvis «մոր-թի տակի մսի գնդակները», jarh «ճարպ. իւղալի ուտելիք», բելուճ. čarp «պարարտ», čaroi «գիրուց, պարարտութիւն», պազենդ. čarw «կակուղ, ողորկ, փափուկ», աֆռան cōrb, օսս. čarv «կարագ» (Horn § 436). պարսկերէնից է փոխառեալ նաև թրք. červis ամ č̌evriš «ճարպ»։-Հիւբշ. 188։
• Klaproth, As. polygl. 1823. էջ 10n պրս. čarb և՝ սանս. šarpi։ ՆՀԲ «պրս. չէրպ՝ ամենայն գէր և իւղաւոր ուտելի»։ Böttich. ZDMG 1850, 357 սանս galbh? գալլ. Galba կայսեր անունը։ Նոյն. Arica 81, 364 պրս. čarb, čarp, ոսս. zarw։ Lag. Urgesch. 964 սանս. galbh և պրս. čarb։ Ուղիղ են Müller SWAW 42, 254 և WZKM 9, 291, Հիւբշ. KZ 23, 29 ևն։